Jump to content

Էջ:Հրանտ Մաթեւոսեանը եւ Ընթերցողները, Թորոս Թորանեան.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—«Իր ՛՛Մհերի Դեան գիրքը՛՛ վէպում Լ. Խեչոյանը ազգային դիմագիծի իր փնտռտուքը հասցրել է մինչեւ ակունքներ՝ մինչեւ Հայասա, Ուրարտու եւ էպոս, որտեղ էլ Փոքր Մհերի կերպարում փորձում է յայտնաբերել Հայոց անվախճան յոյսի յաւերժօրէն վերանորոգուելու եւ ընդհատուած պատմութիւնը նորից ու նորովի սկսելու ազգային առնաձնայատկութիւնը, որն ի վերջոյ դառնում է ազգային ճակատագիր:»

Հետաքրքրականն այն է, որ Խեչոյանը վերածնութիւնը սկսում է ոգու ոլորտից, որովհետեւ նիւթն առանց ոգու չի կարող ցանկալի արդիւնք տալ»:

—«Դեռեւս 2008—ին լոյս տեսաւ Էդուարդ Միլիտոնեանի ՛՛Հայոց Արեւակենտրոն ՛՛Կնիքը՛՛ վէպը, որտեղ հեղինակը թէեւ Հայոց պատմութիւնից անցնում է անդին, դէպի նախապատմական ու առաասպելական ժամանակները, հասնում մինչեւ ժայռապատկերներն ու խորհրդանիշները, մինչեւ արեւի պատկերներն ու սվաստիկան, որն ուշ դարերում միայն դարձաւ ֆաշիզմի խորհրդանիշը»:

—«Միլիտոնեանը գրած է, ՛՛Մայրս երբեք չէր ասում թէ Քրիստոսը մեր Աստուածն է՛՛: Միլիտոնեանը փորձում է մեր կեանքը տեսնել ուրշների վրայ եւ ոչ հակառակը՝ ՛՛Արեւմտեան Եւրոպայում այնքան մեծ տարածում գտած գոթական ոճի արմատները գտնւում են Անիում, Բագրատունեաց մայրաքաղաքի Մայր Տաճարն արդէն իր մէջ պարունակում էր գոթական ոճի տարրեր, որ յետագայում զանազան եղանակներով եւ ուղիներով մուտք գործեցին Եւրոպա՛՛[1]:

  1. Կրնանք հաւաստել, որ իսկապէս գոթական ճարտարապետութեան բուն ակունքը եղած է