Jump to content

Էջ:Հրանտ Մաթեւոսեանը եւ Ընթերցողները, Թորոս Թորանեան.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրականութեանը (հոս Վ. Աւետիսեանի կողմէ տրուած են անուններ — Բորխէս, Ջոյս, Կաֆկա, Բեքէտ, Ֆոլքներ եւ այլն)»:

Հեղինակը այս զեկոյցին կ՛աւելցնէ.

—«Սակայն մեր ուսումնասիրութեան առարկաները տուեալ դէպքում հանդիսանում են աշխարհաընկալման այն առանձնայատկութիւնները, որ բնորոշ են մարդուն՝ իր կեանքի որոշակի հատուածում անկախ ազգային պատկանելիութիւնից, այն տագնապները (թէկուզ թուացեալ),որ թէ՛ Ծմակուտցի Արայիկին, թէ հազարաւոր կիլոմետրեր հեռու Նիւ— Եորքի փողոցներում շրջող Հոլդէն Քոլ Ֆիլդինն են»:

Վեներա Աւետիսեանը կը շարունակէ.

—«1951.—ին Սելինջերի ՛՛Տարեկանի արտում անդունդի եզրին՝՝ գիրքը մեծ յաջողութիւն ունեցաւ եւ աշխարհով մէկ արժանացաւ երիտասարդների սիրուն: Եւ քանի սերունֆ հետեւում, թէ ինչպէս է հերոսը քայլ առ քայլ ազատւում մանկական պատրանքներից, ինչպէս յաղթահարում անորոշութեան հանդէպ ունեցած վախը: Հոլդենը իր ժամանակի հերոսն է: Այդ տագնապները ի վերջոյ բերում են հերոսին դէպի այն սկիզբը, որ ծնունդ է տալիս մեր ժամնակի այլ մի հերոսի՝ Մաթեւոսեանի Արայիկին: Թէ՝ Սելինջերի Հոլդէնը, թէ՝ Մաթեւոսեանի Արայիկը իւրովի կ՛անցնեն դէպի սկիզբը տանող այդ ճանապարհը, հիասթափութիւնների, տագնապների, բացայայտումների միջոցով կը փորձեն ճանաչել աշխարհն ու իրենց: Իսկ աշխարհը, որքան էլ մեծ ու անծայրածիր՝ իրենից ներկայացնում է մի Ծմակուտ: Եւ իսկապէս հարցերին կարելի է պատսխանել առանց Ծմակուտից դուրս գալու, որովհետեւ ինչպէս Մաթեւոսեանն է ասում, իւրաքանչիւր Ծմակուն