Գուրգէն Խանջեանի,Անահիտ Թոփչեանի,Դիանա Համբարձումեանի եւ բազմատիւ այլ գրողների (թուարկումը նոյնիսկ աւելորդ է) ստեղծագործութեան համար»։
Կը մեկնաբանուին գործերը Սուսաննա Յարութիւնեանի, Յովաննէս Երանեանի, Հրաչեայ Մաթեւսեանի, Նելիի Շահնազարեանի, Սամուէլ Բեգլարեանի, Մհեր Բէյլէրեանի, Արտ․ Ղահրիյեանի, Մաքսիմ Յովհաննիսեանի եւ ուրիշների…։
—«Ժանրի սահմաններում նրանք ձգվում են արտայայտել կեանքի բազմերագութիւնը։ Սաթենիկ Մկրտչեանի, Մաքսիմ Յովհաննիսյանի պատմացքների, վիպակների ու Էսսէների ժողովածուները վերաբերում են առօրեայ կեանքի տարաբնոյթ իրադարձութիւններին ու մարդկանց իրավիճակնրին։ Լեւոն Ջաւախեանի պատմուածքների մեծ մասն ունի ինքնակենսագրական բնոյթ»։
Բազմաթիւ նոր անուններ եւս կան բնութագրումներով: 2․Աշխարհընկալում թե՞ ոճաւորում
Նոր ժամանակները մեր գրողներուն հնարաւորութիւն տուին կեանքին նայիլ սեփական աչքերով։
Հեղինակը այս առիթը կը ջատագովէ։
–«․․․․Դեռեւս անկախութիւնից առաջ պոէզիայում սկսեցին յաճախակի հոլովուել քրիստոնէական խորհրդանշանները (Ռ․Դաւոյեանի պոէզիան)։
Յակոբ Մովսեսի պոեզիայում զուգագցւում – համադրւում են աւանդականն ու մոտեռնը (կամ նրա բաղադրիչի մի մասը ակնարկի ձեւով), ծաւալւում է յուզական, մեղեդային ու կառուցուածքային նոր տարբերակով։ Կարելի է ասել, որ