Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՂԱԶԱՆԶԻ. Նոք Ղազանչի, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 26 կմ հարավ՝ Խաչեն գետի ձախարինյա Վանքասարի ստորոտում՝ 950 մ բարձրության վրա։ Բնակչությունը՝ 270 (1989)։ Զբաղվում էին անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և այգեգործությամբ։ Ուներ ութամյա ղպրոց, ակումբ, բուժկետ։ Գյուղում էին Ս. Գեուգ եկեղեցու (XIII դ.) ավերակները, շրջակայքում՝ Կարմիր եղցի, Մեղրակերտ աբավայրերը, Տիգրանակերտ քաղաքի (մ.թ.ա. I դ.) ավերակները, Նատարին բերղի (VII դ.) մնացորդները։

1988- ին գյուղում ստեղծվել է ինքնապաշտպանական ջոկատ (հրամանատար՝ Թ. Առստամյան), ուը 1992-ին ընդգրկվել է Մարտակերտի պաշտպանական շրջանի կազմում և մասնակցել շրջանի բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

1990- ի մարտին հակառակուղը գյուղն ավերել, թալանել և ականապատել է։ Բնակիչները հեռացել են և 1993-ին բնակություն հաստատել Ախավենղում։ Գյուղից հրամանատար է եղել նաև Վ. Եսայանը։ Ղ-ից զոհվել է 22 ազատամարտիկ։ Ղ11ԶԱՐԱՊԱՏ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 36 կմ հյուսիս-արևմուտք Շալորա գետի ստուին հոսանքի աջարինյա ձորալանջին։ Բնակչությունը՝ 46 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ։ Ունի ութամյա ղպրոց։ Գյուղում էր Ս. Հակոբ եկեղեցին (ավերվելէ 1950-ական թթ.)։

Ազատագրվել է 1993-ի մարտին, բնակեցվել է

1994- ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

Ո11ԶԱՐՅԱՆ Արարատ Եգուի (28.10.1967, Ստեփանակերտ - 27.6.1993, Ստեփանակերտ-Մեհմանա ճանապարհին), ազատամարտիկ-հրամանատար։ 1986-88-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ- ում։ 1988-90-ին՝ կամավորական ջոկատի ազատամարտիկ, 1992-93-ին՝ Կենտրոնական պաշտպանական շրջանի երրորդ մոտոերաձգային գումարտակի 7-րդ վաշտի, ապա՝ գումարտակի (Մ.

Հարությունյանի զոհվելուց հետո) հրամանատար։ Մասնակցել է Մարտակերտի (Մարտակերտ, Կիչան, Մրխավենդ, Մաղաղիս, Մաղավուզ), Աղդամի (Բոյահմեդլի, Փափրավենդ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ղ. աչքի է ընկել 1992-ի մայիսին Ջանհասանի բարձունքում մղված մարտերում. իր դասակով խափանել է թշնամու առաջխաղացումը Շուշիի ուղղությամբ և զյուրացրել հայկական կազմավորումների զրոհը Շուշի։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։ Թաղված է Ստեփանակերտում։ ՈԱԶԱՐՅԱՆ Բուիկ Բեհբութի Լ 14.2.1962, գ. Ղուզե ճարտար (ԼՂՀ Մարտունիի շրջան) -

15.8.1992, «Կլյաչի ձու» տեղամաս (Մարտունիի շրջան)), ազատամարտիկ։ 1979-81-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։

1988- 92-ին կամավորական ջոկատի, Մարտունիի ՊՇ 4-րդ գումարտակի կազմելում մասնակցել է Վերին Վեյսալոփ, Խոջավենդի, Գեուգավանի և այլ բնակավայրերի ինքնապաշպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Ղուզե ճարտարում։

ՂԱԶԱՐՅԱՆ Գևուզ Գեուգիի (20.5.1975, Երևան - 19.1.1994, Քելբաջար), ազատամարտիկ, գնդացրորդ, բռնցքամարտիկ։ 1993-94-ին մասնակցել է ՀՀ Վարդենիսի, Գոփսի, Կապանի շրջանների ինքնապաշտպանական, Զանգելանի, Ֆիզուլիի, Կուբաթլոփ, Քելբաջարի ազատագրական մարտերին։ 1994-ի հունվարի 19-ին, Քելբաջարի ազատագրական մարտերի ժամանակ, Ղ. վիրավոր հրամանատար Վ. Վերղյանին կրակագծից դուրս բերելիս մարտի է բռնվել հակառակորդի հետ. պայթեցնելով նռնակը՝ սպանել է հակառակորդի զինվոր՝ներին, ինքը զոհվել։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Երևանի