Էջ:Հրանտ Մաթեւոսեանը եւ Ընթերցողները, Թորոս Թորանեան.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—«Կ՛Արժէ՝ր Հալէպէն Լոս Անճելըս հասնիլ՝ միայն այս փաստը արձանագրելու համար»:

Հոս խոստումս յարգեմ եւ քանի մը խօսքով արտայայտուիմ օրուան ամենաերիտասարդ զեկուցաբերին՝ Վեներա Աւետիսեանի ելոյթին մասին: Ուրեմն զեկուցաբերին նիւթը՝ ծանօթութեամբ մը.

—«Մեր ժամանակի հերոսի սկիզբը՝ Հրանտ Մատեւոսեանի եւ Ջերոմ Սելինջերի ստեղծագործութիւններում (՝՝Սկիզբը՛՛,՛՛Տարեկանի արտում անդունդի եզրին՛՛)»:

Իսկ ծանօթութիւնը ահա.

—20-րդ դարի 60-ական թուականների հայ գրականութիւնը տուեց այնպիսի տաղանդաւոր ստեղծագործողներ, ինչպիսիք էին Զօրայր Խալափեանը, Պերճ Զէյթունցեանը, Մուշեղ Գալշոյանը, Վարդգէս Պետրոսյանը, Նորայր Ադալեանը, Հրանտ Մաթեւոսեանը եւ այլք (Ենթականերու անունները յիշելը իմ կողմէ — Թ.Թ.):

Դա մի նոր փուլ էր հայ գրականութեան համար: … 20—րդ դարի արձակագիրները, դրանց թւում Մաթեւոսեանը, որոնում էին նոր լեզուաոճական հնարքներ՝ կեանքը պատկերելու համար, այնպիսի միջոցներ, որ մինչ այդ անյայտ էին. ՝՝Գրել ոչ թէ ծառի մասին՝ այլ ծառի ներսից, ոչ թէ ձիու մասին՝ այլ ձիու ներսից՛՛ (Հրանտ Մաթեւոսեան — ՝՝Ես ես եմ՛՛ — հարցազրոյցեր, 2005 Վ. Ա.):

Հրանտ Մաթեւոսեանը եղաւ մեր ժամանակների այն գրողը, որ գրական նիւթի մատուցման նորատիպ վերարտադրումով իր հայրենի գրականութիւնը կամրջեց համաշխարհային