Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գային շահերին, ինչի մասին բազմիցս խոսել են այդ երկրների փուձագետ-վերլուծաբանները։ Գոբլի մշակած տարբերակների կիրսաումն ավելի կբարդացներ չլուծված առկա խնղիրները՝ ստեղծելով նոր խոչընդոտներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին։ Բացի այդ, Փ. Գոբլի ծրագրերում միտումնավոր խեղաթյուրվում են ղարաբաղյան հակամարտության իրական սուբյեկտները՝ ԼՂՀ ու Ադրբեջանը, և փաստորեն փուձեր էր արվում խնդիրը լուծել երրորդ կողմի՝ Հայաստանի Հանրարդետության տարածրի հաշվին։

ԳՈԼԵՑՅԱՆ Արարատ Համազաաղի (23.2. 1957, Արտաշատ - 10.12.1991, գ. Թոդան (ԼՂՀ Շահումյանի շրջան)), ազատամարտիկ-հրամանատար։ Ապուտի վարոլետ, ձյորդոյի և ըմբշամարտի Հայաստանի բազմակի չեմրդիոն։ 1975-77-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է ԽՄՀՄ ՆԳՆՌյազանի (Ռուսաստան) միլիցիայի բարձրագույն դպրոցը (1979)։ 1979-90-ին աշխատել է ՌԽՍՖՀ և ՀԽՄՀ ՆԳՆ համակարգում։

1988-91-ին Արտաշատի երկրապահ կամավորական ջոկատների շտաբի պետ, միաժամանակ՝ Շահումյանի շրջանի Բուգլովս գյուղում տեղակայված Արտաշատի կամավորական ջոկատի հրամանատար։ 1990-91-ին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Գուիսի (Կոռնիձու), Վայքի (Բարձրունի), ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ, էրքեջ, Մանաշիդ, Թոդան) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ՀՀ «Արիություն» մեդալով։

ԳՈՂԹԱՆԻԿ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 30 կմ հյուսիս-արեմուտք Շալորա գետի ձախարինյա ձորալանջին։ Բնակչությունը՝ 98 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց։

Ազատագրվել է 1993-ի մարտի վերջին, բնակեցվել է 1994-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

ԳՈՄՑՅԱՆ Արարատ Դվինի (ծ. 2.2.1948, Լենինական (այժմ՝ Գյումրի)), տնտեսագետ, կուսակցական պետական աշխատող։ Տնտեսագիտության թեկնածու (1977), դոցենտ (2001), Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (2000)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1971) և Մոսկվայի բարձրագույն կուսակցական ակադեմիան (1990) ։ 1966-82-ին աշխատել է ՀԽՄՀ արղյունաբերական և շինարարական կազմակերպություններում, 1982-90-ին՝ կուսակցական մարմիններում, 1987-90-ին՝ ՀԿԿ Ղուկասյանի շրջկոմի 1 -ին քարտոպար։ 1990-96-ին՝ՀՀԿառավարությանն առընթեր բնակարանային կոմունալ տնտեսության հանօսպետական միավորաե նախագահ, 1996-99-ին՝ ՀՀ Շիրակի մարզպետ 1999-2002-ին՝ ՀՀ վարչապետի խորհրդական. 2002-ից՝ ՌԴ հարավային դաշնային օկրուգում (Կրասնոդափ, Ստավրոպոլի երկրամասեր, Ռոստովի, Վոլգոգրաղի, Աստրախանի մարզեր) ՀՀ գլխավոր հյուպատոս։ 1988-ից գործուն մասնակցություն է ունեցել աղետի գոտու (Շիրակի մսաժ փրկարարական և վերականգնման աշխատանքներին։ 1992-ի փետրվարից 1993-ը կազմակերպել է Հալբաթից բռնագադթածների տեղավորման, նյութական օգնության, Ստեփանակերտի, Շուշիի ջրամատակարարման, ճանապարհների վերականգնման, ազատագրված տարածքների վերաբնակեցման աշխատանքները։ 1993-ի դեկտեսբեր1994-ի ապրիլ ամիսներին Սևանի տարածաշրջանում (որպես Կառավարության ներկայացուցիչ-շտաբի պետ) կազմակերպել է Վարդենիսի շրջանի ինքնապաշտպանությունը, զուսհավաքը, նպաստել կանոնավոր մարտական ստորաբաժանումների կազմավորմանը, մասնակցել ռազմական գործողության պլանների մշակման, թիկունքի սպասարկման աշխատանքներին և ազատագրական մարտերին։

ՀՀ ԳԽ (1990-95) և ԱԺ (1995-99) պատգաI մավու։ Պարգևատրվել է ԼՂՀ «Երախտագիտա թյուն», ՀՀ «Արիություն», ՊՆ «Զորավար Անդրանիկ» և «Դրաստամատ Կանայան» մեդալներով։ ։

«ԳՈՅԱՄԱՐՏ», բարեգործական միություն Հիմնադրվել է 1989-ին. Երևանում։ Միությունն ունի ավագների խորհուրդ, վարչություն (հիմնս։դիր նախագահ՝ Ս. Ղազարյան)։ Խնդիրն և կազմավորել ջոկատներ, ճշտել մարտական գործողության վայրը, ընտրել հրամկազմ, ջոկատնեա ապահովել փոխադրամիջոցներով, զենք-զհնամթերքով, սննդով են։ 1991-ից կազմավորված ջոկատների հիմրի վրա ստեղծվել է ռազմական խորհրդով միացյալ ջոկատներ (գլխավոր հրամանատար՝ Ա. Թուգոմյան և շտաբի պետ՝ Վ. Մասայելրան)։ 1989-ից կազմավորել և միության մեջ ներառել է «Սեբաստիա», «Կողբ», «Կրիստալ», «Վարդանանք», «Շռամ», Աբովյանի, Արթիկի, «Զավուշ», Եղեգնաձորի, Գոփսի, «ՆոՆուք», Ստեփանավանի. էջմիածնի ջոկատները։

Ս. Ղազարյան