ֆունկցիաները: Լայնորեն տարածված է բնության մեջ, բուս. և կենդ. հյուսվածքներում (որտեղից էլ անվանումը՝ պանտոտենային, հուն.՝ ամենատարած): Օրգանիզմում վիտամին B5-ի անբավարարության կլինիկ. ախտանշաններ չեն հաստատվել: Սովոր. սնուցման դեպքում պահանջը բավարարվում է:
Պիրիդօքսինը (վիտամին B6) ապահովում է սպիտակուցների և ճարպերի բնականոն յուրացումը, մասնակցում ազոտային փոխանակությանը: Անբավարարությունն առաջացնում է վաղ տարիքի երեխաների աճման կասեցում, ստամոքսաղիքային խանգարումներ, սակավարյունություն, բարձր դրդելիություն, իսկ հղիների մոտ՝ բերանաբորբ, դեմքի և պարանոցի մաշկի, գլխի մազածածկ հատվածի բորբոքում, անքնություն, դյուրագրգռելիություն:
Պիրիդօքսինը չնչին քանակությամբ պարունակվում է բուս. և կենդ. ծագման շատ սննդամթերքներում (գարեջրի չոր խմորասնկեր, ցորենի թեփ, գարի, եգիպտացորեն, ոլոռ, կարտոֆիլ, գազար, բազուկ, տավարի միս, լյարդ, ձու, կովի կաթ ևն): Սովոր. պայմաններում մարդու օրգանիզմում B6-վիտամինային անբավարարություն չի առաջանում, որովհետև, բավարար քանակությամբ սինթեզվում է աղիքային բակտերիաների կողմից: Հակաբիոտիկների և սուլֆանիլամիդային պատրաստուկների առանց հսկողության ընդունումն ընկճում է աղիքային միկրոօրգանիզմների ֆունկցիան, և վիտամինի արտադրությունը նվազում է:
Պիրիդօքսինը կայուն է թթուների, ալկալիների, բարձր ջերմաստիճանի նկատմամբ, իսկ արևի ճառագայթներից քայքայվում է: Եփելը նույնիսկ լավ է, քանի որ ակտիվ բաղադրիչներն ազատվում են: Սննդամթերքի երկարատև պահպանումից պիրիդօքսինը քայքայվում է (տաք պայմաններում՝ ավելի արագ):
Քանի որ վիտամին B6-ը լայնորեն տարածված է բուս. և կենդ. մթերքներում և կայուն է խոհարար. մշակման ժամանակ՝ B6-վիտամինային անբավարարության կանխարգելման անհրաժեշտություն չկա:
Ֆոլացինը (վիտամին B9) մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում է ոսկրածուծի արյունաստեղծման ֆունկցիան, նպաստում վիտամին B12-ի յուրացմանը: Օրգանիզմում վիտամին B9-ի անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ստամոքսաղիքային (աղաթթվի բացակայություն, փորկա
է բուս. և կենդ. աշխարհում: Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում: Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից: Մարդու աղիքների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը: Խոհարար. մշակման և պահածոյման հետևանքով ֆոլաթթուն քայքայվում է:
Ցիանակոբալամինը (վիտամին B12) ունի մեծ կենսբ. ակտիվություն: Մասնակցում է մեթիոնինի, նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը ևն: Անբավարարությունը սովորաբար առաջանում է վիտամինի ներծծման խանգարման դեպքում և դրսևորվում է սակավարյունության ծանր ձևերով: Օրգանիզմը ստանում է սննդի հետ, որոշ չափով սինթեզում են աղիքների միկրոօրգանիզմները: Հիմնականում պարունակվում է կենդ. ծագման մթերքներում, հատկապես տավարի լյարդում: Ցիանակոբալամինը կիրառվում է բժշկության, անասնաբուծության և թռչնաբուծության բնագավառներում: Արդ-յան մեջ ստանում են մանրէակենսբ. սինթեզի եղանակով: Վիտամին B12-ի անբավարարության կանխարգելման համար կարևոր նշանակություն ունեն լիարժեք (կենդ. ծագման մթերքներով հարուստ) սնունդը, ճիճվային հիվանդությունների կանխումը և բուժումը: Օրգանիզմում մակաբուծող որդերն օգտագործում են մեծ քանակությամբ ցիանակոբալամին, որի պատճառով էլ ճիճվային հիվանդությունները հաճախ ուղեկցվում են սակավարյունությամբ:
