Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Շենգավիթ համայնքի Լեոյի անվան 65-ոյ դպրոցի (որի շրջանավարտն էր) բակում տեղադրվել է Ղ-ի և յոթ զոհված շենգավիթցի ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձան։ Թաղված է Եռաբլուրում։

Մ. ԶաԽղան

ՂԱԶԱՐՅԱՆ Մովսես Ալեքսանդրի քծ. 15.3. 1922. գ. Բուզլուխ (ԼՂՀ Շահումյանի շրջան)), բարեգործ. հասարակական գործիչ։ «Շահումյան-Գետաշեճ» հայրենակցական բարեգործական միության նախագահը (1990-ից)։ Հայրենական մեծ պատերազմի (1941-45) մասնակից։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1954)։ 1947-69-ին աշխատել է «Նաիրիտ» գիտարատադրական միավորումում, 1969-80-ին՝ ՀԽՍՀ առևտրի նախարարությունում։

1988- 92-ին Շահումյանի շրջան և Գետաշենի ենթաշրջան է առաքել սննդամթերք, շարժական էլեկտրակայաններ, բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ։ Մասնակցել է կամավորական ջոկատների կազմավորման, Շահումյանի շրջանի բռնագադթածների տեղավորման, վիրավոր և զոհված ազատամարտիկների ընտանիքներին նյութական օգնություն ցույց տալու աշխատանքին։

Պարգևատրվել է ԽՍՀՄ «Կարմիր աստղ». Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։ ՂԱԶԱՐՅԱՆ Յուրի Ավանեսի (ծ. 9.2.1953. Ստեփանակերտ), պետական աշխատող։ ՊԲ գնդապետ (1999)։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (1990)։ 1977-88-ին աշխատել է ԼՂԻՄ-ի, 1988-92-ին՝ Խափովի (Ուկոսինա) շինարարական կազմակերպություններում։ 1992-93-ին՝ Ասկերանի.

1993- 94-ին՝ Շուշիի շրջաններում ՊՊԿ լիազոր ներկայացուցիչ, 1994-95-ին և 1999-2000-ին՝ ՊԲ հրամանատարի՝ շինարարության գծով տեղակալ. 1995-96-ին՝ ԼՂՀ փոխվարչապետ.

1996- 99-ին՝ Ստեփանակերտի քաղաքապետ-վարչակազմի ղեկավար. 2002-ից՝ ԼՂՀ փոխվարչապետ-արտադրական ենթակարարցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարար։

Ղ. գործուն մասնակցություն է ունեցել ԼՂՀ բանակաշինության, տնտեսության վերականգնման և զարգացման, քաղաքաշինության բնագավառներում։

Դ. ՄիէայեԱսմր

ՂԱԶԱՐՅԱՆ Ռաֆայել Ավետիսի քծ. 26.1. 1924. ք. Արմավիր (ՌԴ Կրասնոդարի երկրամաս)), ռադիոֆիզիկոս, Ղարաբաղյան շարժման մասնակից. «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր. պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)։ Ավարտել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը (1951)։ 1958-ին կազմակերպել և մինչև 1969-ը ղեկավարել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի I1 էլեկտրոնիկայի ամբիոնը, 1963-90ին՝ ՀՀ Գ-ԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի իր հիմնադրած քվանտային էլեկտրոնիկայի բաժնի, 1975-90-ին, միաժամանակ՝ Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի ռադիոկապի ամբիոնի վարիչ։

1990- ի հունվարին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվել է ԽՍՀՄ պատժիչ զուքերի կողմից և 5 ամիս պահվել Մոսկվայի Բուտիրյան բանտում։

1991- ի փետրվար-հուլիսին՝ ՀՀ Գ-Խ փոխնախագահ, 1990-95-ին՝ ՀՀ Գ-Խ կրթության, գիտության, լեզվի և մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1991-ից՝ ՀՀ ԳԱԱ «Մարտոց» ճարտարագիտական կենտրոնի (կազմակերպվել է իր նախաձեռնությամբ) տնօրեն։

ՀԽՍՀ (ապա՝ ՀՀ) ԳԽ պատգամավոր (1989-95)։

Ա. Հովհաննիսյան

ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ Անդրանիկ Շամիրի )5.1. 1971. գ. Ղուզե ճարտար (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 30.12.1993. «Բերդ1» դիրքեր (Մարտունիի շրջան)), ազատամարտիկ։ 1988-90-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1989-93-ին կամավորական ջոկատի. Մարտունիի ՊՇ ստորաբաժանումների կազմերում մասնակցել է Վերին Վեյսալոփ, Ալիբալիի. Շարքափ, «Ուրյանա լեռան» դիրքեփ. Ալիխանլիի, Ֆիզուլիի և այ բնակավայրերի ինքնապաշպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Թաղված է Ղուզե ճարտարում։

տ. Աբարհամյան

ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ Դավիթ Արայի ) 14.4.1972. Ստեփանակերտ - 27.1.1992, գ. Ջանհասան (ԼՂՀ Շուշիի շրջան)), ազատամարտիկ։ Ավարտել է Երևանի առևտրի տեխնիկումը (1990)։

1988- 92-ին ընդհատակյա խափանարարական խմբի և «Վաչո» գրոհային ջոկատի կազմերում մասնակցել է Խոջալոփ. Կփժանի. Ջանհա-