- կամ մյուսի ակտիվացումն ուժեղացնում է թքարտադրությունը, սակայն թուքը տարբերվում է որակով և քանակով. սիմպաթիկ համակարգի ակտիվությունը բարձրանալիս արտադրվում է մի քանի կաթիլ թանձր, մածուցիկ թուք, պարասիմպաթիկ համակարգն ակտիվանալիս նկատվում է հեղուկ, առատ թքարտադրություն:
Սիմպաթիկ և պարասիմպաթիկ համակարգերի գործունեությունը մշտապես կարգավորվում է գլխուղեղում տեղադրված վերհատվածային վեգետատիվ գոյացություններով: Դրանց շարքն են դասվում գլխուղեղի բնի շնչառ. և անոթաշարժ կենտրոնները, ենթատեսաթումբը և լիմբիական համակարգը: Այդ գոյացություններն ապահովում են բոլոր ներքին օրգանների գործունեությունը՝ ներդաշնակեցնելով ամբողջ օրգանիզմի ընդհանուր վեգետատիվ հակազդեցությունները, որոնք հնարավորություն են տալիս պահպանել կենսունակության կայունությունը շրջապատող միջավայրի փոփոխվող պայմաններում (տես Հարմարվողականություն): Վ.ն.հ-ի գործունեությունն ապահովում է նյութափոխանակության, շնչառության, ջերմաստիճանի ճկուն փոփոխությունները՝ կախված հոգեհուզ. գործընթացների ակտիվությունից և ֆիզ. լարվածությունից: Ամբողջական օրգանիզմի պայմաններում վարքագծային յուրաքանչյուր գործողություն, որպես շրջակա միջավայրի գործոնների հանդեպ հակազդեցություն, ընդգրկում է մարմնական, սիմպաթիկ և պարասիմպաթիկ բաղադրամասերը: Այսպես՝ պաշտպան. հակազդեցության ժամանակ կմախքային մկանների ակտիվության բարձրացումը, որը կարգավորվում է մարմնական նյարդային համակարգով, ուղեկցվում է Վ.ն.հ-ի հակազդեցությամբ, այսպես կոչված, վեգետատիվ «շրջանակումով»: Դա դրսևորվում է սրտի գործունեության ուժեղացմամբ (սիմպաթիկ հակազդեցություն), գործող մկանների անոթների լայնացմամբ (սիմպաթիկ և պարասիմպաթիկ հակազդեցություն), ներքին օրգանների և մաշկի անոթների նեղացմամբ (սիմպաթիկ հակազդեցություն), աղիքների գալարակծկանքի ուժեղացմամբ (պարասիմպաթիկ հակազդեցություն):
Գլխուղեղի բնում գտնվում են կենսական կարևոր շնչառ. և անոթաշարժ կենտրոնները: Ենթակեղևային վեգետատիվ կենտրոնում (ինչպիսին է ենթատեսաթմբային շրջանը) տեղադրված կորիզները կարգավորում են մարմնի ջերմաս
- թափոխանակության բոլոր տեսակները, ներզատիչ ֆունկցիան, քունը, արթնությունը: Ենթատեսաթմբի հետին բաժիններում կենտրոնացված են սիմպաթիկ, առաջայիններում՝ պարասիմպաթիկ համակարգերը կարգավորող կորիզները:
Բարձրագույն վեգետատիվ կենտրոնները (ենթատեսաթումբ և լիմբիական համակարգ) գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի հետ ոչ միայն «որոշում են» անհատի վեգետատիվ «պրոֆիլը», սիմպաթիկ և պարասիմպաթիկ համակարգերի ակտիվության մակարդակը, այլ դրանցից որոշ չափով կախված են մարդու հուզ. կյանքը, վարքագիծը, աշխատունակությունը, հիշողությունը:
