Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

յան։ 1993-ի հունիսին Ա.դ. լուծարվել է և նեոսռվել 82 ժ՝ք-անոց ականանետային դիվիզիոնի մեջ։

Մ. Հաո\Փյոմրթմր

ԱԿԱՆԱՆԵՏԱՅԻՆ ԴԻՎԻԶԻՈՆ 82 ԱՄ-Ա- ՆՈՑ. ՊԲ ստորաբաժանում։ Կազմավորվել է ԼՂՀ ԻՊԿ նախագահի 1993-ի ապրիլի 3-ի Ի1° 650 հրամանով՝ 3 մարտկոցի հիմքի վրա. հա մա լքվել ականանետային դիվիզիոնի տեխնիկայով. սպառազինությամբ և անձնակազմով։ 1993-ի սեպտեմբերի 1-ին դիվիզիոնը ներառվել է նոր կազմավորված հրետանային զորամասի կազմի մեջ։ Մասնակցել է Մարտակերտի (հեռուստաաշտարակի բարձունք. Մարտակերտ. Հակոբ Կամարի. Մաղաղիս. Թալիշ), Ֆիզուլիի (Կարախանբեյլի, Ալխանլու) շըրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Օմարի լեռնանցքի գրավման ժամանակ վճռական դեր են խաղացել դիվիզիոնի ականանետային երկու մարտկոցները (120 (ք/ք-անոց) և մեկ դասակ՝ ՀՀ Վարդենիսի կողմից։ 1993-ի մայիսի 24-ին հանդիսավոր պայմաններում դիվիզիոնին հանձնվել է մարտական դրոշ, իսկ մայիսի 28-ին դիվիզիոնում տեղի է ունեցել ՊԲ երդման առաջին արարողությունը։

Հրամանատարներ Մ. Վ. Անտոնյանը (հետմահու) և Ա. Մամուճցը պարգևատրվել են ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Տես նաև կետանային զոասհսս:

Մ. Հարաթյունյան «ԱԿՆԱԼԻՃ». կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին. էջմիածնի շրջանի Ակնալիճ գյուղում (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում)։ Ունեցել է ռազմական խորհուրդ։ 1989-ի օգոստոսին ջոկատը տեղակայվել է Հադրութի շրջանի Հախլլու գյուղում, 1992-93-ին՝ ճամբարակի շրջանում։ 1994-ի գարնանը ջոկատի հիմքի վրա ստեղծվել է գումարտակ։ 1989-94- ին մասնակցել է ՀՀ ճամբարակի. ԼՂՀ Հադրութի. Մարտակերտի. Ֆիզուլիի և այլ շրջանների մարտերին։ Հրամանատարներ՝ Ֆ. Մուրադյան. Հ. Գալստյան և Մ. Աբրահամյան։ Ջոկատից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Մ. Աբրահամյանը, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանով՝ Ա. Աբրահամյանը. Գ. Գառնիկյանը (հետմահու) և Ա. Թաթպանը (հետմահու)։ Զոհվել է 6 ազատամարտիկ։ Ակնալիճ գյուղի մշակույթի տան բակում տեղադրված է զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան։

Խ. ՄկՀտչյան

ԱԿՆԱՂԲՅՈՒՐ, գյուղ ԼՂՀ Ասկերանի շրջանում՝ շրջկենտրոնից 55 կմ հառսվ՝ 950 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 670 հա։ Բնակչությունը՝ 647 (2003)։ Զբաղվում են դաշտավարությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժամբուլատորիա։ Գյուղի Մ. Աստվածածին եկեղեցին (XIX դ.) ավերված է։

1988-ին Ա-ում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ա. Ղարամյան)։

1991-ին Ա-ի ազատամարտիկները ՊԲ տարբեր ստորաբաժանումների կազմում մասնակցել են Ասկերանի. Հադրութի, Մարտակերտի, Աղդամի. Ֆիզուլիի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Ա-ից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրվել են հրամանատարներ Մ. Բաղդասարյանը, Ա.Հայոսպետյանը, Վ. Ջիվանշխյանը. Ա. և Ս. Ղարամյանները. Ա. Գփգորյանը. ԼՂՀ տարբեր մեդալներով՝ 39. զոհվել 19 ազատամարտիկ։ Ա-ի կենտրոնում տեղադրված է զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան։

ԱԿՆԱՂԲՅՈՒՐ, գյուղ ԼՂՀ Հա պա թի շրջանում՝ շրջկենտրոնից 25 կմհյուսիս-արևելք՝ Արևասար լեռան ստորոտին՝ 850 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 710 հա։ Բնակչությունը՝ 345 (2003)։ Զբաղվում են հողագործությամբ և անասնա-