Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/667

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
                • կիչ հիվանդությունների դեմ պայքարին՝ հիվանդների և բակտերիակիրների պլանային և ժամանակին հայտնաբերմանը, բնակչության մեջ վարակիչ հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ գիտելիքների տարածմանը:

ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՈՒՑՉԱԿՐՈՒԹՅՈՒՆ, գործնականորեն առողջ մարդու օրգանիզմում վարակիչ հիվանդությունների հարուցիչների պահպանվելը և արտազատվելը շրջակա միջավայր: Հարուցչակիր կարող են լինել վարակիչ հիվանդություն կրած կամ հիվանդի հետ շփվող առողջ մարդիկ:

Մասնավոր դեպքեր կարող են լինել, օրինակ, հիվանդածին բակտերիակրությունը կամ հիվանդածին վիրուսակրությունը: Առողջ մարդկանց կողմից հիվանդածին մանրէների արտադրության տևողությունը կարող է տարբեր լինել: Որոշ դեպքերում այն ավարտվում է մի քանի օրվա, շաբաթվա ընթացքում, այլ դեպքերում շարունակվում է երկար ժամանակ, նույնիսկ տարիներ և կոչվում է քրոնիկ.:

Քրոնիկ. հարուցչակրությունը սովորաբար նկատվում է միայն հիվանդացածների մոտ: Նրա երկարատևությունն այդպիսի դեպքերում հաճախ պահպանվում է ուղեկցվող հիվանդությունների (ճիճվային և լեղուղիների հիվանդություններ, աղիքների քրոնիկ. հիվանդություններ ևն) միջոցով: Առողջ մարդկանց մոտ երկարատև հարուցչակրություն հայտնաբերելիս հարկավոր է հաշվի առնել նրանց միջոցով վարակիչ հիվանդությունների ջնջված (անախտանշան) կամ թեթև և միաժամանակ չհայտնաբերված ձևերի փոխանցման հնարավորությունը:

Անբարենպաստ գործոնների (հյուծող հիվանդություններ, գերհոգնածություն, սննդի անբավարարություն ևն) ազդեցության տակ մարդու օրգանիզմի ուժերի թուլացման հետևանքով հարուցչակրությունը կարող է վերածվել հիվանդության:

Հարուցչակիրների մոտ հիվանդության հարուցիչներն արտազատվում են նույն օրգաններով ու համակարգերով, ինչ հիվանդության ժամանակ, աղիքային վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, խոլերա) հարուցիչները՝ արտաթորանքով, օդակաթիլային վարակիչ հիվանդություններինը (դիֆթերիա ևն)՝ հազալիս և խոսելիս: Հարուցիչները կարող են արտազատվել մշտապես, բայց առավել հաճախ՝ պարբերաբար: Հարուցչակիրները հայտնաբերվում են լաբորատոր մեթոդներով

            • սացված հարուցչակիրը կարող է վարակի տարածման աղբյուր դառնալ: Այն հատուկ վտանգ է ներկայացնում կոլեկտիվներում (զորանոցներ, հանրակացարաններ, դպրոցներ, ճամբարներ ևն):

Ժամանակակից բժշկագիտությունն ապահովում է հարուցչակրության հետ կապված վարակիչ հիվանդությունների կանխարգելման միջոցներ: Վարակիչ հիվանդություններով հիվանդացած անձանց հիվանդանոցից դուրս են գրում տվյալ հիվանդության հարուցչի նկատմամբ բազմակի ստուգումներից հետո: Կոլեկտիվում հայտնաբերված հարուցչակիրները ստանում են բուժում՝ մինչև օրգանիզմում ախտածին մանրէների լրիվ վերացումը: Սահմանված է հարուցչակրության հետազոտման համակարգ՝ ըստ աշխատանքի բնույթի, որը վարակիչ հիվանդությունների տարածման բարձր վտանգ է ներկայացնում (սննդի և ջրամատակարարման ձեռնարկություններում, մանկ. և բուժհիմնարկներում աշխատողներ): Նշված հիմնարկների աշխատակիցների մոտ հարուցչակրություն հայտնաբերելիս նրանց ազատում են աշխատանքից՝ մինչև ապաքինվելը:

