Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ման-ԱՄձակման սարքավորումներ. նշանառության. հրթիռի թռիչքի կառավարման. փոխադրման և այլ միջուրաեռ։ Հ. զ-ի հիմնական հատկություններն են թռիչքի մեծ հեռավորությունն ու արագությունը. մեծ կուծանիչ ուժ ունեցող լիցքը նպատակակետին հասցնելու կարողությունը, բարձւ դիպուկությունը, մաներայնությունը և նվազ խոցելիությունը։ Մեկնարկի և նպատակակետի դիրքերից կախված՝ հրթիռները բաժանվում են «երկիր-երկիր», «երկիր-օդ». «օդ-երկիր». «օդ-օդ» դասեփ։ Հրթիռն արձակվում է երկրի մակևւևույթից կամ ինքնաթիռից՝ վերերկրյա կամ օդային օբյեկտներ խոցելու համար։ Հրթիռները կարող են կրել միջուկային կամ սովորուկան լիցք։ Ըստ նշանակության, օգտագործվող հրթիռի դասի, լիցքի հզորության և կատարելիք խնդրի՝ Հ.զ-ները ընդունված է բաժանել ռազմավարական. օպերատիվ-մարտավարական և մարտավարական դասերի։

ՀՈՒՐՈՒՆՑ (Ավանեսով) Լեոնիդ Կարախանի ք7.1.1913, գ.Նուշեն (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 21.11.1982. ԵրևանԼ արձակագիր։ Ավարտել է Բաքվի պետական համալսարանը (1941)։ Հայւենական մեծ պատերազմի տարիներին եղել է ռազմաճակատային թղթակից։ 1949-ից ապրելէ Երևանում։ Գրել է ժամանակակից իրականությունն արտացոլող երկեր («Ղարաբարլյան պոեմ». Ե.. 1954. «Ես զինվորական փոստատար եմ», Ե.. 1957. «Հայրեր», Ե.. 1970, են)։ Հ. իր ստեղծագործություններում լուսաբանել է Ադրբեջանի ղեկավարության խտրական քաղաքականությունն արցախահայության դեմ, փաստերով ցույց տվել, ու ԼՂԻՄ-ում կատարվում է իսկական ցեղասպանություն։

«ՁԱՅՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ», ադրբեջաներեն հաղորդումների ռադիոկայան Ստեփանակերտում։ Գործում է 1997-ի օգոստոսից, շաբաթական 4 անգամ՝ 30-ական րորդե տևողությամբ։ Հիմնական լսարանն ԱՀ-ն է։ Նպատակն է ներկայացնել արցախահայության ինքնորոշման իարվունքի, ազգային-ազատագրական պայքարի արդարացիությունը, դրա պատմաիրավական և իրավաքաղաքական հիմունքները. ԼՂՀ անկախ պետականության կերտման. սոցիալ-տնտեսական. հասարակական-քաղաքական, գիտակրթական ու մշակութային զարգացման խնդիրները, դիմակայել արտարին լրատկական հակաքարոգչությանը։

Տնօրեն՝ Մ. Հաջյան, խմբագիր՝ Ռ. Բաբաեա։

ՁՈՐԱՓ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում շրջկենտրոնից 50 կմ հարավ-արևելք Հակարք. գետի ստորին հոսանրի աջ ափին։ Բնակչությունը՝ 86 (2003)։ Զբաղվում են երկրագործությամր և այգեգործությամբ։

Ազատագրվել է 1993-ի հոկտեմբերին, բնակեցվել է 1995-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։