Jump to content

Էջ:Հրանտ Մաթեւոսեանը եւ Ընթերցողները, Թորոս Թորանեան.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Յաւերժին վրայ թերթեր կ՛աւելնան՝ անմոռանալի յիշատակումովը Հրանտ Մաթեւոսեաին:

Յաջորդ օրը ժամը իննի մօտերը գեղանկարիչ Յակոբ Յակոբյանի տան մէջ եմ, ու կ՛ըսեմ թէ լսած եմ այս շէնքի բնակիչներէն է պրոֆ. Կիմ Աղաբեկյանը, որ 1988 թ.-ին գիրք մը հրատարակած է Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործութեանց շուրջ, սա վերնագիրով. «Ծմակուտի վիպասքը»:

—Յարգելի պրոֆ.-ի հեռախոսի համարը ունի՞ք արդեօք:

Դուստր Յակոբեանը՝ Նորան, անմիջապես կը զանգէ: Պատասխան չկայ: Կ՛ունենամ այդ թիւը, եւ յաջորդ առաւօտ կը կապուիմ վաստակաշատ դասախօսին հետ.

—Սուրիոյ Հալեպ քաղաքէն՝ ուրկէ բողոքի հրդեհներ կը բարձրանան չարեած դեմ, եկած հայ մըն եմ, ձեզ տեսնել կը փափաքիմ…

Ուրախ եմ, սիրով կը տեսնուինք, բայց այս ժամուն արդէն կը մեկնիմ համալսարան՝ դասախոսութիւններ ունեմ: Գիտէ՞ք բնակարանս, յետմիջօրեն ժամը չորսին ձեզ կը սպասեմ…

Ճիշտ ժամին դուռն է խօսողը որ առանց ճռոցի դուռը կը բացուի: Զարմանք մը կայ պրոֆեսորին դէմքին վրայ.

—Այ տղայ, առաւօտուն երբ զանգեցիք, չշնորհեցիք ձեր անունը: Դուք Թորանեանը չե՞նք մենք Պեյրութի մէջ չե՞նք հանդիպած իրար, երբ պատմեցիք թէ հետեւած էք մեծն Օշականի դագաղին 1948-ին քսան հազարի հասնող բազմության հետ… չըսի՜ք թէ արաբները հարց կուտային, ի՞նչ է, հանգուցյալը Հայոց Թագաւո՞րն է … այո՜, կ՛ըսէինք, գրականությա՛ն թագաւորը… Նստեցէք, նստեցէք, մենք նոր ճաշեցինք, հիմա տիկինը ձեզ եւս կը սպասարկէ…