Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/664

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վ

ՎԱԳԻՆԻՏ, տես Հեշտոցաբորբ:

ՎԱԶՔ, տես Թեթև աթլետիկա հոդվածում:

ՎԱԿՑԻՆԱՆԵՐ, սպանված կամ թուլացրած ախտածին միկրոօրգանիզմներից, ինչպես նաև վնասազերծած տոքսիններից պատրաստված պատրաստուկներ: Վ. օրգանիզմ ներարկելիս (վակցինացում) առաջանում է անընկալություն համապատասխան վարակիչ հիվանդությունների նկատմամբ, որն արհեստականորեն ձեռք բերված ակտիվ իմունիտետ է:

Վակցինացման սկզբունքն 1-ինը մշակել է անգլ. բժիշկ է. Ջեները՝ 1796-ին առաջարկելով 1-ին վակցինան (ծաղիկ հիվանդության դեմ): Նա նկատել էր, որ կթվորուհիները, հիվանդանալով շատ թեթև ընթացող կովի ծաղիկով, այլևս չէին հիվանդանում բնական ծաղիկով, որը մահացու վտանգավոր հիվանդություն է: 1-ին Վ. ստացվել են կովի ծաղիկի ցաների կեղևիկներից: XIX դ. վերջին ֆրանս. գիտնական Լ. Պաստյորն առաջարկել է Վ-ի պատրաստման գիտ. հիմունքները: Նա կանխարգելիչ պատվաստումներ է կատարել սիբիրյան խոցի (1881) և կատաղության (1885) դեմ:

Արդի բժշկությանը հայտնի են շատ վտանգավոր բակտերիային և վիրուսային հիվանդությունների (ժանտախտ, խոլերա, տուբերկուլոզ, դիֆթերիա, փայտացում, տուլարեմիա, սիբիրյան խոց, կարմրախտ, խոզուկ, գրիպ, պոլիոմիելիտ ևն) դեմ կիրառվող Վ.: Տարբերում են սպանված, կենդանի, քիմ. Վ. և անատոքսիններ: Սպանված Վ. ստացվում են բակտերիաները կամ վիրուսները տաքացնելով, ֆորմալինով, սպիրտով կամ այլ եղանակներով մշակելով: Կենդանի Վ. պատրաստում են հատուկ թուլացրած միկրոօրգանիզմներից, որոնք կորցրել են հիվանդություն հարուցելու հատկությունը, բայց պահպանել են հարուցիչների դեմ պաշտպան. բջջային և հումորալ հակազդեցություններ առաջացնելու ունակությունը: Միկրոօրգանիզմների ախտածին հատկությունների թուլացման առավել տարածված եղանակներից է դրանց երկարատև աճեցումը (կուլտիվացումը) արհեստ. սննդարար միջավայրերում (բակտերիաներ) կամ կենդանիների օրգանիզմում (վիրուսներ): Այսպես Լ. Պաստյորը կատաղության դեմ կիրառվող Վ. ստացավ՝ վիրուսը բազմակի անգամ պասսիվացնելով ճագարների ուղեղի հյուսվածքում, իսկ տուբերկուլոզի դեմ վակցինան (ԲՑԺ)

            • հետո: Քիմիապես Վ. միկրոօրգանիզմների կամ դրանց նյութերի հատուկ անջատած ակտիվ բաղադրիչներ են (հակածիններ): Անատոքսիններն ստացվում են բակտերիային արտաթույները ֆորմալինով մշակելիս, որի հետևանքով դրանք կորցնում են թունավոր հատկությունները (տես Տոքսիններ): Վ. պետք է լինեն արդյունավետ և անվտանգ:

Բացի 1 տեսակի միկրոօրգանիզմներից բաղկացած Վ-ից (միավակցինաներ), գործն. բժշկության մեջ օգտագործվում են 2 (երկվակցինաներ) կամ ավելի (բազմավակցինաներ) միկրոօրգանիզմների բաղադրիչներից պատրաստված Վ.: Վ. օրգանիզմ են ներմուծում տարբեր եղանակներով. ներմկանային (կարմրուկ), ենթամաշկային (տիֆ, պարատիֆեր, դիզենտերիա, խոլերա, ժանտախտ ևն), վերմաշկային (ծաղիկ, տուբերկուլոզ, տուլարեմիա, սիբիրյան խոց), քթի մեջ (գրիպ) կամ բերանի (պոլիոմիելիտ) միջոցով: Իմունիտետի ստացման համար հաճախ բավական է Վ-ի 1-անգամյա ներմուծումը: Վակցինացումից հետո իմունիտետն առաջանում է մի քանի շաբաթ հետո և սովորաբար երկար է պահպանվում:

Տուբերկուլոզը և դիֆթերիան կանխելու համար Վ. ներմուծում են պլանային (պարտադիր) կարգով, մյուս դեպքերում վակցինացումը կատարվում է ընտրողաբար՝ ըստ համաճարակաբան. ցուցումների: Այսպես, վակցինացնում են ժանտախտի, բրուցելոզի, տուլարեմիայի, գլխուղեղի բորբոքումների (ճապոն. և տզային) բնական օջախներում ապրող բնակչությանը (տես Կանխարգելիչ պատվաստումներ):

Պլանային կարգով օգտագործվող Վ. ներմուծում են որոշակի հաջորդականությամբ: Օրինակ՝ նորածինները ստանում են Վ. տուբերկուլոզի դեմ (ԲՑԺ), այնուհետև երեխաներին վակցինացնում են դիֆթերիայի, փայտացման և կապույտ հազի, ավելի ուշ՝ պոլիոմիելիտի և կարմրուկի դեմ: Այսպիսով երեխաներին պաշտպանում են առավել վտանգավոր բակտերիային և վիրուսային վարակներից:

Վ-ի գիտականորեն հիմնավորված օգտագործման շնորհիվ լրիվ վերացվել է բնական ծաղիկը (տես Ծաղիկ բնական): Ժանտախտը, տուլարեմիան, բակտերիային և վիրուսային մյուս հիվանդությունները վակցինացման շնորհիվ կրճատվել են տասնյակ և հարյուրավոր անգամ: Օրինակ՝ պոլիոմիելիտի դեմ վակցինան կիրառվել է 1954-ին, երբ այդ հիվանդության տարածումը խիստ վտանգավոր էր դարձել, իսկ 3

          • է իմունիտետի համակարգի մասնակցությունը, որը օրգանիզմի բնական պաշտպանության մեխանիզմն է՝ վարակիչ հիվանդությունների հարուցիչների դեմ:

ՎԱԿՑԻՆԱՑՈՒՄ, տես Կանխարգելիչ պատվաստումներ հոդվածում:

ՎԱՀԱՆԱԳԵՂՁ, մարդու և ողնաշարավոր կենդանիների մասնագիտացված ներզատիչ օրգան, արտադրում և կուտակում է յոդ պարունակող հորմոններ, որոնք մասնակցում են օրգանիզմում նյութերի և էներգիայի փոխանակության կարգավորմանը: Մարդու Վ. լրիվ ձևավորվում է պտղի զարգացման 8-9-րդ ամսում: Կազմված է 2 կողմնային բլթերից և դրանց ստորին ծայրերը միացնող պարանոցից: Տես նաև Ներզատիչ համակարգ:

ՎԱՆՈՂ ՆՅՈՒԹԵՐ, ռեպելեևտներ, արյունածուծ հոդվածոտանիներին՝ լվերին, մոծակներին, մժեղներին, մժղուկներին (տես Զազիրք), տզերին վախեցնող նյութեր: Թողարկվում են լոսյոնների, քսուքների, մատիտների, մածուկների,