ՎԵԳԵՏԱՏԻՎ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, նյարդային համակարգի մաս, որը կարգավորում է ներքին օրգանների, ներզատիչ և արտազատիչ գեղձերի, արյունատար և ավշային անոթների գործունեությունը: Այն անվանում են նաև ինքնավար համակարգ, այսինքն՝ մարմնական նյարդային համակարգի գործունեությունից համեմատաբար անկախ, որն ապահովում է շրջապատով միջավայրից գրգիռների ընկալումը և կմախքային մկանների պատասխան հակազդեցությունը:

Ի տարբերություն մարմնական (սոմատիկ) նյարդային համակարգի՝ Վ.ն.հ. կարգավորում է օրգանիզմի վեգետատիվ կամ «բուսական» կյանքը, ղեկավարում նյութափոխանակությունը և դրա հետ կապված արյան շրջանառության, շնչառության, մարսողության, արտազատման, բազմացման ֆունկցիաները: Վ.ն.հ-ի գործունեությունը հիմնականում կրում է ինքնաբեր, ոչ կամային բնույթ և, ի տարբերություն մարմնական նյարդային համակարգի, ավելի քիչ է հսկվում գիտակցությամբ: Վ.ն հ-ի կազմի մեջ մտնող գոյացությունները ներկայացված են ողնուղեղում և գլխուղեղում, իսկ վեգետատիվ թելեր կան ծայրամասային նյարդերում (տես Ծայրա

              • դրանց հարող ներքին օրգանների նյարդավորումը, և կենտր. կամ վերհատվածային, որը միավորում է առանձին հատվածները և դրանց գործունեությունը ենթարկում օրգանիզմի ընդհանուր ֆունկցիոնալ խնդիրներին:

Հատվածածայրամասային բաժինը յուրաքանչյուր հատվածի մակարդակով ներկայացված է վեգետատիվ նյարդային բջիջներով (տեղադրված են ողնուղեղի կողմնային եղջյուրներում կամ գլխուղեղի բնի հատուկ վեգետատիվ կորիզներում), այդ բջիջների ելուստներով (վերջանում են վեգետատիվ հանգույցներում), ինչպես նաև վեգետատիվ հանգույցների նյարդային բջիջներով ու դրանց ելուստներով (հասնում են նյարդավորվող օրգանին): Ողնուղեղի և ուղեղաբնի վեգետատիվ բջիջները կազմում են նախահանգուցային, իսկ վեգետատիվ հանգույցների նյարդաբջիջների ելուստները՝ հետհանգուցային վեգետատիվ նյարդաթելեր:

Վեգետատիվ նյարդաթելերը 2-3 անգամ բարակ են մարմնական (շարժիչ և զգացող) նյարդաթելերից և զուրկ են միելինային թաղանթից, այդ պատճառով էլ նյարդային ազդակը դրանցով տարածվում է համեմատաբար ոչ մեծ արագությամբ՝ 1-18 մ/վրկ (մարմնական նյարդաթելերով՝ մինչև 100 մ/վրկ): Վ.ն.հ-ի հատվածածայրամասային բաժնի գործունեությունն իրականանում է ռեֆլեքսային ճանապարհով՝ ի պատասխան ներքին օրգաններում տեղադրված վեգետատիվ ընկալիչներից (ինտերոռեցեպտորներ) եկող ազդանշանների:

Հատվածածայրամասային բաժնի վեգետատիվ նյարդավորման բնորոշ առանձնահատկությունը նրանում 2 համեմատաբար ինքնուրույն՝ սիմպաթիկ և պարասիմպաթիկ համակարգերի առկայությունն է. հատկապես դրանց համաձայնեցված գործունեությամբ է ապահովվում ներքին օրգանների ֆունկցիաների և նյութափոխանակության նուրբ կարգավորումը: Գործնականում յուրաքանչյուր օրգան ունի կրկնակի վեգետատիվ նյարդավորում: Մի շարք ֆունկցիաների համատեղ՝ սիմպաթիկ և պարասիմպաթիկ կարգավորումը կրում է փոխհակադարձ (ռեցիպրոկ) բնույթ, այսինքն՝ սիմպաթիկ համակարգի ակտիվության բարձրացումն արգելակում է արդյունքով հակառակ պարասիմպաթիկ հակազդեցությունները, օրինակ՝ բիբը լայնացնող մկանները կծկվելիս (սիմպաթիկ նյարդավորում) միաժամանակ թուլանում