որի աշխատակիցները սպասարկում են Երևանում բնակվող շուրջ 900 կենսաթոշակառուի: 1998-ի օգոստ. 1-ից տնային սպասարկման ցանկը լրացվել է նոր բժշկ., իրավաբան., հոգեբան. ծառայություններով: Սկսել է գործել «վստահության հեռախոս», որը կենսաթոշակառուներին հնարավորություն է տալիս քաղաքային հեռախոսով խորհրդատվություն ստանալ համապատասխան մասնագետներից: Բնակչության սոցիալ. աջակցության ոլորտի ռազմավար. խնդիրներն են ընտանեկան նպաստի համակարգի կատարելագործումը, պետ. նպաստների տեսակների ճշգրտումն ու օրենսդրորեն ամրագրումը, սոցիալ. ծառայությունների տրամադրման և սպասարկման մասին օրենսդրության մշակումը, սոցիալ. աջակցության քաղաքականության իրականացման գործում տեղ. ինքնակառավարման մարմինների իրավասությունների աստիճանական ավելացումը:
Հաշմանդամների և վետերանների հիմնահարցերի ոլորտում սոցիալ. քաղաքականությունը բխում է «ՀՀ հաշմանդամների սոցիալ. պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներից, սակայն պետ միջոցների անբավարարությունն անհնար է դարձնում առկա հիմնախնդիրների լուծումը: Կարևոր են այդ հիմնախնդիրների օրենսդր. կարգավորման, հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամների մասին տվյալների բանկի ստեղծման, նրանց բժշկասոցիալ. վերականգնման անհատ. մեթոդների և մեխանիզմների մշակման հարցերը:
ՀՀ կառավարությունը 1998-ի նոյեմբ. 3-ին ընդունել է «Բժշկասոցիալ. փորձաքննական հանձնաժողովների կանոնադրությունը և անձը հաշմանդամ ճանաչելու մասին» որոշումը:
Հաշմանդամների սոցիալ. պաշտպանվածության հիմնախնդիրներից իրենց բնույթով և կարևորությամբ առանձնանում են բժշկասոցիալ. վերականգնման և հատկապես պրոթեզավորման հետ կապված հարցերը: Անգնահատելի են ՀՀ սոցապ նախ-յան համակարգում գործող «Պրոթեզաօրթոպեդիկ», «Պրոթեզավորման և կադրերի պատրաստման կենտրոն», «Բուժ-վերականգնող. կենտրոն» և «Սթրես կենտրոն» ՊՓԲԸ-ների կատարած աշխատանքները: Վերջին 2-ը բուժումն իրականացնում են պետպատվերի շրջանակներում:
Հանրապետությունում գործող 2 պրոթեզաօրթոպեդիկ. ձեռնարկություններում հաշմանդամների համար պետպատվերի շրջանակներում անվճար պատրաստվում են ժամանակակից պրոթեզներ, օրթեզներ և վերականգնող. այլ միջոցներ (հենակ, ձեռնափայտ, լսող. ապարատ): Կարիքավոր հաշմանդամներին տրամադրվում են նաև սայլակներ:
Պրոթեզաօրթոպեդ. օգնության կարիք ունեցող հաշմանդամների թիվը մեր հանրապետությունում կտրուկ աճել է երկրաշարժի և պատերազմ. գործողությունների հետևանքով և ներկայումս հաշվվում է շուրջ 3000 մարդ:
Շատ կարևոր է սոցիալ. ենթակաոուցվածքներից հաշմանդամների օգտվելու մատչելիության ապահովումը և հաս. կյանքի բոլոր բնագավառներում նրանց համար հավասար պայմանների ստեղծումը:
Հաշմանդամներն ու ԽՍՀՄ հայրենական պատերազմի վետերանները (գործող օրենսդրությանը համապատասխան) ունեն պետպատվերի շրջանակներում անվճար բժշկ. օգնություն ստանալու իրավունք (հայրենական պատերազմի վետերանների թիվը հանրապետությունում շուրջ 20000 է, որոնցից 9000-ը՝ հաշմանդամ):
ՀՀ-ում գործում է բժշկասոցիալ. փորձաքննության պետ. ծառայության 22 համակարգ (2-ը՝ հանրապետ., 1-ը՝ աչքի մասնագիտ., 19-ը՝ տարածքային):
