Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ ովքեր «մենք» — այսինքն նրանք, որոնք իրօք ապրել են անցեալում կուսակցական կեանքով եւ այժմ իրօք բան չեն ունենայ խսնելու ...


Վերջի հաշւին, մի քանի տասնեակ, առ առաւելն՝ մի քանի հարիւրակ մարդ:


Ինչո՛ւ համար եմ գրում այս նամակը:


Եթէ իմ դիագնօզը ճիշտ է, ապա ուրեմն ոչ մի կոչ, ոչ մի դատողութիւն չեն կարող յաղթեք ինքնագոչութիւնը պաշտպանելու անխորտակելի բնազդին: Ես չեմ կարող համոզել քեզ, քանի որ այստեղ համոզումները չեն որ բաշխել են իրար, այլ մի ուրիչ, աւելի զօրեղ բան:


Եւ համոզելու համար չէ, որ գրում եմ, այլ պարզապէս ուզում եմ, որ ճիշտ հասկացան լինես ինձ:


Իհարկէ, կարելի է հարցնել դարձեալ, թէ ո՞ւմ կամ ինչի՞ համար հարկաւոր է, որ դու ինձ ճիշտ հասկացած լինես եւ ինչ վնաս, եթէ սխալ մեկնութիւններ տւած լինես զեկուցագրիս... Ահա այս դէպքում տեղին կլինէր յիշել ad hominem շարժառիթները այն խիստ-ընկերական ու խիստ-բարեկամական կապերը, որ կապում են ինձ քեզ հետ, բացատրւելու պահանջ են առաջադրում: Իմ այս գրութիւնը նոյնքան «աննպատակ» է, որքան եւ քո յունիս 2-ի նամակը նպատակ չկայ, կայ միայն որոշ հոգեկան պահանջ...


Գուցէ եւ մի ուրիշ բան գրելով քեզ, ես այն զգացումն ունեմ, որ կարծես դիմում եմ քո գլխի վրայով մի բազմամարդ լսարանի, որ կարիք ունի լուսաբանութիւնների:


Նորից եմ կարդում նամակդ:


Հասկանում եմ, որ մի նամակի մէջ չէիր կարող սպառել այն բոլոր խնդիրներր, որ ես շօշափել եմ իմ ընդարձակ զեկուցագրի մէջ: Հասկանում եմ նաեւ, որ գրածդ քիչն էլ չէիր կարող պատճառաբանել հանգամանօրէն:


Բայց չէ՞ որ գլխաւորը էական ասել ես արդէն, գործի ես դրել ամենից զօրաւոր արգումենտացիադ իմ հիմնական թէզի դէմ...


Եւ ահա մտածում եմ տարակուսած միթէ այս մարդը չի՞ տեսնում, թէ որքան խախուտ, որքան թոյլ ու անհամոզեցուցիչ են իր արգումենտները:


— Դու համաձայն չես ինձ հետ, թէ Հ. Յ. Դաշնակցութիւնը «որոշ