Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բայց ես կուզեի — գեթ իմ օրհասին
Դու ոտ կոխեիր հաստատ ճանապարհ,
Տանջանքից հետո դու քո առաջին
Տեսնեիր բացված քո օրը պայծառ։
Կուզեի գե՛թ այժմ հասցներ քամին
Հայրենի գյուղից մի ձայնիկ միայն,
Որ ինձ չըբերեր նոր բոթ ցավագին
Դառն արտասուքի, ծովացած արյան…
1882
|
|
(Հեռվեգից)
Կուզեի անհետ հեռանալ, կորչել,
Որպես ոսկեվառ շողն արշալույսի,
Որպես մի աստղիկ կուզեի հանգչել
Բարձր կամարում կապույտ երկնքի։
Որպես քաղցր երազ կուզեի անցնել,
Խանգարված տգեղ հոգսերիցն օրվան,
Կամ գիշերային ձայնի պես մեռնել,
Տեղ տալով խորին մի խաղաղության։
Եվ որպես ցողը ես շոգիանալ
Կուզեի հզոր արևի տապից,
Կուզեի դեպի երկինք բարձրանայ,
Որպես սրբազան կնդրուկ բուրվառից։
Եվ կը ցանկայի ինչպես ծուխ ցրվիլ,
Ինչպես օդումը բույր ծաղիկների.
Ողջ իմ էությամբ բնավին ջնջվիլ
Կուզեի հանկարծ, առանց ցավերի։
Եվ կը ցանկայի… բայց ինչո՞ւ ցանկամ
Դյուրավ չէ գալիս մահը վերահաս,
|
|