1999-ի հունվարից ուժի մեջ է մտել «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքը, որով ամրագրվել են վետերանների, այդ թվում հաշմանդամների սոցիալ. պաշտպանության իրավունքներն ու արտոնությունները, սահմանվել ամենամսյա պատվովճար (4290 դրամ): Հաշմանդամների և վետերանների հիմնահարցերի ոլորտի ռազմավար. խնդիրներն են հաշմանդամների սոցիալ. պաշտպանության հանրապետ. և տարածքային ծրագրերի մշակումը, դրանց իրականացման ձևերի, մեթոդների կատարելագործումը, հաշմանդամների հիմնահարցերին վերաբերող օրենսդրության կատարելագործումը:
Կանանց, երեխաների հիմնահարցերի ոլորտում պետ. քաղաքականության գլխ. ուղղությունը հանրապետության հաս. կյանքի բոլոր բնագավառներում կանանց լիակատար և իրավահավասար մասնակցության ապահովումն է: Շուկայական տնտեսությանն անցնելու գործընթացում բարձր որակավորում ունեցող կանանց գիտ. և մասնագիտ. ներուժն օգտագործելու համար մշակվել և ՀՀ կառավարության որոշումներով հաստատվել են «Հայաստանի Հանրապետությունում 1998-2000-ին կանանց վիճակի բարելավման ծրագրի հիմնադրույթները» (1998-ի ապրիլի 15-ին) և «Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ազգային ծրագիրը» (1998-ի հունիսի 26-ին):
Հանրապետությունում գործող մանկատներում խնամվող երեխաների ճնշող մեծամասնությունը ոչ լրիվ կազմով ընտանիքների երեխաներն են: Վերջին տարիներին նկատվում է մանկատներում տեղավորվող 2 ծնող ունեցող երեխաների թվի աճի միտում: Դա հիմնականում տեղի է ունենում սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող երեխաների հաշվին:
2000-ին հանրապետությունում գործել են 6 մանկատուն և Նուբարաշենի որբ և ծնող. խնամքից զրկված երեխաների № 11 գիշերօթիկ օժանդակ դպրոցը: Ի տարբերություն մյուս գիշերօթիկ դպրոցների, որտեղ երեխաները խնամվում են 190 օր, № 11 գիշերօթիկ դպրոցում դա կատարվում է շուրջ տարին: Մանկատներում խնամվում է 800 երեխա, որոնցից երկկողմանի ծնողազուրկ են 23,6 %-ը, միակողմանի ծնողազուրկ՝ 40,7 %-ը, իսկ 35,7 %-ը 2 ծնող ունեցող երեխաներ են (վերջիններիս 25,6 %-ի ծնողները ամուսնալուծված են): Ըստ վիճակագր. տվյալների, նորածին երեխաների հանձնումը մանկատուն տարեցտարի աճում է, այն դեպքում, երբ վերջին 10 տարիների ընթացքում հանրապետությունում մոտավորպպես 2 անգամ նվազել է ծնելիությունը: Մանկատուն ընդունված երեխաները, որպես կանոն, խնամվում են մինչև չափահաս դառնալը (երբեմն էլ ավելի երկար ժամանակ):
ժողովրդավար., իրավ., սոցիալ. պետության ուշադրության կենտրոնում պիտի լինեն ծնողազուրկ և առանց ծնող, խնամքի մնացած, մանկատներում խնամվող, փախստական ընտանիքների, աղետի գոտու, հաշմանդամ երեխաների սոցիալ պաշտպանվածության հիմնահարցերը, նրանց լիակատար և իրավահավասար մասնակցության ապահովումը հանրապետության հաս. կյանքի բոլոր ոլորտներում:
ՍՊԱԶՄ, տես Կծկանք:
ՍՊԱԶՄՈՖԻԼԻԱ, մանկական տետանիա, արյան մեջ կալցիումի պարունակության նվազումով պայմանավորված վիճակ, բնորոշվում է պարբերաբար առաջացող ջղաձգություններով: Հիվանդանում են ռախիտի ֆոնի վրա՝ մինիչև 2 տարեկան, հատկապես 6-12 ամսական երեխաները (գարնանը):
Ս-ի առաջացմանը նպաստում են երեխայի անբավարար խնամքը, ոչ ճիշտ կերակրումը, մաքուր օդում անկանոն կամ անբավարար գտնվելը: Հիվանդությունն ընթանում է գաղտնի և ակնհայտ ձևերով: Ս-ի գաղտնի ձևը բնորոշվում է երեխայի միայն նյարդային դրդոդականության