Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/671

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
            • նման վերաբերմունքը ընկալվում է որպես հոգևոր անկախության, հասունության և կենսափորձի ցուցանիշ: Այսպիսի դիրքորոշման վտանգավորությունը, հատկապես երիտասարդների համար, ոչ միայն նրանց ծայրահեղ անբարոյականությունն է, այլև առողջության համար հնարավոր հետևանքները: Ամենից առաջ, անառողջ արտաքին իրադրության ազդեցությամբ առաջացած սեռ. հակման պարտադիր բավարարումից ծնունդ են առնում սեռ. կյանքի անկանոնություն և զուգընկերոջ նկատմամբ ոչ պահանջկոտություն, որոնք կարող են հանգեցնել Վ.հ-ով վարակման: Բացի այդ, անբարոյական մթնոլորտը, որը նպաստում է սիրո զգացմունքի հետ չկապված սեռ. հակման առաջացմանը, ըստ էության, արհեստ. գրգռիչ է: Ժամանակի ընթացքում սեռ. հակման առաջացման համար այդպիսի պայմանները դառնում են սովոր. և պարտադիր: Այդ հիմքի վրա առաջանում են սեքսուալ նևրոզներ, որոնք հաճախ ավարտվում են սեռ. աղավաղումներով կամ սեռական անկարողությամբ:

Վաղ և անկանոն սեռ. կյանքի փաստերը և դրանցով պայմանավորված Վ.հ. կապված են նաև ակցելերացիայի հետ: Առանձին հետազոտողներ կարևորում են ֆիզ. հասունացման և անձի բարոյական դիրքորոշումը որոշող սոցիալ. հասունացման ժամկետների միջև բավականաչափ ճեղքվածքի առկայությունը: Այդպիսի ճեղքվածքի պայմաններում սեքսուալ ակտիվության դրսևորումը դառնում է ինքնահաստատման, հասունության և անկախության յուրատեսակ միջոց: Դա հատկապես վերաբերվում է այն դեպքերին, երբ պատանու կամ աղջկա մոտ դեռևս չեն ձևավորվել բարոյական հիմքերը, և նրանք բավարար չափով ներգրավված չեն հաս. օգտակար գործունեության տարբեր ձևերում կամ հնարավորություն չունեն իրականացնելու իրենց հետաքրքրություններն ու ունակությունները: Այդպիսի երևույթների և դեռահասների մոտ վաղաժամ զգացմունքայնության կանխարգելման համար կարևոր նշանակություն ունեն մշակութային միջոցառումների տարբեր ձևերին նրանց մասնակից դարձնելը, հատկապես հաս. աշխատանքի մեջ ներգրավելը, սպորտով, երաժշտությամբ, նկարչությամբ զբաղվելը, թատրոնով տարվելը: Ծնողները պետք է ամեն կերպ խրախուսեն այդպիսի հետաքրքրությունները և միաժամանակ աշխատեն պաշտպանել

            • թյուն, Դեռահասություն):

