Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/665

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
              • Մարմնի բաց մասերին քսում են արյունածուծ միջատների և տզերի զանգվածային տարածման վայրեր գնալիս:

Անհրաժեշտ է զգուշանալ պատրաստուկներն աչքերի, բերանի կամ քթի մեջ ընկնելուց: Վ.ն-ով հագուստը մշակելիս պետք է ձեռքերով քսել (շփել), հեղուկացրել կամ նախապես թրջել հատուկ լուծույթներում կամ ջրային էմուլսիաներում:

Վ.ն-ի պաշտպան. ազդեցությունը (մարմնի բաց մասերին քսելիս) պահպանվում է 2-5 ժ:

ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄ, դեզինֆեկցիա, բառի բուն իմաստով Վ. նշանակում է վարակիչ հիվանդությունների հարուցիչների (բակտերիաներ, վիրուսներ) ոչնչացում: Լայն իմաստով այդ հասկացությունն ընդգրկում է նաև միջատազերծումը՝ մարդու համար վնասակար միջատների և տզերի, ինչպես նաև վնասատու կրծողների ոչընչացումը:

Բուն Վ. բաժանում են ընթացիկ, որն անցկացնում են բնակարաններում՝ հիվանդի գտնվելու ամբողջ ընթացքում, եզրափակիչ՝ հիվանդին հոսպիտալացնելուց (մեկուսացնելուց) կամ առողջանալուց հետո, կանխարգելիչ, որի նպատակն է կեղտաջրերի, աղբի, մարդաշատ շինությունների (կայարաններ, բաղնիքներ, շուկաներ, խանութներ) Վ., որտեղ բարձր է վարակիչ հիվանդություններով վարակման հնարավորությունը:

Վ. իրականացնում են մեխ., ֆիզ. և քիմ. մեթոդներով: Մեխանիկական մեթոդների շարքն են դասվում շինության խոնավ մաքրումը, հագուստի և անկողնու թափ տալը, փոշու հեռացումը, օդափոխությունը, բնակարանի սպիտակեցումը և ներկումը, ձեռքերը լվանալը: Ֆիզիկական մեթոդներն են չորացումը, արևի լույսի, անդրամանուշակագույն ճառագայթների (սնդիկքվարցային լամպ) ներգործությունը, կրակի (աղբի, թափոնների, ոչ պիտանի առարկաների այրում, մետաղե առարկաների շիկացում ևն), եռջրի օգտագործումը ևն: Վարակազերծող խցիկներում օգտագործում են ջրի գոլորշիները և տաք օդը, հատուկ ապարատներում (ավտոկլավ)՝ ջրի գոլորշիները:

Քիմիական մեթոդը նախատեսում է թթուների, հիմքերի, քլորակրի, քլորամինի, ֆենոլի, կրեզոլների (լիզոլ, նավթալիզոլ), ֆորմալինի, սուլեմայի ևն օգտագործումը: Դրանք կիրառվում են տարբեր կոնցենտրացիաներով լուծույթների ձևով,

          • կանացնում են հետևյալ միջոցառումները. աղիքային հիվանդությունների (դիզենտերիա ևն) ժամանակ հիվանդի գործածած ճաշի և թեյի սպասքը 15 ր եռացնում են օճառասոդային 2 %-անոց լուծույթում: Սպիտակեղենը եռացնում են 15 ր 2 %-անոց օճառասոդային կամ ցանկացած լվացամիջոցի լուծույթներում: Հիվանդի արտաթորանքի (կղանք, մեզ) վրա ցանում են չոր քլորակիր, ապա 2 ժ անց լցնում կոյուղի կամ աղբահոր: Լոգարանը, կոնքը, խոհանոցի կոնքը լվանում են քլորամինի կամ քլորբետանաֆթոլի 1 %-անոց լուծույթով: Հիվանդի սենյակի հատակը մաքրում են քլորամինի 1 %-անոց կամ քլորբետանաֆթոլի 0,5 %-անոց լուծույթով:

Առողջանալուց (կամ հոսպիտալացումից) հետո հիվանդի խնամքի առարկաները (ջեռակ, տակդիր, մոմլաթ, սառցապարկիկ) լվանում են քլորամինի կամ քլորբետանաֆթոլի 0,5 %-անոց կամ ջրածնի գերօքսիդի 3 %-անոց լուծույթով թրջած լաթով: Վերմակը, ներքնակը, արտահագուստը մաքրում են այդ լուծույթներում թրջած խոզանակով: Լոգարանը, կոնքը, խոհանոցի լվացարանը, հիվանդի սենյակի հատակը մշակում են ինչպես ընթացիկ Վ-ման ժամանակ:

