Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1996- ի սեպտեմբերին Երևանի բնակչության մի մասը բողոքի ելույթով դորա եկավ իշխանության դեմ։ Կառավարությունը կարողացավ խուսափել ծայրահեղ միջոցներից, վերականգնել կարգուկանոնը։ Սակայն, այդ դեպքերը քաղաքական լուրջ ճգնաժամի սկիգբ դարձան։ ժողովուրդը դժգոհ և իր սոցիալական վիճակից, հանրապետությունում ձևավորված հանցագործ խմբերի անպատիժ գործողություններից։ Խախտվեց հանրապետության ներքին կայունությունը։ Ձգտելով վերականգնել երկարմ քաղաքական հավասարակշռությունը՝ նախագահը վարչապետ նշանակեց Արմեն Սարգսյանին։ Սակայն Ա. Սարգսյանը, հիվանդության պատճառով, 1997-ի փետրվարին հարժարական տվեց։ ՀՀ վարչապետ նշանակվեց ԼՂՀ նախագահ Ռ. Քոչաղանը։

Ներքին գործոնների հետևանքով առաջացած ճգնաժամն էլ ավելի բարդացավ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հանդեպ երեան եկած տարաձայնությունների պատճառով։ Տարաձայնություններ առաջացան ոչ միայն Լեռնային Ղարաբաղի և ՀՀ ղեկավարության միջե, այլե ՀՀ ղեկավարության ներսում։ Հարցի քննարկման ընթացքում ՀՀ նախագահի և նրա կողմնակիցների «փուլ առ փուլ» լուծման տեսակետը չընդունվեց։ Այդ ժամանակ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը և նրա հենարանը հանդիսացող ՀՀՇ արդեն չունեին մեծամասնություն Աժ-ում։ Նման պայմաններում ՀՀ առաջին նախագահ Լ. ՏերՊետուսյանը 1998-ի փետրվարի 4-ին հրաժարական տվեց։ Մարտին կայացած արտահերթ ընտրությունների ժամանակ ՀՀ նախագահ ընտրվեց Ռ. Քոչարյանը։

Անկախ Հայաստանի գոյության տարիները եղան նոր պետականության ստեղծման, սոցիալ-տնտեսական հարաբերությունների արմատական վերափոխումների, հասարակության ժողովրդավարական հիմունքների հաստատման շրջան։ Աճեց ազգի համախմբմանը նպաստող գործոնների նշանակությունը։ Հայ առաքելական եկեղեցին ուժեղացրեց իր գործունեությունը Հայաստանի և սփյուռքահայության միջե կապերի ամրապնդման ուղղությամբ։ Նկատվեց ՈՐՈՇ մերձեցում Սայր աթոռ Ս. էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միջե։ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի մահից (1994) հետո 1995-ի ապրիլին նոր կաթողիկոս ընտրվեց Օարեգին Ա (վախճանվել

է 1999-ի հունիսի 29-ին), իսկ 1999-ի հոկտեմբերի 27-ին՝ Օարեգին Բ։ 1999-ի մայիսի

29- ին կայացած Աժ ընտրություններում հաղթեց «Միասնություն» դաշինքը (Հայաստանի հանրապետական կուսակցություն և Հայաստանի ժողովրդավարական կուսակցություն)։ Աժ-ում տեղեր ստացան ՀԿԿ, ՀՀԴ,

ԱԺՄ, «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իրավունք և միաբանություն» դաշինքը։ Աժ նախագահ ընտրվեց Կ. Դեմխճյանը (զոհվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Աժ նիստերի դահլիճում), այնուհետև՝ Ա.

Խաչատրյանը։ Կազմվեց նոր Կառավարություն՝ վարչապետ Վ.

Սապպանի (զոհվել է 1999-ի հոկտեմբերի

27- ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում), ապա՝ նրա ջմիածնի Մայր եղբոր՝ Ա. Սարգսյանի գլխավորությամբ։

1999- ի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ է նշանակվել Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ, «Միասնություն» խմբակցության ղեկավար՝ Ա. Մարգրայանը։

2003-ին տեղի են ունեցել նախագահական հերթական ընտրություններ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ ընտրությունների երկրորդ փուլում Ռ. Քոչարյանն ստացել է ընտրողների ձայների 673 %-ը, իսկ ընդդիմության թեկնածու,

Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ս. Դեմխճյանը՝ 22,7 %: Ընդդիմությունն իշխանություններին վերստին մեղադրել է ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ։ ՀՀ բնակչության մի զգալի մասը բողոքի ելույթով դուրս է եկել իշխանության դեմ։ Նույն թվականի մայիսին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ. Աժ-ում տեղեր են ստացել Հայաստանի հանրապետական, «Արդարություն» դաշինք, «Օրինաց երկիր»,Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ազգային միաբանություն»,

Միավորված աշխատանքային կուսակցությունները։ Աժ նախագահ է ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Ա. Բաղդասարյանը, փոխխոսնակներ՝ Տ. Թոասյանը (Հա-