Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Վարդանանց 451-ի պատերազմին։ V դ. վերջին թյունը, մասամբ փրկվել են օտար զավթիչների վայրագություններից։

Ուշ միջնադարում Խաչեն անվան տակ հասկացվել է հիմնականում Խաչենի մելիքության տարածքը՝ Խաչենացետի ավազանում, քանի ՈՐ Խաչենի իշխանության մնացած մասերը XVI դ. սկզբից սկսած զբաղեցնում էին Գյուլիստանի, Ջոսբեոդի. Ծափ, Սողքի, Վարանդայի մելիքությունները, իսկ, XVII դ. վերջ - XVIII դ. սկզբից՝ Խամսայի մելիքությունները (Գյողիստան, Ջոսբեոլ, Խաչեն, Վարանդա և Դիզակ՝ Գանձակից մինչև Երասխ, առանց Ծար և Սողք գավառների)։

XV դ. ակ-կոյունլու և կսրոո-կոյունլու ցեղերի անընդմեջ արշավանքներից նահանգը մեծապես տուժել է, տնտեսական ու մշակութային կյանքը խաթարվել։ Այղուհանդերձ, հենց Խաչենում Ե, ա պահպանվել էին հայ պետականության վերջին կենսունակ բեկանելը, որոնց հիմքի վրա էլ XVI դ. վերջին և XVII դ. սկզբին ստեղծվել են հայկական վարչաքաղաէական իշխանություններ (մելիքություններ), որոնց ժառանգական կառավարիչ-իշխանները կոչվում էին մելխներ (արաբերեն՝ մալիք - տիրակալ, արքա բառից)։ Սելիքությունները ղեկավարել են Գյուփստանի Մեփք-Բեգլարյանների, Ջրաբերղի Մելիք-Իսոսյել)անների, Խաչենի Հասան-Ջալալյանների, Վարանդայի ՄելիքՇահնազարյանների և Դիզակի Մեփք-Եգանյանների տոհմերը։ Այդ մելիքություններն էին, ու XVII-XVIII դդ. գլխավորել են հայ ժողովրղի ազատագրական պայքարը պարսկական հ օսմանյան բռնակալությունների դեմ։ Շարժումների քաղաքական կենտրոնը Գանձասարի վանքն Ե։ XVIII դ. 1-ին քառուղում շարժման ղեկավարն և Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը, ուն Իսոսյել Օրիի հետ ջանքեր է գործադրել Հայաստանի ազատագրման պայքարի համար ստանալու Ռուսաստանի օժանդակությունը։

XVIII դ. 2-րդ կեսին քոչվոր սարըջալու ցեղի ներկայացուցիչ Փանահ Արին, օգտվելով Ղարաբաղի մելիքությունների ներքին անհամաձայնություններից, Վարանդայի մելիք Շահնազար Բ-ին օժանդակելու պատրվակով նրանից ստացել և ապա տիրացել է Վարանդայի հին ամլություններից մեկին՝ Շոշ գյուղի բերղին։ Այնուհետև օգտվելով Պարսից շահի վստահությունից՝ իրեն հռչակել է Ղարաբաղի խան և ջանացել է զանազան միջոցներով իր տիրապետությունը տարածել ինչպես Ղարաբաղի, այնպես էլ հարևան մյուս հայկական մելիքությունների վրա։ Շուշիի այժմյան տեղում կառուցել է իր նստավայրը, շրջակայքը բնակեցրել իր ցեղակիցներով ու հայ շինականներով, իրեն հռչակել նաև որպես Շուշիի խան։ Միմյանց դեմ լսսելով մելիքներին, դավեր նյութելով նրանց դեմ, ասպատակելով մեկի կամ մյուսի տիրույթները՝ Շուշիի խանը նպատակ ուներ խսսխըլել երկրամասի բնիկ հայկական իշխանությունների հզորությունը։ Այդ ժամանակվանից սկսվել է երկրամասում մահմեդական տաոի (թուրք-թաթարական և քրդական) հաստատումը։ Փանահի ու նրա հաջորդ Իբոոհիմի խժդժությունները հովանավորել ու քաջալերել է Թուրքիայի սուլթանը։ Իսկ մելիքների հակապաակական ու հակաթուրքական պայքարը խրախուսվել է ռուսական պետության կողմից։ Դեռևս Պետրոս 1-ի (1682-1725) ժամանակից սկսած՝ Արցախ-Ղարաբաղի աշխարհիկ ու հոգևոր իշխանությունները սերտ կապերի մեջ են եղել ռուսական արքունիքի հետ, ձգտել ռուսական զենքի օժանդակությամբ երկրամասն ազատագրել եկվոր բռնապետների տիրապետությունից և վերականգնել հայրենի պետականությունը։ Եկատերինա II կայսրուհու օրոք (1762-96) ռուսական արքունիքի ազդեցիկ գործիչ Գ. Պոտյոմկինի օժանդակությամբ որոշվել է Արցախն ու հարակից հայկական շրջաններն ազատագրել եկվոր մահմեդականների տիրապետությունից, վերականգնել հայկական թագավորությունը՝ նրա գահակալ նշանակելով տեղական մելիքներից մեկին։ Այս ծրագրով Արցախ-Ղարաբաղը լինելու և ժամանակի հայկական թագավորության առանցքը, և «Ասիայում վերականգնված քրիստոնեական այս պետությունը» դառնալու և Ռուսաստանի հուսալի հենարանը հարավում (Գ. Պոտյոմկինի՝ կայսրուհուն գրած ուղերձից)։

1805-ին Ղյարաբաղն ընդունել է Ռուսաստանի տիրապետությունը, որը հաստատվել է Գյուփստանի 1813-ի ռուս-պաուկական հաշտության պայմանագրով։ XIX դ. առաջին երեսնամյակում Անդրկովկասի համար մղված մարտերում պարսիկ ու թուրք նվաճողների դեմ ղարաբաղցիներն արիաբար մարտնչել են ռուսական զորքերի կազմում։

Միանալով Ռուսաստանին՝ Ղարաբաղի հայությունը թոթափել է թուրքական և պարսկական