- ամենից առաջ մահվան պատճառների վերացման և շնչառության ու արյան շրջանառության վերականգնմանը: Վերակենդանացնել կարելի է միայն կենսունակ օրգանիզմը: Օրգանիզմի վերակենդանացմանը պետք է դիմել ծանր (այդ թվում՝ վնասվածքային շոկով և արյունահոսությամբ բարդացած) մեխ. վնասվածքից, էլեկտր. հոսանքի ազդեցությունից (տես Էլեկտրավնասվածք), սուր թունավորումից, ջերմային այրվածքներից, ընդհանուր սառեցումից, շնչահեղձությունից կամ ջրահեղձությունից առաջացած կլինիկ. մահվան դեպքերում:
Գործնականում ցանկացած ծայրահեղ իրավիճակ, որն ավարտվում է հանկարծամահությամբ, պահանջում է անհապաղ վերակենդանացում: Նման դեպքում որքան արագ է սկսվում օրգանիզմի վերակենդանացումը, այնքան մեծ է հաջողության հավանականությունը: Կլինիկ. մահը կենսբ-ից բաժանող մի քանի րոպեները խոսակցությունների, դատողությունների և սպասումների ժամանակ չեն թողնում: Ծայրահեղ իրավիճակում նվազագույն, բայց ժամանակին ցուցաբերած օգնությունն ավելի արդյունավետ է, քան ամենաբարդ բժշկ. միջոցառումները, որոնք անցկացվում են կլինիկ. մահից երկար ժամանակ անց: Քանի որ պատահարի վայրում ոչ միշտ կարող է բուժաշխատող լինել, օրգանիզմի վերակենդանացման հիմն. գործելաոճին պետք է տիրապետի և ճիշտ կիրառի յուրաքանչյուր հասուն մարդ: Առավել ևս ոստիկանության, տրանսպորտի բնագավառում աշխատողների, հրշեջների և այլ մասնագիտությունների մարդկանց (որոնք մշտապես առնչվում են այդպիսի իրավիճակների հետ) դա անհրաժեշտ է մասնագիտ. պարտականությունների որակյալ կատարման համար: Օրգանիզմի վերակենդանացման հիմն. գործելաձևը սովորեցնում են նաև քադաքաց. պաշտպանության համակարգում:
Օրգանիզմի վերակենդանացման մեթոդներն են արհեստական շնչառությունը և սրտի մերսումը (տես Մերսում սրտի): Օրգանիզմի վերակենդանացման պարզ, հանրամատչելի և միևնույն ժամանակ բարձրարդյունավետ մեթոդների մշակմանը նախորդել են երկարատև նպատակաուղղված հետազոտությունները: Օրինակ՝ ապացուցվել է շնչառության համար մարդու արտաշնչած օդի ֆիզիոլոգ. պիտանիությունը, որը հնարավորություն է տալիս կատարել արհեստ. շնչառություն՝
- խոչընդոտն է դեպի թոքեր օդի մուտքի համար, և որ այնպիսի պարզ գործելաձևերի կիրառումը, ինչպիսին է գլխի հետծալումը, ստորին ծնոտի առաջշարժումը և բերանի խոռոչից լեզվի դուրսբերումը կարող են հեշտությամբ վերացնել այդ խոչընդոտը: Ապացուցվել է նաև, որ կրծոսկրի վրա ռիթմիկ սեղմումներով կարելի է սիրտն աշխատեցնել և ապահովել արյան այնպիսի քանակի տեղաշարժը, որը բավարար է կարևոր կենսական օրգաններում արյան հոսքը պահպանելու համար:
Վերը նշված և ուրիշ այլ հետազոտությունների հիման վրա մշակվել է ABC (վերակենդանացման այբուբեն) ծրագիրը, որն իրենից ներկայացնում է խիստ հաջորդական, տրամաբանորեն և գիտականորեն հիմնավորված բուժ. միջոցառումների համալիր: Չպահպանելով այդ ծրագրի պահանջները՝ չի կարելի հույսեր կապել վերակենդանացման հետ: Համալիրի կարևորագույն արժանիքը որոշվում է և գործելաձևի այբբենական պարզությամբ ու մատչելիությամբ, և հաջորդականությամբ ու սովոր. կենցաղային պայմաններում վերակենդանացման կատարման հնարավորությամբ: ABC ծրագիրը ճշգրիտ ախտորոշում չի նախատեսում: Սրտի հանկարծակի կանգի (որի մասին վկայում է քնային կամ ազդրային զարկերակների վրա անոթազարկի բացակայությունը), սրտի գործունեության կտրուկ թուլացման, որն ուղեկցվում է ճաճանչային զարկերակի վրա անոթազարկի բացակայությամբ կամ կյանքին վտանգ սպառնացող վիճակի (ինքնուրույն շնչառության բացակայություն կամ նրա կոպիտ խանգարումներ) պարզագույն հաստատումը վերակենդանացման անհրաժեշտության ցուցումներ են:
