Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գիտաշխատող, բաժնի վարիչ, փոխտնօրեն,

1988-2004-ից՝ Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպության հիմնադխ անդամ, գածադխ տնօշեն: Եղել է «Արցախ» բարեգործական հայրենակցական միության հիմնադխներից, 1991-95ին՝ ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ, 1990-96-ին՝ ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերաթյունների հանձնաժողովների փորձագետ, 1997-2000-ին՝ ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի. 1999ից՝ ՀՀ Կառավարությանն առընթեր Միգրացիայի և փախստականների վարչության խորհրդի, 2002-ից՝ Պատանդների, ռազմագերիների ն անհայտ կորածների պետական հանձնաժողովի անդամ, 2004-ից՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (օմբուտսմեն)։

Ա. գործուն մասնակցություն է ունեցել փախստականների տեղաբաշխման օրենսդրական, կազմակերպչական, տեխնիկական և մարդասիրական խնդիրների ապահովման, հակամարտության իրավական և քաղաքական մոտեցումների փաստաթղթերի պատրաստման ու տարածման, պատանդների, ռազմագերիների, անհայտ կորածների որոնման, վերադարձի, փոխանակման աշխատանքներին։ Նրա ջանքերով Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպության շրջանակներում, «Փրկենք պատանդ երեխաներին» կարգախոսով, փոխանակման կարգով գերությունից ազատվել է 20 հայ երեխա և 32 ադրբեջանցի կին և երեխա։

Հ. Խաչատրյան

ԱԼԱՎԵՐԴՈՒ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏ, կազմավորվել է 1988-ին, Ալավեորի քաղաքում, միավորել Ալավեոլու և քժումանյանի շրջանի կամավորականներին։ 1990-93-ին մասնակցել է ՀՀ Իջևանի (Կիրանց, Ծաղկավան), Նոյեմբերյանի (Բաղանիս, Այրում, Կոթի) և ԼՂՀ Մարտակերտի (Ղազանչի, Կիչան, Վանք, Առաջաձոր), Ասկերանի (Փառուխ), Շահումյանի («Եղնիկներ» ջոկատի կազմում), Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Ա. Աիմոնյան։ Ջոկատից ՀՀ «Արիություն» մեդալով պարգևատրվել է 1, «Մարշալ Բաղրամյան100» հուշամեդալով՝ 2, զոհվել 2 ազատամարտիկ։

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱրթՈԱ՝ Արտուշի (ծ. 6.5.1957, Ստեվրանակերտ), ռազմական գործիչ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության գնդապետ (1994)։ Ավարտել է Ռուսաստանի Իվանովոյի մարգի Կինեշմայի տնտեսագիտական տեխնիկումը (1982)։ 1977-79-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՈՒ տանկային ստորաբաժանումում։ 1979-88-ին՝ ԼՂԻՄ-ի տարբեր էստրադային նվագախմբերի երաժիշտ։

1987- ին հիմնադրել է «Ամարաս» բարեգործական միությունը, եղել նրա գործադիր տնօրենը (գործել է ընդհատակում)։ 1991-ին (անձնագրային ռեժիմի ժամանակ) ձերբակալվել է Ա արտաքսվել ԼՂԻՄ-ից։ 1991-92-ին՝ ՊՊԿ զորահավաքային բաժնի պետի, 1992-93-ին՝ Մարտակերտի ՊՇ Հաթերքի գումարտակի հրամանատարի տեղակալ, հրամանատար, ապա՝ ՊԲ հրետանու հրամանատարի տեղակալ, 1993-ի սկգբին՝ «Վաղահաս» ռազմաճակատային ուղղությունում գործող «Արծիվ-մահապարտնհր» ջոկատների համակարգող-հրամանատար, 1993-ի վերջին և 1989- ին՝ Մարտակերտի ՊՇ-ի հրամանատարի տեղակալ՝ թիկունքի գծով, 1994-2003-ին աշխատել է ՀՀ ազգային անվտանգության նախարարությունում։ 2003-ին զորացրվել է։

1987- 94-ին Ա. մասնակցել է Մարտակերտի (Հաթերք, Վաղուհաս, Կիչան, Դրմբոն են). Շուշիի (Բեոլաձորի ենթաշրջան, Լիսագոր), Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջաններիԽաչենի հովտի գյուղերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին (վիրավորվել է երեք անգամ, սակայն ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ)։ ԵԿՄ վարչության անդամ և փոխնախագահ (1993-99)։

Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով։

ԱԼԻԵՎ Հեյ դար Ռզա օղլի (10.5.1923, ք. Նախիջևան - 4.12.2003, ԱՄՆ), ԽՄՀՄ և Ադրբեջանական ԽՄՀ կուսակցական, քաղաքական, պետական գործիչ։ «Ենի Ազերբայջան» («ՆՈՐ Ադրբեջան») կուսակցության հիմնադիրը (1992)։

1993-ից՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահը։ Մոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1979 և 1983), ԽՄՀՄ ԶՈՒ գեներալ-մայոր 1939-41-ին սովորել է Ադրբեջանի ինդուստրիալ ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում։ Ավարտել է ԽՄՀՄ անվտանգության նախա-