Դ. ՄԱՍ
՛՛Ժամանակակից եւ գրականութիւնը՛՛
1.՛՛ Ժամանակակից հայ արձակի վիճակն ու հիմնախնդիրները՛՛
Նիւթը սապէս կը պարզէ Քալանթարեան.
—«Ընդհանրութեան մէջ մեր ժամանակակից կեանքի որեւէ բնագաւառ, կարելի է ասել, մոռուցուած չէ: Պատմութիւն եւ նրա հիման վրայ ձեւաւորուած ազգային հոգեբանութիւն, պատերազմի եւ անցումային շրջանի սոցիալական, հոգեբանական խինդիրներ, բարոյականության հարցեր, կյանքի ու մահուան մասին խորոհրդածեութիւններ, երկրաշարժի չսպիացող հետքեր, համընդհանուր դժգոհութիւններ բոլորից եւ ամէն ինչից, գիւղական հոգսեր, մարդկային մտածողութեան ու երեւակայութեան անկանխատեսելի թռիչկներ եւ ալյն»:
Միթէ զանգուածային արտագաղթը նիւթ չեղա՞ւ մեր գրականության քանի որ ՛՛գրականութիւնը կյանքի արտացլորմն է՛՛:
Քալաթարյանի կը շարնուկէ.
—«Ահա ուրեմն փորձենք տարբեր տեսակիւններից մօտենալ խնդրին՝ տարբերակներից մէկը համարելով թեմատիկ գաղափարական բաժանումը: Մեր կարծիքով նման մօտեցման դէպքում ըստ համընդհանուր կարեւորութեան առաջին տեղը կարելի է յատկացնել ազգային ինքնության բացայայտումներին, հարցն ամէնեւին էլ չի վերաբերւում ոչ ուրիշներին հակադրուելուն, ոչ էլ ինքնամեկուսացմանը»:
Նետուած է առաջին քայլը: