կենտրոնների կարգավորող ֆունկցիայի խանգարումը երբեմն ընթանում է նոպաներով (վեգետատիվ կրիզ), որոնք հաճախ առաջանում են գիշերը և դրսևորվում սրտի աշխատանքի խանգարման տանջալից սուբյեկտիվ զգացումներով, արտահայտված քրտնոտությամբ, վերջույթների սառնությամբ, միզարձակման հաճախացմամբ, կղման կեղծ ցանկությամբ և, որպես կանոն, վախի զգացումով:
Այդպիսի հիվանդներին հետազոտելիս սրտում կամ այլ ներքին օրգաններում փոփոխություններ չեն հայտնաբերվում, միջնոպային շրջանում նրանք կարող են լիովին առողջ զգալ:
Վեգետատիվ դիստոնիայի առաջացմանը նպաստում են ծխելը և ալկոհոլի չարաշահումը: Վ.ն.հ-ի այդպիսի և այլ խանգարումների կանխման կարևոր նախապայման են աշխատանքի և հանգստի ճիշտ կազմակերպումը, օրգանիզմը կոփող միջոցները (հակադր. ցնցուղումը, ֆիզ. լիցքավորումը), սպորտով զբաղվելը:
Բուժում է բժիշկը՝ ամբուլատոր կամ հիվանդանոցային, առողջարանային պայմաններուվ ներառյալ դեղանյութերի օգտագործումը և ֆիզիոթերապևտիկ արարողությունները:
ՎԵՆԵՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, վարակիչ հիվանդությունների խումբ, որոնք միավորված են առավելապես սեռ. ճանապարհով փոխանցվելու հատկանիշով: Վ.հ-ի խմբին են պատկանում սիֆիլիսը, գոնոռեան, փափուկ շանկրը, աճուկային լիմֆոգրանուլեմատոզը, վեներ. գրանուլեման և ՁԻԱՀ-ը:
Վ.հ. հայտնի են եղել վաղ անցյալում: 1-ին հիշատակումները վերաբերում են մ. թ.ա. 2500 թ.: Գոնոռեայի դրսևորումները նկարագրված են անցյալի նշանավոր բժիշկների՝ Հիպոկրատի (մ.թ.ա. 4-րդ դ), Ա. Ցելսիուսի (1-ին դ.), Կ. Գալենի (2-րդ դ.) աշխատանքներում: Պոմպեյի պեղումների ժամանակ հայտնաբերված գործիքները հնարավորություն են տալիս ենթադրել, որ 1-ին դ. Հին Հռոմում տարածված է եղել մի հիվանդություն, որի կլինիկ. դրսևորումները և բարդությունները նման են գոնոռեային: Միջնադարում, ըստ երևույթին, Վ.հ. մեծ տարածում են ունեցել, արաբ և եվրոպ. բժիշկները գոնոռեան և նրա բարդությունները նկարագրել են ավելի մանրամասն՝ շարադրելով նաև բուժ. հանձնարարականներ: Այդ ժամանակաշրջանում հաստատվել է նաև Վ.հ-ի և
- սակ հիվանդություններ» ունեցող կանանց: 1347-ին Սիցիլիայի թագուհի Յոհաննա 1-ինը կիրառության մեջ դրեց հասարակաց տների կանանց պարտադիր բժշկ. զննումները: 15-րդ դ. վերջին և 16-րդ դ. սկզբին Եվրոպայում նկատվել են սիֆիլիսով զանգվածային բռնկումներ, որոնք, հետազոտողների մեծամասնության կարծիքով, Ամերիկայից բերել են Ք. Կոլումբոսի արշավախմբի ծովայինները: Ըստ որոշ գիտնականների՝ սիֆիլիսը Եվրոպայում գոյություն է ունեցել վաղուց, բայց զանգվածային տարածում չի գտել: Եղել է նաև ենթադրություն, որ սիֆիլիսը բերվել է աֆրիկյան մայրցամաքից: Այդ հիվանդության ծագման հարցը քննարկվում է մինչև ներկա ժամանակներս: Վ.հ-ի անմիջական պատճառների որոնումները երկար տարիներ՝ մինչև 19-րդ դ. վերջը, անհաջող էին, և շատ գիտնականներ հակված էին այդ հիվանդությունները համարել միևնույն հիվանդության տարբեր ձևեր:
1879-ին գերմ. վեներաբան Ա. Նեյսերը հայտնագործեց գոնոռեայի հարուցիչը, 1885-ին իտալ. վեներաբան Պ. Ֆեռարին՝ փափուկ շանկրի հարուցիչը, 1905-ին գերմ. գիտնականներ Ֆ. Շաուդինը և Ե. Հոֆմանը գտան սիֆիլիսի հարուցիչը՝ դժգույն տրեպոնեմը: Սկսվեցին Վ.հ-ի ախտորոշման, բուժման և կանխարգելման հիմնավորված ու արդյունավետ մեթոդների որոնումները: Վ.հ-ի բուժման համար հատկապես կարևոր էր հակաբիոտիկների հայտնագործումը:
Չնայած ժամանակակից վեներաբանության բավականաչափ հաջողություններին և բոլոր երկրներում Վ.հ-ի դեմ պայքարին՝ դրանք առաջվա պես ամենուր տարածված են և շարունակվում են մնալ որպես այժմեական կյանքի սոցիալ. և բարոյական լուրջ խնդիր: Վ.հ-ի սոցիալ. նշանակությունը որոշվում է դրանց տարածվածությամբ և հիվանդացած մարդու առողջության համար վտանգավոր ու ծանր հետևանքներով, առողջ սերնդի վերարտադրության վրա թողած ազդեցությամբ: Վ.հ., հատկապես սիֆիլիսը և գոնոռեան ճիշտ չբուժելիս դառնում են քրոնիկ., հիվանդին երկար ժամանակ զրկում են աշխատունակությունից՝ հաճախ դարձնելով հաշմանդամ: Բացարձակապես անթույլատրելի և շատ վտանգավոր են Վ.հ-ի ինքնուրույն բուժման փորձերը կամ բժշկ. կրթություն չունեցող անձանց դիմելը: Կանանց շատ հիվանդություններ, կա
- հետևանքները, այն փոխանցվում է սերունդներին և դառնում բնածին արատների հաճախացման պատճառ: Վ.հ. կարող են հանգեցնել կուրության (գոնոռեա), բնածին խլության (սիֆիլիս): Չբուժված կամ վատ բուժված սիֆիլիսն առաջացնում է կենտր. նյարդային համակարգի ծանր ախտահարում:
Ժամանակակից բժշկության հաջողությունները մեծ մասամբ հնարավորություն են տալիս Վ.հ. բուժել միայն մաշկավեներաբան. դիսպանսերի բժշկին ժամանակին դիմելիս՝ սահմանված ռեժիմը պահպանելու և բուժումը ճշտորեն կատարելու դեպքում:
Վ.հ-ի տարածման հիմն. պատճառը արտաամուսնական անկանոն սեռ. կապերն են, որոնք կարող են պայմանավորված լինել ինչպես սոցիալ., այնպես էլ բարոյական բնույթի պատճառներով:
Մարդու վերաբերմունքը սեռական կյանքի հանդեպ հիմնականում ձևավորվում է նրան անմիջական շրջապատողների (ծնողներ, ընկերներ) միջոցով: Հետազոտությունները ցույց են տվել, որ Վ. հ-ով հաճախ հիվանդանում են այն երիտասարդ մարդիկ, որոնց ծնողների միջև իսկական հոգեկան մերձեցումը բացակայել է, նկատվել են ամուսնական անհավատարմության փաստեր, և երեխաների դաստիարակությանն անհրաժեշտ ուշադրություն չի դարձվել:
Պոռնկության և սեռ. սանձարձակության պատճառների մեջ ալկոհոլամոլությունն 1-ին տեղն է գրավում: Հարբածությունը նպաստում է պատահական սեռ. կապերին: Բացի այդ, ալկոհոլամոլությունը նպաստում է հակասոցիալ. իրավիճակների ի հայտ գալուն, արատավոր սովորույթների առաջացմանը, հող նախապատրաստում անբարոյական շրջապատի համար, ընտանեկան փոխհարաբերությունների խանգարման և դեռահասների խնամազրկության պատճառ դառնում:
Անկանոն սեռ. կյանքին հակված են մտավոր և բարոյապես թերզարգացած կամ բարոյական համընդհանուր նորմերը մերժող անձինք: Այդպիսի մարդկանց հաղորդակցության միակ նպատակը խրախճալից ժամանցներն են, որոնց պարտադիր կամ ցանկալի պայմանը սեռ. կապն է: Սովորաբար, նման դեպքերում, այն իրականացվում է արհեստականորեն առաջացրած սեռ. հակման հիման վրա (գի