- Ճարպալույծ վիտամիններ
Ռետինոլը (վիտամին A) լայնորեն տարածված է բնության մեջ: Բուս. հյուսվածքներում հանդիպում է նախավիտամին A-ի՝ կարոտին գանակի ձևով, որն օրգանիզմում փոխարկվում է ռետինոլի, իսկ կենդ. հյուսվածքներում գտնվում է պատրաստի վիճակում: Ռետինոլը մասնակցում է տեսող. գունակների առաջացմանը, ապահովում է օրգանիզմի բնականոն աճումը, աչքերի հարմարումը տարբեր ուժգնության լույսին: Անբավարարությունն արտահայտվում է մաշկածածկույթների գունատությամբ և չորությամբ, մաշկի թեփոտման և եղջերացման հակումով, պզուկների, մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների առաջացմամբ, մազերի չորությամբ, եղունգների բեկունությամբ: Վիտամին A-ի անբավարարության
Մարդու, խոտակեր և ամենակեր կենդանիների օրգանիզմներում ռետինոլի քանակը լրացվում է հիմնականում կարոտինոիդների հաշվին: Գիշատիչ կենդանիների և թռչունների օրգանիզմում չի սինթեզվում վիտամին A, և այն ստանում են պատրաստի վիճակում:
Նախավիտամին A (կարոտին) պարունակվում է բույսերում: Առավել հարուստ են կանաչ տերևները (25-50-ական գ սպանախը, տաքդեղը, մաղադանոսը կամ 50-ական գ ծիրանը, սամիթը, գազարը, թրթնջուկը բավարարում են հասուն մարդու օրական պահանջը):
Վիտամին A առավել շատ պարունակվում է կենդանիների և ձկների լյարդում, ձկան յուղում ևն: Մթերքների պահածոյման և խոհարար. մշակման ժամանակ վիտամին A-ն և կարոտինը լավ են պահպանվում:
Ռետինոլը թողարկվում է հաբերի կամ յուղային խտանյութի ձևով:
Կալցիֆերոլները (վիտամին D) ազդում են հանքային փոխանակության, ոսկրագոյացման գործընթացների վրա: Կարգավորելով կալցիումի և ֆոսֆորի փոխհարաբերությունը՝ ապահովում են նշված տարրերի ներծծումը բարակ աղիքներում և կալցիումի տեղափոխումն արյունից դեպի ոսկրային հյուսվածք: Առանձնապես անհրաժեշտ են երիտասարդ տարիքում, երբ տեղի է ունենում կմախքի արագ աճ և ոսկրացում: Վիտամին D-ի անբավարարությունից առաջանում է ռախիտ:
Կալցիֆերոլները պարունակվում են միայն կենդ. ծագման մթերքներում, առանձնապես շատ՝ որոշ ձկների լյարդում: Օրգանիզմում վիտամին D սինթեզվում է արևի ճառագայթների ազդեցության տակ՝ մաշկում պարունակվող նախավիտամինից, որն օրգանիզմում առաջանում է խոլեստերինից: Վիտամինը մաշկից տեղափոխվում է այլ օրգաններ՝ խտանալով հիմնականում լյարդում և արյան պլազմայում:
Վիտամինային անբավարարության կանխարգելման նպատակով կրծքի և վաղ տարիքի երեխաներին տալիս են վիտամին D-ի պատրաստուկներ՝ անպայման բժշկի նշանակմամբ, քանի որ բարձր չափաքանակները կարող են հանգեցնել օրգանիզմի ֆունկցիաների ծանր խանգարումների (տես Գերվիտամինություն):
Տոկոֆերոլները (վիտամին E) 7 վիտամիններից կազմված խումբ են՝ յուրաքանչյուրը տարբեր կենսբ. ազդեցությամբ: