Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1919- սի Խորհրդային Ֆեդեարտիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) Ասհմանադրությունը։ 1922-ի դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ԽՍՀՄ խորհրադների I համագումարը. որն ընդունել է ԽՍՀՄ ստեղծման մասին հռչակագիր և հաստատել պայմանադիրը։ Հայկական ԽՍՀ-ն Ան ղրֆե դե ոս ց ի այ ի կազմում մտել է ԽՍՀՄ-ի մեջ, ՌԽՖՍՀ. Ուկոսինայի Ա Բելառասիայի հետ միասին։

Խորհրդային իշխանության հաստատումը տնտեսական քաղաքականության մեջ ուղեկցվում էր տնտեսավարման այնպիսի ուղիների ընտրություններով. ոողիսիք կիրառվել էին Ռասաս-

տանում։ 1920-21-ին ռազմական կոմունիզմի քաղաքականությանը փոխարինել է նոր տնտեսական քաղաքականությունը (նէպ), որի շնորհիվ կարճ ճամանակամիջոցում իրականացվել է քայքայված տնտեսության վերականգնումը։ Այնուհետև նէպ-ին փոխարինել է վարչահրամայական կառավարման ձևը. որի պայմաններում ծավալվել է երկրի ինդուստրացումը, ապա գյուղատնտեսության կոլեկտիվացումը։ Վերջինն ընթացել է հարկադրաբար, գյուղացիության կամքին հակառակ, կամավորության սկզբունքի կոպիտ խախտումով, որը քաղաքական լարված դրություն է ստեղծել գյուղում. գյուղատնտեսությունը 1930-ական թվականներին տնտեսական հետաճ է ապրել։ Իսկ քաղաքական կյանքում իշխանությունն աստիճանաբար վերապահվել է միակոաակցական վերնախավին, ստեղծվել է անհատի պաշտամունքի և քաղաքական բռնաճնշումների մթնոլորտ։

1936-ին ԽՍՀՄ խորհպրդների VIII արտակարգ համագումարն ընդունել է երկրի նոր սահմանադրությունը (հիմնական օրենքը), ոավ լուծարվել է Անդրֆեդերացիան. և հանրապետություններն առանձին-առանձին ուղղակի մտել են ԽՍՀՄ կազմի մեջ։ 1937-ի մարտին ընդունվել է Հայկական ԽՍՀ նոր Սահմանադրությունը։ ՀԽՍՀ դարձել է միութենական հանրապետություն։

1941—45-ին ԽՍՀՄ ժողովուրդների հետ հայերը պայքարի են ելել հիտլերյան Գերմանիայի հարձակմանը դիմագրավելու համար։ Այդ հարձակումը մահացու վտանգ էր հայ ժողովրդի համար. քանզի Գերմանիայի դաշնակից Թուրքիան պատրաստ էր ներխուժել Հայաստան։ Հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել իր ավելի քան 500 հզ. զավակների, կազմավորվել են 6 հայկական դիվիզիաներ, մի քանի բրիգադներ, ռազմաճակատի համար է աշխատել Հայաստանի ողջ տնտեսությունը։ Պատերազմի տարիներին աչքի են ընկել մարշալներ Հովհաննես Բաղրամյանը. Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցը. ծովակալ Հովհաննես Իասկովը. գեներալներ Ս. Մարտիրոսյանը. Ն. Սաֆարյանը և շուրջ 80 զորահրամանատարներ։ Պատերազմին իր մասնակցությունն է բերել սփյուռքահայությունը. որի հանգանակությամբ ստեղծվել է «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը։ Պատերազմին մասնակցել են նաև Արցախի (շուրջ 100 հզ. մարդ) ու Ջավախքի. ինչպես և խորհրդային տարբեր հանրապետություններում ապրող հայերը։ Հայրենական մեծ պատերազմը մեծ փորձություն էր խորհրդային պետության համար. որից այն դուրս եկավ հաղթանակով։ Միրսժամանակ ՈՐՈՇ սրբագրումներ են կատարվել երկրի ներքին քաղաքական կյանքում։ Այդ հանգամանքով էր պայմանավորված, օրինակ.

ին Հայոց կաթողիկոսի տեղապահ Գևորգ Ձորեքչյանի ընդունելությունը Ստալինի կողմից, կաթողիկոսի ընտրության ու սփյուռքահայության ներգաղթի թույլտվությունը և այլ ընդառաջումներ։ Այդպիսի նպաստավոր իրավիճակից օգտվելով՝ Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Գ. Հարությունյանը 1945-ի նոյեմբերին նամակ է հղել Ի. Ստալինին՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելու առաջարկությամբ, հիմնավորելով, ՈՐ այն կնպաստեր երկրամասի տնտեսական զարգացմանն ու կառավարման բարելավմանը։ Գ. Հարությունյանը նամակում նշել է նաև. «Գործարարությամբ աչքի ընկնող ղարաբաղցի կադրերը չէին կաաղ Ադրբեջանում ամբողջությամբ օգտագործվել։ Հարցի դրական լուծման դեպքում Հայաստանն առաջարկություն կներկայացնի