Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նրա ջանքերով Կովբյոտրն ընդունել է որոշում, ոավ համապատասխան հանձնարարաթյուն է տրվել Հայաստանին։ Դրա հիման վրա Հայաստանի ժողկոմխորհն ընդունել է հռչակագիր. «Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետության Հեղկոմի հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետությունների կառավարությունների միջե եղած համաձայնության հիման վրա հայտարարվում է, ՈՐ Լեռնային Ղարաբադը այժմվանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության անբաժան մասը։

Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության ժողկոմխորհի նախագահ՝ Ալ. Մյասնիկյան (Ալ. Մարտունի)

Քարտուղար՝ Մ. Ղարաբեկյան

1921 թ. հունիսի 12, Երևան»։

Շուտով, որպես Լեռնային Ղարաբաղում ՀԽՍՀ կոմիսար, Ա. Մռավյանը մեկնել է ԼՂ՝ երկրամասը կառավարելու համար։ Թվում Ե՝ դրանով հարցը լուծված է, սակայն Ադրբեջանի իշխանությունները բոլոր միջոցներով խոչընդոտել են Հռչակագրի իրագործումը։ Ի վերջո, մեկ ամիս չանցած, Լեռնային Ղարաբաղի հարցը կրկին քննության է դրվել Կովբյոտրյի հուլիսի 4-ին բացված պլենումում, որին ներկա էին Բյուրոյի 8 անդամները՝ Ս. Օրջոնիկիձե. Ս. Կիրով, Ֆ. Մախարաձե, Ա. Մյասնիկյան, Հ. Նազարեթյան,Ն.Նափմանով, Մ. Օոսխելաշվիլի, Ֆիգատներ։ «Ղարաբադը Ադրբեջանի կազմում թողնելու» տարբերակին կողմ են քվեարկել Նարիմանովը, Մախարաձեն և Նազարեթյանը, դեմ՝ Օրջոնիկիձեն, Կիրովը, Մյասնիկյանը. Ֆիգատները։ «Ղարաբաղի Լեռնային մասը մտցնել Հայաստանի կազմի մեջ» տարբերակին կողմ են քվեարկել Օրջոնիկիձեն. Կխովը, Մյասնիկյանը, Ֆիգատները։ Որոշման ընդունումից հետոՆ. Նափմանովը փորձել է կրկին առկախել դրա հրապարակումը և հայտարարել է, թե «նկատի ունենալով այն կարևորությունը, ու Ղարաբաղի հարցն ունի Ադրբեջանի համար, անհրաժեշտ եմ համարում վերջնական լուծման համար այն փոխադրել ՌԿ(բ)Կ կենտկոմ»։ Կովբյուրոն համաձայնել է Նափմանովի հայտարարությանը և ընդունել հարցը կենտկոմ փոխադրելու մասին որոշում։ Սակայն, հաջորդ օրն իսկ շարունակվող նիստում, որին ներկա և նաև անակնկալ հայտնված Ի. Ստսդինը, կփին բարձրացվել է Ղարաբաղի հարցը՝ արդեն Նազարեթյանի ու

Օրջոնիկիձեի նախաձեռնությամբ, և որոշվել, «ա. ելնելով մահմեդականների ու հայերի միջև ազգային խաղաղության անհրաժեշտությունից և Վերին ու Ներքին Ղարաբաղի տնտեսական կապից, նրա մշտական կապից Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբադը թողնել Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում՝ նրան տալով մարզային լայն ինքնավարություն՝ Ինքնավար Մարզի սահմանների մեջ մտնող Շուշի քաղաքի վարչական կենտրոնով։ բ. Հանձնարարել Ադրբեջանի Կենտկոմին՝ որոշելու Ինքնավար Մարզի սահմանները և ներկայացնել ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի հաստատմանը։ գ. Կենտկոմի Կովկասյան բյորայի նախագահությանը հանձնարարել բանակցել Հայաստանի կենտկոմի և Ադրբեջանի կենտկոմի հետ՝ Լեռնային Ղարաբաղի արտակարգ կոմիսարի թեկնածորի մասին։ դ. Ադրբեջանի կենտկոմին՝ պարզել Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ծավալը և ներկայացնել Կենտկոմի Կովկասյան բյուրոյի հաստատմանը»։

Խորհրդային Հայաստանին այլ բան չէր մնում անելու, քան հուլիսի 16-ին ՀԿ(բ)Կ կենտկոմի բյուրոյի նիստում այդ որոշումը բնութագրել ոոդես՝ իր հիմքում սխալ։ Հատկանշական է, ՈՐ նույն օրը՝ հուլիսի 5-ին, Կովկասյան բյուրոյի նիստում վճռվել է նաև Աբխազիայի ճակատագիրը՝ այն դրվել է Վրաստանի ենթակայության ներքո։ Նույն ոաշմամբ՝ Ախալքալարի գավառը և հայկական այլ տարածքներ հանձնել են Վրաստանին։

ի հոկտեմբերի 13-ի Կաաի կոնֆերանսում խորհրդային Հայաստանին պարտադրվել է Թուրքիայի հետ ստորագրել պայմանագիր, որը կրկնում է մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի դրույթները, և ոավ, ըստ էության, Հայաստանը ստիպված հաշտվել է իր տարածքների բռնազավթման հետ։ 1922-ի սկգբին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի խորհուրդների I համագումարը։ Այն ընդունել է ՀԽՍՀ առաջին Սահմանադրությունը և հավանություն տվել Անդրֆեդերացիայի կազմավորմանը։ Նույն թվականի մարտի 12-ին Անդրկովկասի երեք հանրապետությունների լիազոր ներկայացուցիչների կոնֆերանսը ընդունել է դաշնային պայմանագիր, ոավ հիմնադրվել է Հանրապետությունների Դաշնային Միությունը։ 1922-ի դեկտեմբերին Բաքվում կայացած Անդրկովկասի խորհուրդների I համագումարը որոշել է Հանրապետությունների Դաշնային Միությունը վերածել Դաշնային Հանրապետության։ Ընդունել է Անդրկովկա