ABC ծրագրով վերակենդանացումն իրականացվում է 3 գործելաձևով, որոնք կատարվում են խիստ հաջորդականությամբ. 1-ին հերթին ապահովում են շնչուղիների անցանելիությունը (A): Դրա համար հիվանդին կամ տուժածին պառկեցնում են մեջքի վրա, գլուխն առավելագույն չափով հետ են թեքում, իսկ ստորին ծնոտը տեղաշարժում առաջ այնպես, որ այդ ծնոտի ատամները տեղադրվեն վերին ծնոտի ատամների առջևում: Դրանից հետո, մատներով (ավելի լավ է թաշկինակով փաթաթած) պտտաձև շարժումներ կատարելով, հետազոտում են բերանի խոռոչը և այն ազատում օտար մարմիններից (ավազ, սննդի մնացորդներ, ատամի պրոթեզներ ևն), փսխման զանգ
- շնչուղիներն ազատ են, սկսում են 2-րդ գործելաձևը (B)՝ «բերան-բերանի» կամ «բերան-քթի» արհեստ. շնչառությունը: Սրտի աշխատանքի առկայության դեպքում արհեստ. շնչառությունը շարունակում են մինչև ինքնուրույն շնչառության լրիվ վերականգնումը: Շնչառության կանգին արագ միանում է սրտի կանգը, դրա համար, որպես կանոն, միաժամանակ ապահովում են արյան շրջանառության վերականգնումը (C)՝ սրտի արտաքին մերսման օգնությամբ: Դրա համար ձեռքերի խաչաձևած ափերը տեղավորում են կրծոսկրի մեջտեղում՝ նրա ստորին երրորդում, ռիթմիկորեն և եռանդուն կերպով սեղմում այն: Նման դեպքում սիրտը սեղմվում է կրծոսկրի և ողնաշարի մեջտեղում, իսկ դադարի (ընդմիջման) ժամանակ կրծքավանդակն ուղղվում է, և սրտի խոռոչները նորից լցվում են արյունով: Մերսման ժամանակ օգնություն ցույց տվողը պետք է գործադրի ոչ միայն իր ձեռքերի, այլև ամբողջ մարմնի ծանրության ուժը: Դադարների ժամանակ ձեռքերը կրծոսկրից չեն հեռացնում:
Օրգանիզմի վերակենդանացման հաջողությունը շատ բանով կախված է սրտի մերսման և արհեստ. շնչառության ճիշտ կատարումից, ինչպես նաև սրտի ու շնչառության միաժամանակյա դադարի ժամանակ դրանց ճիշտ կատարումից: Երբ օրգանիզմի վերակենդանացումն իրականացնում է 1 մարդ, որը չափազանց դժվար է և հոգնեցուցիչ, խորհուրդ է տրվում պահպանել 2:15 հարաբերությունը, այսինքն՝ թոքերի մեջ օդի յուրաքանչյուր 2 ներփչումից հետո կատարել կրծքավանդակի 15 սեղմում՝ 1 վրկ ընդմիջումներով: Եթե օգնություն են ցույց տալիս 2 մարդ, նրանցից մեկը կատարում է սրտի մերսում, իսկ մյուսը՝ արհեստ. շնչառություն: Նրանց գործողությունները պետք է համաձայնեցված լինեն, այսինքն՝ եթե թոքերի մեջ օդ ներփչելիս կրծքավանդակը չափից ավելի ուժեղ են սեղմում, դա ոչ միայն օգուտ չի տալիս, այլև կարող է առաջացնել թոքերի պատռվածք: Դրանից խուսափելու համար խորհուրդ է տրվում պահպանել 1:5 հարաբերությունը, այսինքն՝ օգնություն ցույց տվողներից մեկը կատարում է թոքերի մեջ օդի 1 ներփչում, որից հետո մյուսը կատարում է կրծքավանդակի 5 սեղմում: Այդ միջոցառումները ոչ միշտ են հանգեցնում շնչառության և սրտի կծկումների վերականգնման, սակայն դրանք, անկասկած, հետաձգում են անվերադարձ գործընթացները և երկարացնում