Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/672

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


է տալիս երկարատև և հաճախ հիվանդացող մարդկանց խուսափել հաշմանդամությունից, իսկ բազմաթիվ հաշմանդամների՝ վերադառնալ աշխատանքային և հաս. ակտիվ կյանքի:

Բժշկ. Վ. ընդհանուր Վ-ման սկզբն. օղակն է, քանզի հիվանդ մարդն ամենից առաջ կարիք ունի բժշկ. օգնության: Ըստ էության՝ հիվանդ մարդու բուժման և նրա բժշկ. Վ-ման կամ վերականգնող. բուժման ժամանակաշրջանների միջև հստակ սահմանագիծ չկա: Բժշկ. Վ. սկսվում է հիվանդանոցում հիվանդության սուր դրսևորումների դադարի շրջանում, բուժումն ավարտելու և Վ-ման նպատակով կիրառվում են անհրաժեշտ բուժման բոլոր (վիրաբուժ., օրթոպեդ. ևն) ձևերը: Մասնագիտացված վերականգնող. բուժումն իրականացվում է նույն կամ մասնագիտացված հիվանդանոցի Վ-ման բաժանմունքում, իսկ եթե հարկ չկա հիվանդին մշտապես հիվանդանոցում պահել, բուժում են պոլիկլինիկայի վերականգնող. բաժանմունքում: Հիվանդը կարող է բուժվել հանգստյան տներում և առողջարաններում, որտեղ լայնորեն կիրառվում են ֆիզիոթերապիա, աշխատանքային բուժում, բուժ. ֆիզկուլտուրա և այլ մեթոդներ:

Վերականգնող. բուժումը շարունակվում է մինչև հիվանդի առողջացումը և հաշմանդամի աշխատունակության վերականգնումը: Եթե բուժումն անհրաժեշտ արդյունք չի տալիս, հիվանդը (հաշմանդամը) շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ:

Վ-ման մյուս ձևերը (հոգեբան., մանկավարժ., սոցիալ-տնտ., մասնագիտ., կենցաղային) կիրառվում են բժշկ. Վ-մանը զուգահեռ և դրանով պայմանավորված:

Հոգեբան. Վ. բժշկի ազդեցությունն է հիվանդի կամ հաշմանդամի վրա՝ նրա գիտակցության մեջ անելանելիության զգացումը, բուժման ապարդյունության պատկերացումը հաղթահարելու, բարեհաջող ելքի հավատ ներշնչելու համար: Վ- ման այս տեսակը կիրառվում է վերականգնող. բուժման ամբողջ շրջանում:

Մանկավարժ. Վ. հիվանդ երեխաների հետ տարվող դաստիարակչ. միջոցառումներն են, որոնք օգնում են նրանց ձեռք բերել ինքնասպասարկման անհրաժեշտ հմտություն և ունակություն, ստանալ դպրոց. կրթություն: Շատ կարևոր է մշակել երեխայի հոգեբան. վստահությունը սեփական լիարժեքության նկատմամբ և նրան տալ ուսումնաաշխատանքային ճիշտ կողմնորոշում: Դրանում չափազանց կա

              • մին հավատ է ներշնչում՝ նրան հասարակության օգտակար անդամ լինելու մեջ: Նրանք կամ նրանց ընտանիքները ստանում են նյութ. օգնություն՝ ժամանակավոր անաշխատունակության կամ հաշմանդամության համար, նշանակվում է թոշակ ևն:

Մասնագիտ. Վ. նախատեսում է աշխատանքի մատչելի տեսակների ուսուցում կամ վերուսուցում, աշխատանքային գործիքներից հեշտ օգտվելու նպատակով անհատ. տեխ. հարմարանքների ապահովում, նախկին ձեռնարկությունում աշխատանքային տեղի հարմարեցում հիվանդի կամ հաշմանդամի հնարավորություններին, հաշմանդամների համար աշխատանքի պարզեցված պայմաններով և կրճատված աշխատանքային օրով հատուկ արտադրամասերի և ձեռնարկությունների կազմակերպում: Մասնագիտություն ձեռք բերելու և վերաորակավորվելու համար հաշմանդամներին հնարավորություն է տրվում սովորել սոցապ. մարմինների կամ կույրերի ու խուլհամրերի միավորումների հատուկ դասընթացներում:

