Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խագահի հայտարարությունը հակամարտության կարգավորման վերաբերյալ, որով վերահաստատվում էր ԱՀ տարածքային ամբողջականությունը և ԼՂՀ-ին վերջինիս սահմաններում, ինքնակառավարման ամենաբարձր մակարդակ էր շնորհվում։ ՀՀ, լինելով միակ երկիրը, որը դեմ քվեարկեց գործող նախագահի հայտարարությանը, դրանով իսկ հայտնվեց որոշակի քաղաքական մեկուսացման մեջ։ Սույն հայտարարության ընդունման անմիջական հետևանքը եղավ ադրբեջանական ու ղարաբաղյան դիրքորոշումների կարծրացումը, ուղիղ բանակցությունների դադարեցումը և Միմսկի խմբի խաղաղ գործընթացում փաստացի հետընթացի արձանագրումը։

Լիսաբոնյան հայտարարությանը հաջորդած տրամադրությունների փոփոխությունները ստիպեցին վերանայել գործընթացի հանդեպ Մինսկի խմբի մոտեցումները և անցնել հակամարտության կարգավորման նոր տարբերակի։ ԷՂ հակամարտության լուծման փուլային տարբերակը ենթադրում էը խնդիրների և հարցերի քննարկում և համաձայնության ձեռքբերում դրանց շուրջ՝ ստեղծելով որոշակի ընդհանրական հիմք ՄԼ իրավական ու քաղաքական կարգավիճակի հանգուցային հարցին անդրադառնալու համար։ Մինչդեռ փողային կարգավորման գործընթացը ենթադրում էր որոշակի հարցերի կարգավորում (զորքերի հետքաշում ազատագրված տարածքներից, փախստականների վերադարձ, ապաշրջափակում, նախքան փորձ կարվեր լուծելու կարգավիճակի խնդիրը)։

Մինսկի խմբի բանակցային գործընթացում սկսած այս նոր փուլը կարճ կյանք ունեցավ և. փաստորեն, առավել խորացրեց փակուղային վիճակը։ Համանախագահների կողմից իրականացվող մաքոքային դիվանագիտությունն անզոր եղավ որևէ կեոդ մոտեցնել կողմերի դիրքորոշումները։ Նրանց կողմից պարբերաբար ներկայացվող առաջարկները մերժվել են հայկական կողմից, հիմնականում այն պատճառով, ու կրկնում էին լիսաբոնյան հայտարարության դրույթները՝ դրանով իսկ կանխորոշելով ԼՂ կարգավիճակը։ Ստեղծված իրավիճակը հանգեցրեց ԼՂ կողմից փողային կարգավորման գաղափարի բացարձակ մերժմանը և ՀՀ-ում քաղաքական ճգնաժամի. որի արդյունքում երկրռւմ տեղի ունեցավ իշխանավախություն։ ՆՈՐ ղեկավարությունը վերագնահատելով հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը՝ որդեգրեց ԼՂ հակամարտության լուծման փաթեթային կամ համապարփակ մոտեցումը և առանց որևէ նախապայմանի բանակցությունները վերսկսելու դիրքորոշումը։ Հայկական կողմից նոր մոտեցումները հիմնականում փաստարկվում էին հետևյալով՝ ա) ՀՀ որևէ կասկած չունի ԼՂ անկախության կամ ՀՀ-իՕ վերամիավորվելու իրավունքի վերաբերյալ։ ՀՀ ճանաչում է ԼՂ ժողովրդի քաղաքական ինքնությունը. սեփական տարածքի ամբողջականությունն ու սեփական ուժերով անվտանգությունն ապահովելու իրավունքը, բ) ԼՂ իր կարգավիճակն ու անվտանգության մակարդակը ձեռք է բերել Ադրբեջանի նախաձեռնած ռազմական հարձակմանը դիմակայելով՝ ցուցաբերելով քաղաքական ինքնության հստակ գիտակցություն և իր ժողովրդի ճակատագիրը սեփական ուժետ. տնօրինելու վճռականություն, գ) ՀՀ գիտակցում է. որ տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղություն հաստատելու համար հարկավոր է գտնեյ հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի մի այնպիսի բանաձև, որը նախապատվություն չի տա որևէ կողմի կենսական շահերին և հնարավոր կդարձնի բանակցությունների վերսկսումն առանց նախապայմանների։ ԼԻՍԱԴԱՐ, գյուղ ԼՂՀ Շուշիի շրջանում շրջկենտրոնից 12 կմ հարավ՝ ՍտեվրանակերտՂորիս մայրուղու վրա։ Լ-ում մինչև 1950-ական թթ. ապշել են հայեր և ադրբեջանցիներ։ Հետագա տարիներին գյուղը հայաթափվել է։ 19911992-ին ամբողջովին ավերվել է։ 1992-ին ազատագրվել է և վերաբնակեցվում է։

«ԼԱՌԻ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1992-ին, Վանաձոարմ՝ ՀՀԴ կուսակցության նախաձեռնությամբ։ 1992-94-ին առանձին կամ Շուշուի առանձնակի գումարտակի կազմում մասնակցել է ԼՂՀ Հադրութի (ՑՈՐ. Ղշլադ, Բայլանդ), Մարտակերտի (Մեծ Մանիքլու, Փոքր