Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խմբի անդամ պետությունների և Ռուսաստանի միջնորդության մեջ ընթացող մրցակցությունը։

1991- ի մարտի 31-ի ԵԱՀԿ ավագների խորհրդի փաստաթղթում առաջին անգամ Լեռնային Ղարաբաղը նշվեց որպես հակամարտության կողմ։ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ի սկգբանե ընթացել է մի քանի փուլով և որևէ շոշափելի հաջողության, պաշտոնական փաստաթղթի ստորագրման տեսակետից, չի հասել։ Գործընթացի սկզբում հակամարտության կարգավորման առումով ի հայտ է եկել երկու մոտեցում՝ «փուլ առ փուլ լուծում» և փաթեթային։ Փողային լուծման տրամաբանությունը ենթադրում էր համաձայնության ձեռքբերում ԼՂ կարգավիճակին չառնչվող հարցերում։ Մինչև 1995-ի վերջը գործընթացում գերիշխում էր այդ մոտեցումը, Ա հակամարտության կողմերը բանակցել են զինված հակամարտության դադարեցման մասին քաղաքական մեծ համաձայնագրի կետերի (ռազմական և տեխնիկական հարցեր, զորքերի դուրսբերում, շրջափակման վերացում և միջազգային անվտանգության երաշխիքներ) շուրջ։ 1995-ի վերջին բանակցային գործընթացը փակորդի է մտել։ Հակամարտության կողմերը ԼՂ անվտանգությանը վերաբերող հարցերում չեն համաձայնել, քանի ՈՐ այն առնչվում է ԼՂ կարգավիճակին։ 1995-ին ԵԱՀԿ նախարարների խորհրդի ոաշմամբ սկսվել են զուգահեռ, ուղիղ բնակցություններ ՀՀ և ԱՀ նախագահների հատուկ բանագնացների միջև։ 1996-ի դեկտեմբերին Լիսաբոնում կայացել է ԵԱՀԿ գագաթնաժողովը (տես կսրաբոճի գագաթնաժողով), որի նպատակն և բանակցությունները դուրս բերել ստեղծված փակուղուց։ Սակայն գործող նախագահի հայտարարությունը, որով վերահաստատում էր ԱՀ տարածքային ամբողջականությունը և նախատեսում ԷՂ-ին շնորհել ԱՀ-ի սահմաններում ամենաբարձր կարգավիճակ, ավելի է խորացրել փակոպային իրավիճակը։ ՀՀ օգտվելով իր վետոյի իրավունքից՝ դեմ է քվեարկել գործող նախագահի հայտարարությանը։ Դրանից հետո տեղի է ունեցել դիրքորոշումների կարծրացում, ուղիղ բանակցությունների դադարեցում և Սինսկի խմբի խաղաղարար գործընթացում փաստացի հետընթաց։ Ստեղծված իրավիճակը հանգեցրել է ԼՂ կողմից փողային կարգավորման գաղափարի բացարձակ մերժման և ՀՀ-ում քաղաքական ճգնաժամի, որի արդյունքում 1988-ի փետրվարի 4-ին ՀՀ- ում տեղի է ունեցել իշխանափոխություն։ ՀՀ նոր ղեկավարությունը վերագնահատելով հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը՝ ՈՐդեգրել է հակամարտության կարգավորման փաթեթային կամ համապարփակ մոտեցումը և առանց որևէ նախապայմանի բանակցությունները վերսկսելու դիրքորոշումը։ 1998-ի սեպտեմբերյան այցի ժամանակ Սինսկի խմբի համանախագահները ներկայացրել են «ընդհանուր պետության» գաղափարը, որն իր վերջնական ձևակերպումն ստացել է նոյեմբերին ներկայացված պաշտոնական առաջարկում։ Փաստաթուղթը, ի տարբերություն Սինսկի խմբի նախորդ առաջարկի, փաթեթային Ե, և փորձ էր արվում առավել համապարփակ լուծում գտնել ԼՂ կարգավորման համար և չԵ ներառում «ինքնավարություն» ու «Լիսաբոնի սկզբունքներ» ձևակերպումները, ամփոփվում և ինքնորոշման բոլոր նախատիպերի կիրառելի տարրերը և փորձ էր արվում խնդրի լուծման համար գտնել մի միջին ուղի, որը չի նախասահմանում ԷԴ կարգավիճակը, այլ հնարավորություն է տալիս կողմերին համաձայնության գալու վերջինիս շուրջ՝ բանակցությունների միջոցով՝ ԼՂ դիտելով ԱՀ-ի հետ նույն հարթության վրա։ ԱՀ մերժել է փաստաթուղթը՝ ներկայացնելով այն ՀՀ և ԷՂ նախորդ առաջարկության մերժման համարժեք քայլ։ Այս մերժումով հնարավոր չի եղել բանակցային գործընթացը ղորա բերել փակուղուց։ 1998-ի դեկտեմբերին Փարիզում ՀՀ խորհրդարանական և ԼՂ կառավարական պատվիրակությունների մասնակցությամբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տեղի են ունեցել ԼՂ հիմնախնդրի շուրջ լսումներ, որոնցով հնարավորություն է ընձեռվել միջնորդավորված կերպով Եվրահամայնքին ներկայացնելու ԼՂ հիմնախնդխն ամբողջությամբ և ՀՀ-ի մոտեցումներն ու մեկնաբանությունները։

1999-2003-ին ԼՂ հակամարտության կարգավորման համար Սոսկվայում, Վաշինգտոնում. ժնևում, Յալթայում, Սադարակում, Ս. Պետերբուրգում, Քի Վեստում, Դավոսում, Ստամբողում և այլ քաղաքներում տեղի են ունեցել ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի և Հ. Ալ/ւևի (2004-ից՝ Ի. Ալիևի) հանդիպումները։ 2004-ի հունիսի 23-24-ին Ստրասբպրգում տեղի ունեցած Եվոսխորհրդի խորհրդարանական վեհաժողովի նըստաշրջանում Ռ. Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ-ում ընթացող իրադարձություններին. ՀՀ-Թուրքիա հարաբերություններին և ԼՂ հիմնախնդրին։ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար Ռ. Քոչարյանն իր ելույ-