Jump to content

Էջ:Հրանտ Մաթեւոսեանը եւ Ընթերցողները, Թորոս Թորանեան.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է ու նաեւ պարբերաբար կրկնուղ, թէեւ յիշեալ վէպերում քունն ու արթնութիւնը սահմանագծում են ժամանակների դարաւոր անջրպետը»:

— «Կարելի է ասել, որ Արցախեան պատերազմի արծարծումը Լ. Խեչոյեանի ՛՛Սեւ գիրք, ծանր բզէզ՛՛ վէպում եւ պատուածքներում (մասնաւորապէս ՛՛Հողի դողը՛՛, ՛՛Շաբաթ, Կիակի՛՛, եւ այլն), Յ. Վարդումեանի ՛՛Կանթեղ՛՛ վէպում եւ բազում պատմուածքներում, Վահան Սաղաթելեանի, Արա Նազարեթյանի գործերում երեւում է, ոչ միայն ինչպէս Վարդումեանի պատմուածքներից մէկի վերնագիրն է յուշում՝ պատերազմի անմարդկային դէմքը, այլեւ թշնամական դիրքերում գտնուող երկու ժողովուրդների տարբեր վարքագիծն ու ազգային բնաւորութիւնը: Նշուած գործերին ուզում ենք աւելացնել Բակուրի՝ վաւերական հիմք ունեցող երկերը, ՛՛Արցախեան գոյամարտի համահաւաք՛՛, ՛՛Մարգուշաւան, Մարաղա..,,, ՛՛Սումգայիթեան Օրագիր՛՛, ինչպէս նաեւ ՛՛Շուշեցու յիշատակարանը՛՛, որը մեր կարծիքով, աւելի արդիական քան պատմական վէպ է»:

Հոս կան մարդասիրական պատմութիւներ:

— «Վահան Սաղաթելեանի ՛՛ճաքած հայելի՛՛ ժողովածուում պատմուածքների մեծ մասը նուիրած է հենց բարոյականութեան խնդիրներին, որոնց համար բնաբան կարող է ծառայել ՛՛Ձի նստելիս Աստծուն մի՛ մոռացէք, ձիուց իջնելիս՝ ձիո՛ւն մի մոռացէք՛՛ ժողովրդական խօսքը, ու գրքում ընչում է իբրեւ նախազգուշացնում: Ն. Ադալեանի պիէսի վերնագիրը՝ ՛՛Կինը եւ տղամարդը՛՛, կարելի է ընդհարական համարել, ոչ միայն Ադալեանի, այլեւ գրողների առաւելելագոյն մասի՝