Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սոսկ էնթադրութիւննէր էն սրանք ու կարելիութիւննէր, որ յիշատակում եմ միայն այն ժամանակւայ մտայնութիւնը բնորոշելու համար:


Իսկ փաստը պատերազմն էր:


Փաստը այն էր — աններելի փաստ — որ ոչինչ չարինք պատերազմից խուսափելու համար, հակառակը ինքներս անմիջական առիթ տւինք պատերազմի: Աններելին այն էր, որ տեղեակ չէինք թուրքերի ռազմական կարողութեան մասին ու չէինք ճանաչում մեր սեփական բանակը:


28. Պատերազմը վերջացաւ մեր կատարեալ պարտութիւնով: Մեր բանակը, որ կուշտ էր, լաւ զինւած ու լաւ հագնւած, չկռւեց. զօրքերը շարունակ նահանջում էին կամ դիրքերը լքում, զէնքերը թափում ու դրւում գիւղերը:


Բանակը բարոյալքւած էր ներքին կռիւների շրջանում, անմիտ աւերումների ու անպատիժ թալանների շնորհիւ: Բարոյալքւած էր ու հոգնած: Խմբային ու խմբապետական սիստեմը, որ մասնաւորապէս խրախուսւել էր Բիւրօ-Կառավարութեան կողմից, քանդել էր զինւորական կազմի ամբողջութիւնը, միութիւնը: Բանակի դաստիարակութիւնը, ռազմական ոգին, կուռ կազմակերպութիւնն ու կարգապանութիւնը — ուրեմն եւ ընդդիմադրական ոյժը — թուլացած էին ծայր աստիճանի ու դա անակնկալ էր կառավարութեան համար. կառավարութիւնը եւ ինքը զինւորական մինիստրը՝ չէին ճանաչում բանակը:


Ապա մի ճակատագրական սխալ արաւ կառավարութիւնը, զօրքերի թիւը աւելացնելու նպատակով, նոր ու նոր զինակոչներ էր անում, զէնքի տակ առնում հասակաւոր, յոգնած, ընտանեկան ու տնտեսական հոգսերով ծանրաբեռնւած մարդկանց, հապճեպ ձգում ուսերին զինւորական վերարկուն, հրացանը ձեռք դնում ու անմիջապես ճակատ ուղարկում: Պատրաստի դեզերտէօրներ էին սրանք, որ մի աւելորդ բարոյալքում ու կազմալուծում էին մտցնում զօրական շարքերի մէջ:


29. Նոյեմբերի երկրորդ կիսին, երբ Կարա-Բէքիր փաշայի հաղթական զօրքերը արդէն Ալեքսանդրօպօլ էին հասել, Բիւրօ- կառավարութիւնը ներկայացրեց Պարլամենտին իր հրաժարականը, այլ եւս չէր կարող մնալ իշխանութեան գլուխը, պարտւած էր ու պարտութեան իսկ հետեւանքով վարկաբեկւած: Ապա պէտք էր թուրքերի հետ խաղաղութեան բանակցութիւննէր սկսել եւ գերադասելի էր, որ բանակցողները նոր մարդիկ լինէին:


Մի փոքր տատանումներից յետոյ (սկզբից ծրագրւում էր ուրիշ կազմի դահլիճ) կազմւեց Ս. Վրացեանի կառավարութիւնը, դաշնակցականներից ուսօցիալիստ-յեղափոխականներից: Դաշնակցական