Կենցաղային Վ. ներառում է հաշմանդամին անհրաժեշտ պրոթեզներով, տանը և դրսում տեղաշարժվելու անհատ. միջոցներով (հատուկ հեծանվա- և մոտոսայլակներ, հարմարեցված ղեկավարումով ավտոմեքենաներ ևն) ապահովումը:

Տես նաև Սոցիալական ապահովություն, Աշխատանքային բուժում:

ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՈՒՄ օրգանիզմի, ռեանիմացում, կենսական կարևոր ֆունկցիաների (ամենից առաջ շնչառության և արյան շրջանառության) վերականգնում: Օրգանիզմի վերակենդանացումն իրականացնում են այն ժամանակ, երբ բացակայում է շնչառությունը և ընդհատվում սրտի գործունեությունը, կամ այդ 2 ֆունկցիաներն այնքան են ընկճված, որ գործնականորեն չեն ապահովում օրգանիզմի պահանջները:

Օրգանիզմի վերակենդանացման նպատակով խոշոր քաղաքներում ստեղծված են վերակենդանացման կենտրոններ, և շտապ օգնության կայաններին կից կազմակերպված են արտագնա վերակենդանացման բրիգադներ: Հաջողությամբ գործում են նաև մասնագիտացված վերակենդանացման բրիգադներ՝ շոկի (հակաշոկային), սրտամկանի ինֆարկտի (կարդիոռեանիմացիոն), կաթվածի (նեյրոռեանիմացիոն), սուր թունավորումների, այրվածքների բուժման, ինչպես նաև մանկ. վերակենդանացման նպատակով:

            • պատահարի վայրին և առավել արդյունավետ պայքարել ծայրահեղ իրավիճակներ առաջացնող պատճառների դեմ, այլև նպաստում է բուժօգնության (ներառյալ հիվանդանոցային) բոլոր փուլերում հաջորդականության ապահովմանը: Կլինիկ. մահից փրկված մարդկանց բուժում են տեղային պայմաններից կախված՝ բազմապրոֆիլային հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում, ինչպես նաև մասնագիտացված (այրվածքային, կարդիոռեանիմացիոն, թունաբան. կենտրոններ) ստորաբաժանումներում: Դա հնարավորություն է տալիս լրիվ ծավալով օգտագործել խանգարված ֆունկցիաների վերականգնման ու շտկման համար անհրաժեշտ բոլոր մեթոդները: Ժամանակակից մասնագիտացված ռեանիմատոլոգ. օգնության զինանոցը բավականին մեծ է: Դրա մեջ են մտնում արհեստ. և օժանդակ արյան շրջանառությունը, թոքերի ապարատային երկարատև օդափոխությունը, գերճնշաբուժությունը, արհեստ. թերջերմությունը (հիպոթերմիա), «արհեստական երիկամ» ապարատի և որոշ այլ մեթոդների կիրառումը:

Մահացման մեխանիզմը չափազանց բարդ է, և օրգանիզմի վերակենդանացման հնարավորությունը հիմնված է այն բանի վրա, որ նախ՝ մահվանը միշտ նախորդում է անցման փուլ, այսպես կոչված, վերջնային վիճակը, 2-րդը՝ մահանալու ժամանակ օրգանիզմում առաջացած փոփոխությունների բնույթը ոչ միանգամից է դառնում ոչ դարձելի, և օրգանիզմի բավարար դիմադրողականության դեպքում ու ժամանակին բուժօգնություն ցույց տալիս այդ փոփոխությունները կարող են լրիվ վերանալ:

Վերջնային վիճակում տարբերում են հոգեվարք և կլինիկ. մահ: Հոգեվարքը բնորոշվում է գիտակցության մթագնումով, սրտի գործունեության կտրուկ խանգարումով և զարկերակային ճնշման անկումով (տես Արյան ճնշում), անոթազարկի բացակայությամբ, շնչառության խանգարմամբ (դառնում է անկանոն, մակերեսային, ջղաձգային), մաշկը սառն է, գունատ կամ կապտավուն երանգով: Հոգեվարքից հետո վրա է հասնում կլինիկ. մահը՝ վիճակ, որում բացակայում են կյանքի հիմն. նշանները՝ սրտի բաբախումը և շնչառությունը, բայց օրգանիզմում դեռևս չեն առաջացել կենսբ. մահվանը բնորոշ ախտանշաններ: Կլինիկ. մահը տևում է 5-8 ր: Այդ ժամանակն անհրաժեշտ է օգ