Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ղարաբաղյան պատերազմում օգտագործվել են ՌՊՕ և ՌՊՕ-Ա ռեակտիվ բոցավառող Հ-նեո ՀՐԱՑԱՆ, ձեռքի հրազեն։ Ղարաբաղյան պատերազմում օգտագործվել է ՍՎԴ (ռուսերեն՝ Շ8/\-ՇՏՑք1Ո6թ01Հ&51 811Տ10Տ1ՀՅ Հ\բՅՐ7»083-

Դրագունովի նշանառու հրացան), ոռը նախատեսված է հանկարծակի հայտնվող, շարժվող, չպատսպարված տարբեր թիրախներ նշանառու կոսկով ոչընչացնելու համար։

Աշխատանքի սկըզբունքը՝ փողից վառոդային գազերի արտուղղորդում, փողանցքի փակումը՝ փակաղակի շրջադրաձով, փամփուշտների մատուցումը՝ զսպանակային, արկղային պահեստատուփից։ Գազային կարգավորիչի առկայությունը մեծացնում է աշխատանքի հուսալիությունը։ Հրացանն ունի օպտիկական դիպուկահարային նշանոց, կաաղ է հանդերձվել զիշերային նշանոցով, որը հնարավորություն է տալիս հրաձգություն վարել մթնշաղին և գիշերը։ Հրացանին ամոսցվում է սվին-դանակ՝ ձեռնամարտի համար Օգտագործում են հատուկ դիպուկահարային փամփուշտներ, հնարավոր է հրաձգություն նաև սովորական փամփուշտով։

Հիմնական մարտավարատեխնիկական բնութագրիչները.

Տրամաչափը՝ մմ 7,62

Գնդակի սկզբնական արագությունը՝ մ/վ 830 Հրաձգության նշանոցային հեռավորությունը՝ մ 1300 Հրացանի զանգվածը՝ կգ

չլիցքավորված պահեստատուփով 43

լիցքավորված պահեստատուփով 431

Պահեստատուփի տարողությունը՝ փամփուշտներ 10 Փամփուշտի տեսակը 7,62x51

ՀՐԴԵՀԻՉ ՌԱԶՄԱՄԹԵՐՔ, գնդակներ, ձեռրի նռնակներ, հրետանային արկեր, ավիառումբեր, հրանետից արձակված նռնակներ։ Նախատեսված են հրդեհ առաջացնելու և դրանով թշնամու բռնկվող օբյեկտները ոչնչացնելու, կենդանի ուժն ու մարտական տեխնիկան վնասելու համար։ Հրդեհիչ հրետանային արկերում և ավիառումբերում օգտագործվում են թեոփտահրդեհիչ բաղադրություններ (հրկիզող նյութեր)։ Հ. ռ. օգտագործվում է նաև խոցման այլ ձևերի հետ զուգակցված (օրինակ՝ բեկորային հրդեհիչ արկեր, զրահահար հրդեհիչ արկեր, գնդակներ են)։

Ղարաբաղյան պատերազմի սկգբին օգտագործվել են հրկիզող ինքնաշեն միջոցներ (պինդ կամ հեղուկ վառելիքանյութի դյուրավառ խառնուրդով պատրաստված), հետագայում՝ նաև ՌՊՕ և ՌՊՕ-Ա մակնիշների ռեակտիվ բոցավառող ռազմամթերք։

ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶԵՆՔ, հրազենի տեսակ՝ զորքին անմիջական կրակային աջակցություն ցույց տալու համար։ Հ. զ. նախատեսված է հակառակորդի մարտավարական զենքի դեմ պայքարի, կենդանի ուժի և կրակային միջոցների ոչնչացման ու ճնշման, տանկերի, շարժական զրահապատ այլ մարտական միջոցների (ինքնաթիռ, ուղղաթիռ են) դեմ պայքարի և ցամաքում ու օդում մարտական այլ խնդիրներ կատարելու համար։ Հ. զ. հզոր ջերմային մեքենա է, ոարմ օգտագործվում է վառոդային գազերի (ճնշումը՝ 3000-4000 կգ/սմ2, ջերմաստիճանը՝ մինչև 3000°Օ էներգիան։ Հ. զ. լինում է վերգետնյա, ավիացիոն, առարինյա և նավային։ Ըստ արկի սկզբնական արագության հաղորդման եղանակի՝ տարբերում են փողային և ռեակտիվ, իսկ ըստ վաղանցքի կառուցվածքի՝ ակոսավոր և հարթա փողՀ. զ-եր, ըստ տեղաշարժման եղանակի՝ քարշակային, ինքնաշրսրժ (շարժիչով սարքավորված), ինքնագնաց (թրթուրավոր կամ անվավոր անվաշրջանակով), տանկային են։ Հ. զ. են թնդանոթը, հաուբիցը, ականանետը, հրանոթը, ռեակտիվ համակարգերը են։

ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐԱՄԱՍ. ՊԲ ստորաբաժանում։ Կազմավորվել է 1993-ի սեպտեմբերի 1-ին՝ առանձին գործող 152 փք-անոց հրանոթների և հաուբիցների, հրթիռահրետանային, ականանետային և հակատանկային դիվիզիոնների հիմրի վրա։ Ստեղծման գործում մեծ ներդրում են ունեցել Սերժ Սաոյսյանը, Ք. Իվանյանը, Ժ. Գասպաղանը։ 1993-94-ին մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի, Քելբաջափ, Մարտունիի, Հադրութի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ԼՂՀ սահմանների շուրջ անվտանգության գոտու ստեղծման ռազմական գործողություններին։ 1993-94-ին ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ս. Բաաեղյանը, Ս. Ասֆարյանը և Լ. Մնացականյանը։

Զորամասից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Մ. Մա-