Jump to content

Էջ:Հրանտ Մաթեւոսեանը եւ Ընթերցողները, Թորոս Թորանեան.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի հարկէ, ժամանակից մարդուն վայ է ազգային ինքնաբաւութիւնից ազատուելը, բայց Միլիտոնեանն ուրիշ աւելի կարեւոր դիտարկում ունի, որը վերաբերւում է ազգային անցանկալի բարդութիւններից ձերբազատուելուն: Նրան թւում է թէ իր ազգակիցներն են յօրինել ՛՛Ողբը՛՛ եւ յետագայում ներմուծել պատմահօր գրուածքի էջերում»:

«Ուրիշ այլ արձակագիրների վէպերում եւս... ինչպէս Ալիս Հովհաննիսեանի ՛՛ճիւղեր, Տերեւներ՛՛ վէպում նորօրեայ հերոսների՝ Շուշանի, Անդրանիկի, Ռուբէնի կերպարներում ապրում է Բագրատունիների ազատատենչ ոգին, որ սկսած 11—րդ դարից բազմաթիւ սերունդների միջով գալիս հասնում է մինչեւ Արցախեան պատերազմ»:

«Էդվարդ Խաչիկեանի ՛՛Սուրբ Մասունքի Առեղծուածը՛՛ վէպում ոգին կրօնական, միստկի երանգաւորում է ստանում: Այստեղ էլ կարեւորը հոգեւոր յիշողութիւնն է, ոչ թէ նրա առարկայական գոյութիւնը:

Այս վէպերը նոյն հարթութեան վրայ բերելու պատճառն ամէնեւին էլ նրանց համարժէքութիւնը չէ (դա կարելի է ապացուցել միայն ընդարձակ վերլուծութեամբ)»:

«Ա. Մարտիրոսեանի ՛՛Մազէ Կամուրջ՛՛ վէպի հիմքը յետմոդեռնիզմի փիլիսոփայական այն ըմբռնումն է, որ տիեզերական քաոսի մէջ ժամանակը եւս տրոհուած չէ, այն ամբողջական

Վանայ լիճի արեւելեան հիւսիսէն—հարաւ տարածքը՝ Վասպուրականը, սկսած Գնունեաց նախարարական տունէն միչեւ Կոտուր գետի սահմանը, եւ Կոտուր գետի անուան ՛՛Կոտ՛՛ արմատը հիմք է ՛՛Գոթ՛՛-ց, երբ ՛՛Կոտ՛՛ կը նշանակէ ՛՛ սապատ՛՛ (օրինակ կրեայի սապատը). նաեւ ՛՛ուղեղի սապատ—գանգոսկրը՛՛, իսկ գոթական արուեստի առանձնայատկութիւնը կը կայնայ ուղղակիօրէն սապատաձեւ ծածկոյթի առկայութեան մէջ: Մեր պատմութեան մէջ Հայոց Խոսրով Կոտակ արքան ո՛չ թէ՛՛ կարջահասկ ՛՛ եղած է՝ այլ ՛՛կուզիկ ՛՛ սապատաւոր՛՛:(Խմբգ.):