Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մնայուն Ա., որը կայունանում է 13-14 տարեկանում: Առանձնացնում են նաև ֆիզիոլոգ. և ախտաբան. Ա.:

Ֆիզիոլոգ. Ա-ի դեպքում վերին ծնոտի առջևի կաթնատամները և մնայուն ատամները թեթևակի ծածկում են ստորին ծնոտի առջևի ատամները: Վերին ծնոտի կողմնային ատամները ստորինի նկատմամբ դուրս են ցցված՝ վերին ծնոտի յուրաքանչյուր ատամը հպվում է ստորինի 2 ատամներին, բացառություն են կաթնատամների Ա-ի 5-րդ և մնայուն Ա-ի 8-րդ (իմաստության) ատամները, որոնք հպվում են հակադիր ծնոտի միայն 1 ատամին (տես Ատամներ): Ֆիզիոլոգ. Ա. կարող է լինել տարբեր տիպի, բայց այդ դեպքում բոլոր ատամները հպվում են ճիշտ հարաբերակցությամբ՝ ապահովելով կոշտ սննդի կծելն ու լիարժեք ծամելը: Ծնոտների կազմությունից և ատամների թեքությունից կախված՝ տարբերում են ֆիզիոլոգ. Ա-ի հետևյալ ձևերը. ուղղածնոտություն (նկ. 1.1)՝ վերին կտրիչները ծածկում են ստորիններին դրանց պսակի 1/3-ի չափով, ուղղակզակություն (նկ. 1.3)՝ ստորին ծնոտի առջևի ատամները թեթևակի ծածկում են վերիններին, ուղիղ Ա. (նկ. 1.2), երբ վերին և ստորին առջևի ատամները կտրիչ եզրերով աքցանանման հպվում են միմյանց:

Ախտաբան. Ա. կամ դրա շեղումներն ատամնաշարերի հարաբերուկցությունների այնպիսի խախտումներն են, երբ ծնոտների կցման դեպքում հակադիր ատամներից շատերը միմյանց չեն հպվում: Այդպիսի շեղումների մեծ մասը կապված է դեմքի կմախքի զարգացման շրջանում կրած հիվանդությունների, ծնոտների վնասվածքի, այդ թվում ծննդաբեր., ծնոտի և քիմքի ճեղքվածքի (տես Բնածին արատներ), ռախիտի, քթաըմպանի գեղձանմանների աճի և դրանց հետ կապված ոչ ճիշտ (բերանային) շնչառության, կաթնատամների վաղ հեռացման հետ: Ծնոտների ձևախախտումները և համապատասխան շեղումները դանդաղ են առաջանում, երբեմն՝ կրած հիվանդություններից մի քանի տարի անց: Ա-ի շեղումների պատճառ կարող են դառնալ երեխաների վնասակար սովորությունները (ծծակ և պինդ առարկաներ ծծելը ևն): Դրանք կարող են լինել նաև բնածին (ժառանգ.): Ա-ի շեղումների դեպքում, բացի ծամելուց, հաճախ խախտվում է որոշ հնչյունների արտասանությունը, լինում է ցավի զգացողություն քունքաստործնոտային հոդում, բերանի չորություն ևն: Նկատվում են Ա-ի մի քանի ձևի շեղումներ: 2 ծնոտների գերաճի դեպքում (նկ. 2.1) առջևի ատամներն առաջ են ցցվում, դրանց միջև առաջանում է տարածություն, շրթունքները ևս առաջ են գալիս: Վերին ծնոտի գերաճի (նկ. 2.2) դեպքում այն կտրուկ առաջ է ցցվում բնականոն զարգացած ստորին ծնոտի նկատմամբ, ծնոտների կցման դեպքում առջևի ատամները չեն հպվում, վերին շրթունքը թվում է կարճացած, և բերանի լրիվ փակումը չի ապահովվում: Գերաճած ստորին ծնոտը (նկ. 2.3) կտրուկ առաջ է ցցվում, առջևի ատամները չեն հպվում, ստորին շրթունքն առաջ է գալիս: 2 ծնոտների թերզարգացման դեպքում, որը հազվադեպ է լինում, դեմքի ստորին հատվածը կարճանում է և կարծես հետ գնում (նկ. 2.4): Վերին ծնոտի թերզարգացման դեպքում (նկ. 2.5) նկատվում է վերին շրթունքի հետանկում, և ատամները կցելիս համապատասխան ատամները չեն հպվում, ստորին ատամները զգալի ծածկում են վերիններին: Թերզարգացած ստորին ծնոտով մարդկանց կզակը հետ է մնում (նկ. 2.6), ծնոտների կցման դեպքում վերին և ստորին առջևի ատամները չեն հպվում, վերին ատամները զգալի չափով ծածկում են ստորիններին: Բաց Ա-ի դեպքում կցվում են միայն աղորիքները, առջևինների միջև տարածություն է մնում (նկ. 2.7): Խորը Ա-ի դեպքում (նկ 2.8) վերին կտրիչները խորը ծածկում են ստորիններին: Ծնոտների թերզարգացման դեպքում որոշ ատամներ ծկթում են ատամնաշարերից դուրս կամ ընդհանրապես չեն ծկթումէ մնալով ծնոտների խորքում:

Ախտաբան. Ա. կարող է առաջանալ նաև ատամների շատ մաշվածությունից (միջին և մեծ տարիքում):

Ա-ի խախտումներն անհրաժեշտ է բուժել 6-12 տարեկանում՝ ատամնաշարն ուղղող սարքերի միջոցով: Ավելի ուշ Ա-ի շտկումը դժվար է և պահանջվում է երկար ժամանակ: Հասուն տարիքում երբեմն լինում է վիրահատության անհրաժեշտություն: Ատամները շատ մաշվելուց առաջացած Ա. ուղղում են ատամների պրոթեզով:

ԱՏԱՄՆԵՐ, ծառայում են սնունդը կծելով պոկելու և մանրացնելու համար: Մարդկանց Ա. մասնակցում են նաև խոսքի որոշ հնչյունների արտաբերմանը: Կենդանիների Ա. պաշտպանության, հարձակման և որսը բռնելու միջոց են: Էվոլյուցիայի ընթացքում (տես Էվոլյուցիոն ուսմունք) Ա. առաջացել են ջրում բնակվող ողնաշարավոր կենդանիների հեռավոր նախնիների մարմինը ծածկող թեփուկների ձևափոխման արդյունքում:

Տարբեր կենդանիների Ա-ի ձևը տարբեր է. այսպես՝ ձկների Ա. ավելի հասարակ են, կոնաձև, կաթնասուններինը բարդ են՝ առանձին խմբերի (կտրիչներ, ժանիքներ, աղորիքներ) բաժանված: Առավել զարգացած են կրծողների կտրիչները, գիշատիչ կենդանիների ժանիքները: Հաճախ ժանիքները