Վ.հ-ի դեմ պայքարը պետք է տարվի ինչպես սոցիալ. վերափոխումների և լայնածավալ դաստիարակչ. աշխատանքների ուղղությամբ, այնպես էլ բժշկ. բնույթի հատուկ միջոցառումների միջոցով: Առաջատար տեղը պատկանում է դաստիարակության համակարգին, բարոյագեղագիտ. առողջ դիրքորոշումների ձևավորմանը, ինչպես նաև ալկոհոլամոլության և սեռ. սանձարձակության ու հակասոցիալ. վարքի այլ ձևերի դեմ պայքարին: Վ.հ-ի կանխարգելման արդյունավետ միջոցներ են համարվում սեռական դաստիարակության նպատակահարմար համակարգը, ինչպես նաև անձնական հիգիենայի կանոնների պահպանումը, կամք և իր զգացմունքները ղեկավարելու կարողություն դաստիարակող այլ միջոցառումները: Մեծ նշանակություն է տրվում ընտանեկան փոխհարաբերությունների ամրապնդմանը: Ծնողները պետք է պարզորոշ գիտակցեն, որ երեխաների մոտ տղամարդու և կնոջ միջև փոխհարաբերությունների բարոյական էության ճիշտ ըմբռնումը հիմնականում որոշվում է ընտանիքում տիրող փոխհարաբերությունների մասին իր սեփական պատկերացումներով: Եթե ծնողների միջև փոխհարաբերությունները կառուցված են փոխադարձ սիրո և հարգանքի վրա, չեն մթագնվել խռովություններով, անվստահությամբ կամ խաբեություններով, ապագայի վերաբերյալ նրանց երեխայի պատկերացումներն ընդմիշտ կապվում են ընտանեկան երջանիկ կյանքի հետ: Այդպիսի ընտանիքների պատանիներն ու աղջիկները, որպես կանոն, վաղ են գիտակցում, որ առանց հոգեկան մերձեցման սեռ. մերձեցումն անիմաստ է, և րոպեական հաճույքի համար չեն փոխում իրենց տեսակետը: Դրա հետ մեկտեղ, ընտանիքում փոխադարձ վստահության և հարգանքի պայմաններում ծնողները հնարավորություն են ստանում ճանաչել իրենց երեխաների ընկերներին ու ծանոթներին, կարողանում են ժամանակին ճիշտ խորհուրդ տալ նրանց և հետ պահել վատաբարո ազդեցություններից, թեթևամիտ վարքից: Բժշկ. բնույթի միջոցառումները, սանլուս. աշխատանքների հետ համատեղ, ուղղված են Վ.հ-ի վաղ հայտնաբերմանը, հիվանդների բուժմանը ու Վ.հ-ի տարածման ուղիների վերացմանը:

ՀՀ-ում ստեղծվել է մաշկավեներաբան. դիսպանսերային ցանց, որը տրամադրում է որակյալ մասնագետներ և կանխարգելման, ախտորոշման ու բուժ

          • հաշվառումից հանում են միայն լրիվ առողջանալուց հետո:

Ապահովվում է Վ.հ-ի բուժման կամ կանխարգելման նպատակով մաշկավեներաբան. դիսպանսեր դիմող հիվանդի գաղտնիությունը: Ժամանակավոր անաշխատունակության թերթիկում հիվանդության ախտանունը չի նշվում: Սակայն եթե հիվանդն իր վարքագծով վտանգի տակ է դնում շրջապատողների առողջությունը, խախտում է սահմանված ռեժիմը, խուսափում բուժումից, այդ պայմանը չի կարող պահպանվել: Վ.հ-ի կանխակալ տարածման համար քրեական օրենսդրությամբ սահմանված է պատիժ:

Տես նաև Մաշկաբանություն և վեներաբանություն:

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ բժշկության մեջ, ռեաբիլիտացում, հիվանդների առողջությունն ու աշխատունակությունը վերականգնելու և հաշմանդամներին ակտիվ կյանքի վերադարձնելու նպատակով կիրառվող միջոցառումների համակարգ: Հիվանդների և հաշմանդամների Վ. մեր երկրում պետ. բժշկ., հոգեբան., սոցիալ-տնտ., մանկավարժ., արտադր., կենցաղային և այլ միջոցառումների բազմաբնույթ համակարգ է:

Վերականգնող. բուժման կարիք են զգում ծանր հիվանդություններ (սրտամկանի ինֆարկտ, գլխուղեղի արյունազեղում, ողնուղեղի վնասվածք, հոդերի և ողնաշարի ձևախախտումներով ուղեկցվող հիվանդություններ) կրած հիվանդները, հենաշարժ. ապարատի բնածին կամ ձեռքբերովի խախտումներով, տեսողության, խոսքի և լսողության օրգանների թերություններով տառապողները, կենտր. նյարդային համակարգի ծանր ախտահարումներով, հոգեկան հիվանդություններով տառապողները, սրտի և ներքին օրգանների ծանր վիրահատություններ կրած անձինք, երկարատև և հաճախակի հիվանդությունների հետևանքով աշխատունակությունը կորցրած մարդիկ, բոլոր կարգի հաշմանդամները (տես Հաշմանդամություն): Բժշկ. Վ. ուղղված է օրգանիզմի խանգարված կամ կորցրած գործունեության լրիվ կամ մասնակի վերականգնմանը կամ փոխարինմանը:

ՀՀ օրենքներով՝ աշխատունակության կորստի դեպքում նախատեսվում է թոշակային ապահովում, քաղաքացիներն իրավունք ունեն անաշխատունակության ողջ ընթացքում նյութ. ապահովման: Վ. հնարավորություն