տանի կազմում ներառելու ո լոշ մանը։ Հայկոմկուսի I համազումաուրմ (1922-ի հունվրա) արտասանած իր ճառում Մ. անհամաձայնություն է հայտնել Կովբյուրոյի 1921-ի հուլիսի 5-ի՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու ռաշման դեմ, իսկ Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցում որակել «նախկին (իմա՝ մուսավաթական) նացիոնալիզմ»։ Կովբյուրոյի 1921-ի հուլիսի 5-ի հակասահմանադրական որոշումից հետո, երբ սկսվել է դրա գործադարմը, Մ. մշտապես հանդես է եկել Ղարաբաղի հայերի իրավունքնելի և շահերի պաշտպանությամբ։ Լեռնային Ղարաբաղի գործերով Հատուկ կոմիտե ստեղծելու հարցով 1922-ի դեկտեմբերի 14-ին զումարված Անդրկովկասի երկրային կոմիտեի պլենումի նիստում ընդունված որոշման մեջ Մ-ի ջանքերով մտցվել է հատուկ կետ, ոավ Ադրբեջանի ժողկոմխորհին պարտավորեցվում էր «Ղարաբաղի հայ բնակչության կարիքների համար հատկացնել այնքան միջոցներ, ուքան կպահանջվեն»։
Զոհվել է Թիֆլիսի օդանավակայանում՝ ինքնաթիռի վթարից։
67-//. Ընտի երկեր. Ե.. 1957։ Երկեր. հ. 1-4. Ե.. 1984-86։
ՄՅՈՒՐԻՇԵՆ. գյուղ ԼՂՀ Մարտունիի շրջանում՝ շրջկենտրոնից 39 կմ հյոաիս-արհմուտք 950 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 1051 հա։ Բնակչությունը՝ 200 (2003)։ Զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, բուժկետ։ Գյուղում պահպանվում է Մ. Աստվածածին եկեղեցին (XVIII-XIX դդ.), շրջակայքում՝ մահարձաններ (XII-XV դդ.)։
1988- ին գյուղում ստեղծվել է կամավոոոկան ջոկատ (հրամանատար Ա. Զաքարյան, հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ»
2- րդ աստիճանի շքանշանով)։ Ջոկատը կամ Մ-ի առանձին ազատամարտիկներ ՊԲ տարբեր ստորաբաժանումների կազմում 1990-94-ին մասնակցել են Մ-ի ինքնապաշտպանական և Աղդամի, Քելբաջարի, Ֆիզուլիի և այլ շրջանների ազատագրական մարտերին։ Մ-ից զոհվել է 5 ազատամարտիկ։ 3- Լ. Մեժլումյան
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արմավիր Սամսոնի (4.1. 1957, գ. Ազոխ (ԼՂՀ Հադրութի շրջան) -
26.2.1994, գ. Կարախանբեյլի (Ֆիզուլիի շրջան)), ազատամարտիկ-հետախույզ։ 1977-79ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։
1991- 94-ին շրջանի կամավորական ջոկատի, Հադրութի ՊՇ ստորաբաժանումների կազմելում մասնակցել է Խծաբերդի ինքնապաշտպանությանը, Ֆիզուլիի, Զանգելանի ազատագրական մարտերին։ «Շահառլորենյալ» դիրքերի ազատագրական մարտերում ծանւ վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել մարտադաշտ։ Աչքի է ընկել Կարախանբեյլի գյուղի ազատագրական մարտերի ժամանակ, ուտեղ վերստին ծանւ վիրավորվել է և մահացել հրապիտալում։
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Ազոխում։
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Լևոն Հենւիկի (ծ. 14.9. 1965. Ստեփանակերտ), ռազմական գործիչ։ ՊԲ գեներալ-մայու (2003)։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1989)։ 1983-85- ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Բելոռուսիայի ռազմական օկրուգում։
1990- 92-ին՝ Ստեփանակերտի առաջին վաշտի ազատամարտիկ, 1992-93-ին՝ Կենտրոնական պաշտպանական շտսնի 61 -րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ,
1993- 94-ին՝ ՊԲ Ւ1° զորամասի հրետանային դիվիզոնի հրամանատար, ապա՝ հրետանու պետ,
1994- 2001-ին՝ հրետանային բւիգադի, զորամիավորան. ՊՆ Ի1° զորամասի, 2001-ից՝ Ի1° զորամիավորան հրամանատար։
1992- 94-ին մասնակցել է ԼՂՀ տարբեր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1ին աստիճանի և ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով։
Ս. Մարգարյան
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Կարեն Սերյոժայի (20.1. 1972, գ. Արտամետ (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում) - 8.8.1992 գ. Արծվաշեն (ՀՀ Գեղարքունիքի մարզ)), ազատամարտիկ։ 1992-ի հուլիս-օգոստոսին Վանաձորի մոտոերաձգային գնդի կազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանական, Վահան-Արծվաշեն զյուղերի ուղղությամբ մղված մարտերին։ Աչքի է ընկել Արծվաշենի պաշտպանության մարտերում. Մ. և 11 ազատամարտիկներ իրենց վրա վերցնելով հակառակորդի զրոհները՝ ապահովել են գյուղի 4500 բնակչի տարհանումն անվտանգ գոտի. իրենք զոհվել։