Վ.ն.հ-ի ախտահարումները բազմատեսակ են և ամենից առաջ կախված են ախտաբան. գործընթացի մեջ ընդգրկված բաժնից: Վեգետատիվ հյուսակների և հանգույցների ախտահարումներն ուղեկցվում են տարբեր տեղադրության, երբեմն ուժեղ ցավի զգացողություններով, ինչպես նաև դրանց կարգավորող ազդեցության տակ գտնվող ներքին օրգանների ֆունկցիայի խանգարմամբ: Սիմպաթիկ բնի պարանոցային կամ կրծքային բաժինների հանգույցների (գանգլիոնիտ) կամ հենց բնի (տրունցիտ) բորբոքային ախտահարումը դրսևորվում է կրծքավանդակի, մեջքի, պարանոցի ցավերով, ուղեկցվում սրտխփոցով կամ սրտի ռիթմի անկանոնություններով: Արևային հյուսակի ախտահարումը (սոլյարիտ) բնորոշվում է որովայնի ուժեղ ցավերով, ինչպես նաև սրտխառնոցով, փսխումներով, փորափքանքով, լուծով, երբեմն՝ փորկապությամբ, և այն կարելի է շփոթել լյարդի, ենթաստամոքսային գեղձի, աղիքների, որդանման ելունի, միզածորանի, արգանդի և այլ հիվանդությունների հետ: Փոքր կոնքում տեղադրված վեգետատիվ հանգույցների և հյուսակների բորբոքումն ուղեկցվում է շեքի շրջանի, ուղիղ աղիքի ցավերով, կոնքի օրգանների ֆունկցիաների (միզարձակում, կղում) խանգարումներով: Գլխի վեգետատիվ հանգույցների ախտահարումն ընթանում է դեմքի, ականջի, կոկորդի ցավերով, դեմքի մաշկի կարմրությամբ, թքի և արցունքի արտադրության խանգարումներով, քթից առատ լորձարտադրությամբ: Այդ բոլոր դեպքերում ցավի արտահայտությունները հաճախ մոլորության մեջ են գցում հիվանդին՝ ստեղծելով այս կամ այն օրգանի հիվանդության մասին սխալ պատկերացում: Նույնիսկ բժիշկը, առանց հետազոտ
- անթույլատրելի է. «սրտային» կամ «ստամոքսային» միջոցների ինքնուրույն ընդունումը ոչ միայն նշանակալի չափով տեսակափոխում է հիվանդության կլինիկ. պատկերը և դժվարացնում ախտորոշումը, այլև ուղղակի վնաս է պատճառում հիվանդի առողջությանը:
Ենթատեսաթմբի և լիմբիական համակարգի ֆունկցիաների խանգարումը հատվածածայրամասային բաժինների ախտահարումից տարբերվում է վեգետատիվ խանգարումների ընդհանուր բնույթով, խանգարվում է ոչ միայն 1 ներքին օրգանի, այլ Վ.ն.հ-ի կարգավորող գործունեությունն ամբողջությամբ: Այդպիսի հիվանդները դժվար են հարմարվում արտաքին միջավայրի փոփոխություններին, օդի մթն. ճնշման, խոնավության և ջերմաստիճանի տատանումներն առաջացնում են ընդհանուր ինքնազգացողության վատացում, աշխատունակության անկում, ընկճվածություն, «սրտի վրա ճնշման» զգացում, սրտխփոց ևն (տես Հարմարվողականություն, Մթնոլորտազգայնություն, Ջերմահարություն): Արտաքին միջավայրի փոփոխությունների հանդեպ օրգանիզմի բարձրացած զգայնությունն առանձին դեպքերում կարող է հանգեցնել ներքին օրգանների ֆունկցիայի խանգարման: Երբեմն մարդու առողջության համար աննկատ գործոնների ազդեցությունն ուղեկցվում է ֆունկցիոնալ խիստ փոփոխություններով, ներքին օրգանների գործունեության չափից շատ շարժունությամբ (անոթազարկի խիստ հաճախացում՝ հետագա հանկարծակի դանդաղումով, զարկերակային ճնշման բարձրացում, այնուհետև՝ իջեցում, միզարձակման հաճախացում ևն): Նշված փոփոխությունները պայմանավորված են բարձրագույն վեգետատիվ կենտրոնների կողմից սիմպաթիկ և պարասիմպաթիկ համակարգերի տոնուսի կարգավորման խախտումներով, որի հետևանքով առաջանում է, այսպես կոչված, վեգետատիվ դիստոնիա: Առավել հաճախ այն դրսևորվում է սիրտանոթային համակարգի խանգարումով՝ անոթային դիստոնիայի առաջացմամբ: Առանձին մարդկանց վեգետատիվ դիստոնիան լինում է ի ծնե, նրանք վատ են տանում շոգը կամ ցուրտը, հուզվելիս կարմրում են կամ գունատվում, ծածկվում քրտինքով:
Երեխաների վեգետատիվ դիստոնիան կարող է արտահայտվել գիշերային անմիզապահությամբ: Հասուն մարդկանց (հաճախ՝ կանանց) Վ.ն.հ-ի բարձրագույն