Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է, 1992-ի հուլիսի 3-ին բռնագսոլթել։ Բնակիչների մեծ մասը բնակվում են Մարտակերտում, շրջանի տարբեր գյուղերում և ԼՂՀ սահմաններից դուրս։ Կ ից զոհվել է 12 ազատամարտիկ։ Ռազմական գործողություններից հետո դեռևս բնակեցված չէ։

Վ. Չայյան

ԿԱՐՄՐԱԿՈՒՃ. գյուղ ԼՂՀ Հադրութի շրջանում՝ շրջկենտրոնից 3 կմ հյուսիս՝ Արեասար լեռան հարավային լանջին՝ 700-750 մ բարձրության վրա։ Շահնազարանց գետի երկայնէով տարածվում է մինչև Հադրութ քաղաքի վերին թաղամասի սահմանը։ Տարածքը՝ 288 հա՝. Բնակչությունը՝ 540 (2003)։ Զբաղվում են այզեգործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա ղպրոց, մշակույթի տուն, բուժկետ։ Գյուղում է կիսաքանդ Ս. Ամենափրկիչ եկեղեցին (XIII դ.)։

1988- ին Կ-ում կազմավորվել է ինքնապաշտպանական ջոկատ (հրամանատար՝ Գ. Ալավերդյան, 1989-ից՝ Ա. Սարգսյան), ուը մասնակցել է Կ-ի, Այգեստանի, Ղարադաղլուի և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Գ. Հակոբյանը՝. Կ-ից զոհվել է 8 ազատամարտիկ։

Գ. Ալավեոըաճ

«ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉ», բարեգործական հասարակական կազմակերպություն։ Կազմակերպել է զոհված ազատամարտիկ Ս. Խ. Հանեյանի (13.12.1972-29.9.1992) մայրը՝ Անահիտ Սարգըսյանը, 2000-ին, Երևանում։ Նպատակն է զոհված ազատամարտիկների ընտանիքների և հաշմանդամների սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, կրթական, առողջապահական խնդիրների լուծումը։ Հանդիպումներ է կազմակերպում զորամասերում, սահմանամերձ գյուղերում և ԼՂՀ-ում։

«ԿԱՐՍ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1990-ին, Երևանում։ Ունեցել է շտաբ։

1989- 94-ին ջոկատը և նրա առանձին խմբեր մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ), Իջևանի, Եղեգնաձորի (Խաչիկ), Սիսիանի (Սոֆլու), ճամբարակի (Վահան, Արծվաշեն), Գուիսի (Կոռնիձու), Նոյեմբերյանի (Բարեկամավան) և ԼՂՀ Մարտակերտի («Պաշկենյալ» բարձունք), Լաչինի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Ա. Գփգորյան, շտաբի պետ՝ Վ. Գրիգորյան։ Ջոկատից զոհվել է 5 ազատամարտիկ։

Հ. վաոբււմյան

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ղարաբաղՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ. Կենտրոնական Ասիայի հանրապետությունները Ղարաբաղյան հիմնահարցում Ադրբեջանին համերաշխություն հայտնելու և աջակցելու գործնական քայլերի գրեթե չեն դիմել։ Ղարաբաղյան հակամարտության առաջին տարիներից Ադդեջանի ժողովըՀդական ճակատի էմիսարների կողմից փուձ է արվել հակահայկական տրամաղրություններ հրահրել խորհրդային միջինասիական հանրապետություններում, ուտեղ ապաստանել էին Ադրբեջանից բռնագաղթած բազմաթիվ հայ ընտանիքներ։ Այդպիսի քարոզչության հետևանք էր 1990-ի Տաջիկստանի մայոսքաղաք Դուշանբեում բռնկված հակահայկական ելույթները, որոնք, սակայն, շատ կարճ ժամանակամիջոցում չկրելով զանգվածային բնույթ ոչ միայն չեն շարունակվել, այլև խստորեն քննադատվել են տաջիկ մտավորականության և հասարակության կողմից։ Ադրբեջանական հակահայկական քարոզարշավը համընկել է միջինասիական հանրապետություններում ազգայնական շարժումների ձևավորման և արմատավորման գործընթացների հետ։ Տեղական թյուրքական ժողովուրդների շրջանում հակահայկական տրամադրությունների հրահրումը դիտվել է որպես իրական հնարավորության կրոնական և էթնիկ համերաշխության հոդի վրա հակառուսական և հակաքփստոնեական ուժերին համախմբելու, և դրանց արղյունքում միջինասիական հանրապետությունների անկախու-