Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/668

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են բիբը նեղացնող մկանները (պարասիմպաթիկ նյարդավորում):

Սիմպաթիկ ողնուղեղային կենտրոնները տեղադրված են հատվածաբար՝ ողնուղեղի կողմնային եղջյուրներում կրծքային և գոտկային բաժինների մակարդակին: Դրանցից սկսվում են նախահանգուցային նյարդաթելերը, որոնք ողնուղեղից հեռանում են առաջային եղջյուրներով և վերջանում սիմպաթիկ հանգույց-

              • (2-3 պարանոցային, 10-12 կրծքային, 4-5 գոտկային, 2-5 սրբոսկրային և 1 պոչուկային): Սիմպաթիկ բնի հանգույցներից դուրս են գալիս հետհանգուցային նյարդաթելեր, որոնք գնում են դեպի նյարդավորվող օրգանները: Սակայն նախահանգուցային ոչ բոլոր թելերն են ավարտվում սիմպաթիկ բնի հանգույցներում, դրանց մի մասը հեռանում է դեպի ծայրամաս, որտեղ ավարտվում է արևային, ստորմիջն

Պարասիմպաթիկ նյարդավորումն իրականացնում են գլխուղեղի բնի վեգետատիվ կորիզներում, ինչպես նաև ողնուղեղի սրբոսկրային բաժնում գտնվող նյարդային կենտրոնները: Ի տարբերություն սիմպաթիկ համակարգի՝ պարասիմպաթիկ նախահանգուցային նյարդաթելերը վերջանում են աշխատող օրգանի պատում կամ դրա մոտակայքում գտնվող վեգետատիվ հանգույցներում: Բնային վեգետատիվ կենտրոններից ակնաշարժ, դիմային, լեզվաըմպանային և թափառող նյարդերի կազմի մեջ են մտնում աչքի հարթ մկանունքի, արցունքագեղձի, թքագեղձերի, ինչպես նաև արյունատար անոթների, կրծքի և որովայնի խոռոչների ներքին օրգանների պարասիմպաթիկ նյարդավորումն ապահովող նյարդաթելեր: Սրբոսկրային պարասիմպաթիկ կենտրոնից նախահանգուցային նյարդաթելերը հասնում են փոքր կոնքի օրգանների ներպատային հանգույցներին, այնուհետև մտնում միզապարկը, ուղիղ աղիքը և սեռ. օրգանները նյարդավորող ներպատային հանգույցների կազմի մեջ:

Սիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվության բարձրացումն ուղեկցվում է բբերի լայնացմամբ, անոթազարկի հաճախացմամբ, զարկերակային ճնշման բարձրացմամբ, մանր բրոնխների լայնացմամբ, աղիքների գալարակծկանքի թուլացմամբ, միզապարկի և ուղիղ աղիքի սեղմանների կծկումով: Պարասիմպաթիկ նյարդային համակարգի ազդեցությունը մեծ մասամբ հակառակն է. դրա ակտիվությունը բարձրանալիս բբերը նեղանում են, սրտի աշխատանքը դանդաղում է, զարկերակային ճնշումն ընկնում է, մանր բրոնխները կծկվում են, աղիքների գալարակծկանքը՝ ուժեղանում, միզապարկի և ուղիղ աղիքի սեղմանները՝ թուլանում: Դրա հետ մեկտեղ 2 համակարգերի հակագործությունը (անտագոնիզմ) հարաբերական է, ավելի շուտ՝ համագործակցված: Վեգետատիվ ֆունկցիաների վրա այդ համակարգերի ազդեցությունը (հաճախ հակազդող) ապահովում է հոմեոստազը՝ պահպանում օրգանների և համակարգերի ներդաշնակ, ֆիզիոլոգ. վիճակը՝ օրգանիզմի կենսագործունեության համար լավագույն մակարդակով:

Գեղձերի (քրտնագեղձեր և թքագեղձեր) նյարդավորումն ունի մի շարք առանձնահատկություններ: Այսպես՝ քրտ-