Jump to content

Էջ:Հրանտ Մաթեւոսեանը եւ Ընթերցողները, Թորոս Թորանեան.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

՛՛Մհերի Դռան Գիրքը՛՛ վէպը, (որ)... համադրութիւն է, որտեղ վիպական հերոսի անձնական կեանքի ինչ-ինչ պահերը զուգահեռւում են տրամաբանական դատողութիւնների հետ, եւ այս երկու բնագաւառները գրեթէ չեն մերւում իրար հեա։ Այսուհանդերձ, գրողի դատողութիւնները վերաերում են ոչ նիւթական, առարկայական աշխարհին, այլ ազգային ոգու բացայայտամանը, որն արդէն աննիւթական, մետաֆիզիկական երեւոյթ է։ Դա փորձ է նաեւ նիւթական աշխարհից վեր բարձրանալու դէպի հոգեւոր ոլորտներ, առանց որի հնարաւոր չէ վերածնութեան ու կեանքի նորոգում»։

–«Լ. Խեչոյեանի ՛՛Մհերի Դռան Գիրքը՛՛ փոխում է էպոսի մեկնաբանման շեշտադրութիւնը՝ ազատագրական պայքարի խորհրդանիշ Դաւթից տեղափոխելով դէպի Փոքր Մհերը՝ նրա մէջ փնտռելով ազգային գոյի հիմքերը»։

Քալանթարեանը կ՛աւելցնէ.

–«Շատ երկրների կողմից ուրիշ ժողովրդների մշակոյթը իւրացնելու մեր դարում միանգամայն տեղին է ուրիշներից զատուելու սեփական ինքնութեան վկայական ունենալու Խեչոյեանական զգուշացումը։ Ինքնութեան վկայութիւնը տարբերութիւնն է, ոչ նմանութիւնը, յիշեցնում է գրողը։ Հետաքրքրական է, որ այդ տարբերութիւնն էր ժամանակին շեշտում Հ.Մաթեւոսեանը. ՛՛Ուղղափառների մէջ ուղղափառ չենք, հեթանոսների մէջ հեթանոս չենք։ Եւ պահպանեցինք յստակ Ես—ը, մեր ժողովուրդը, չի՛ կարելի ձուլուել: Թէպէտ այդ պատճառով շատ ենք տառապել»։