Մակաբուծ. վարակիչ հիվանդությունների (բծավոր և հետադարձ տիֆ) ժամանակ հագուստը և անկողնու պարագաները մշակում են վարակազերծող խցիկներում. հիվանդների հետ շփված անձանց հագուստը նույնպես ենթակա է Վ-ման:

Գրիպով հիվանդի ճաշի և թեյի սպասքը 2-3 անգամ լվանում են տաք ջրով և 5 ր եռացնում կերակրի սոդայի 1 %-անոց լուծույթում, թաշկինակները և սրբիչները հավաքում են առանձին բաքի մեջ, թրջում ցանկացած լվացամիջոցի լուծույթով, այնուհետև եռացնում: Բնակարանը, որտեղ գտնվում է հիվանդը, հաճախ օդափոխում են, իսկ հատակը օրը 2-3 անգամ մաքրում քլորամինի 2 %-անոց լուծույթով թրջած լաթով:

Կարմրուկով, խոզուկով հիվանդի բնակարանը կանոնավոր օդափոխում են, կատարում խոնավ մաքրում: Դիֆթերիայի, քութեշի ժամանակ թեյի սպասքը, խաղալիքները 15 ր եռացնում են: Նեքնաշորը և անկողինը, սրբիչները և թաշկինակները հավաքում են առանձին բաքի մեջ, թրջում օճառասոդային 2 %-անոց լուծույթում, ապա 15 ր եռացնում: Հիվանդի գործածած էժանագին առարկաներն այրում են: Բնակարանը կանոնավոր օդափոխում են, հա

        • մուտագոգերը մաքրում են վերը նշված լուծույթներից որևէ մեկով թրջած լաթով:

Տուբերկուլոզով հիվանդների անհատ. թքամանները 2/3-ի չափով լցնում են ջրով և թքամանի կեսը խորխով լցվելիս ավելացնում են 10 գ չոր քլորամին, 1 ժ անց պարունակությունը թափում կոյուղի: Ճաշի և թեյի սպասքը 15 ր եռացնում են 2 %-անոց օճառասոդային լուծույթում, սպիտակեղենը թրջում են այդպիսի կամ ցանկացած լվացամիջոցի լուծույթում, այնուհետև եռացնում 15 ր: Բնակարանը կանոնավոր օդափոխում են, կատարում խոնավ մաքրում՝ տաք օճառաջրով կամ վարակազերծող ցանկացած լուծույթում թրջած լաթով:

ՎԱՐԱԿԱՄԵՐԺՈՒԹՅՈՒՆ, տես Իմունիտետ:

ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 1. հիվանդություններ, որոնց հարուցիչներն ախտածին միկրոօրգանիզմներն են (բակտերիաներ, ռիկետսիաներ, վիրուսներ, սնկիկներ) և հիվանդ մարդուց կամ կենդանուց փոխանցվում են առողջին, 2. հատուկ բժշկ. գիտաճյուղ, որն ուսումնասիրում է վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառները, զարգացման մեխանիզմները և կլինիկ. դրսևորումները, ինչպես նաև մշակում ախտորոշման, կանխարգելման ու բուժման մեթոդներ: Որպես գիտագործն. գիտաճյուղ՝ սերտորեն առնչվում է բակտերիաբանության, վիրուսաբանության, իմունաբանության, համաճարակաբանության, մակաբուծաբանության հետ:

Մակաբույծների՝ կենդ. ծագման հարուցիչների (որդեր, նախակենդանիներ, հոդվածոտանիներ՝ տզեր և մոծակներ) միջոցով առաջացած հիվանդությունները կոչվում են մակաբուծ. կամ ինվազիոն (տես Մակաբուծական հիվանդություններ):

Վ.հ. կարող են առաջանալ 3 բաղադրիչների (վարակված մարդ կամ կենդանի, վարակված օրգանիզմից առողջին հարուցիչների փոխանցումն ապահովող գործոններ, հիվանդության հանդեպ ընկալունակ մարդիկ) առկայությամբ:

Հիվանդություն առաջացնելու ընդունակությունը (ախտածնություն) տարբեր միկրոօրգանիզմների մոտ տարբեր է: Այն որոշվում է որոշակի օրգաններում և հյուսվածքներում հարուցիչների ներթափանցման, այնտեղ բազմանալու և թունավոր նյութեր (տես Տոքսիններ) արտադրելու հատկությամբ: