Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գրական մարտերին, բուժօգնություն է ցույց տվել վիրավոր և հիվանդ ազատամարտիկներին։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

ժ. Սեֆիցան

ՇԱՀՄԱՍՈՒՐ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 52 կմ հարավ-արևմուտք 1050 մ բարձւության վրա։ Տարածքը՝ 466 հա։ Բնակչությունը՝ 157 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ, եփոսգոլ-ծությամբ։ Ունի ութամյա դպրոց, մշակույթի տուն, բուժմանկաբարձական կետ։ Շրջակայքում հայտնի են Խանաթոռի և Նահատակի լեռնապատ, Ծաղկի խաչ հնա վայրերը։ 1989-ին Շ-ում կազմավորվել է կամավոոոկան ջոկատ (հրամանատարներ՝ Մ. Ստեփանյան, Յու.Հակոբյան, Հ. Բաղդասարյան), ուը առանձին, իսկ 1992-ից Խաչենի գումարտակի կազմում մասնակցել է Մարտակերտի (Կիչան, Չլղոսն, Սփոսվենդ, Կոճողոտ, Մաղաղիս, Ձարեքտար, Գետավան, Զափար, Ումոպլու. Հակոբ Կամափ) և այլ շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Շ-ից հրամանատարներ են եղելՆ. Դանիեըանը. Յու. Հակոբյանը։ Զոհվել է 2 ազատամարտիկ։ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ Սամվել Սրուգսի (25.2. 1955, Երևան - 11.9.1992, գ. Վաղուհաս (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), հասարակական-քաղաքական գործիչ, գրող, լրագրող։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1980)։ 1972-74-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1980-90-ին՝ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գրական աշխատող։ 1990-92-ին'ՀՀ ԳԽ լրատվության հանձնաժողովի քարտուղար, «Արցախի կանչ» պատգամավորական խմբի համանախագահ։

Ղարաբսպյան շարժման և պատերազմի տարիներին (1988-92) մամուլում հրապարակել է Շարժումը լուսաբանող հրապարակախոսական հոդվածներ և ակնարկներ («Հարավային դարպաս՝ Բեոլաձոր, Հադրութ», «Բռնագաղթ. Մարտունաշենի կռիվը», «Դեպի ազգային միասնություն» են)։ ՀՀ ԳԽ նստաշրջաններում պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը, դատապարտել Սումգայիթի ցեղասպանությունը, Ադրբեջանի հայաբնակ շրջաններում իշխանությունների բռնությունները։ Բազմիցս եղել է մարտական գործողությունների թեժ կետերում։ «Արծիվ-մահապարտների» կազմում մասնակցել Մարտակերտի շրջանի բնակավայրերի ազատագրական մարտերին, որտեղ և զոհվել է։

ՀՀ ԳԽ պատգամավոր (1990-92)։ Արժանացել է ՀԼԿԵՄ (1989), Թեքեյան մշակութային միության (1992) և ՀՀ ժուռնալիստների միության «Ասկե գրիչ» (1996, հետմահու) մրցանակների, պարգևատրվել ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով (1996, հետմահու)։ Եշեանի Իքշ 85 միջնակարգ դպրոցը (որի շրջանավարտն էր) կոչվել է Շ-ի անունով, սրահում տեղադրված է նար կիսանդրին (քանդակագործ՝ Ա. Իսակով, 1996)։ Թաղված է Երևանում։

ծր//. ՇԻՄՕստշաո տբքցսո տ շտսցտտքյեշատօճ օդքտսցզքտ, Տ., 1989.

Գպ. ՄահապաշտԱեղր (կազմեց և խմբագրեց Գ. ԶանիկյաԶը), Ե.. 2002։

Հ. ԽաչատՀ/ան

ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ Շահեն Շահմարի (15.6. 1954, գ. Թաղավարդ (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 27.1.1994, գ. Քարվենդ (Ֆիզուլիի շրջան)), ազատամարտիկ։ ՊԲ լեյտենանտ (1993)։ 1972-74ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1979)։

1988- 94-ին կամավորական ջոկատի, Մարտունիի ՊՇ ստորաբաժանումների (գումարտակի շտաբի պետ) կազմերում մասնակցել է Մարտունիի, Մարտակերտի, Աղդամի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Թաղավարդում։

Հ. Աբոսհամյան

«ՇԱՀՈՒՄՅԱՆ-ԳԵՏԱՇԵՆ», հայրենակցական բարեգործական միություն։ Ստեղծվել է

1990- ի մայիսին, Երևանում՝ 1988-ին հիմնադրված «Շահումյան» կոմիտեի և «Գետաշեն՝ միության հիմքի վրա՝ երևանաբնակ շահումյանցի (Մ. Ղազաբյան, Դ. Պետասյան, Գ. Մայոսնյան, Ա. Բալայան է. Բալայան, Ա. Մեղրյան, Հ Պետրոսյան, Լ. Ղահրամանյան, է. Մելքոնյանւ ու գետաշենցի (Բ. Սիսյան, Ի. Կարախանյան, Գ. Աթանեսյան և Ռ. Ձիլինգրորյան) մտավորականների նախաձեռնությամբ։

Ղարաբաղյան շարժման և պատերազմի տարիներին միությունը ֆինանսական ու նյութական օգնություն է ցույց տվել բնակչությանը, երևանաբնակ շահումյանցիներից ու գետաշենցիներից կազմավորել Վերինշենի, ԲուզլուիրիԳետաշենի, Գյուլիստանի, Մանաշիդի, էրքեջի հ