«Զեյթուն» կամավորական ջոկատները, մարդասիրական օգնություն առաքել Շահումյան և Գետաշեն, կազմակերպել շրջանի և ենթաշրջանի ինքնապաշտպանությունը։ 1991-92-ին միությունը ՀՀ-ում ընդունել և տեղավորել է բռնագադթածներին, նրանց ապահովել անհրաժեշտ կենսամիջոցներով, զինադադարից հետո օգնել զոհված ազատամարտիկների ընտանիքներին և վիրավորներին։
Ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհվել են միության անդամներ Յա. Շելունցը, Ա.Հարությունյանը, Ս.Հակոբյանը,Վ. Տոնոյանը, Հ. Վարդանյանը, Ա. Մակյանը, Շ. Խաչատրյանը, Վ. Աղամալյանը, Ս. Պողոսյանը, Ս. Մակյանը, Ռ. Մնացականյանը, Ա. Մեյրանյանը, 0. Մակյանը, Ռ. Կոսյանը և ուփշներ։
Միության նախագահներ՝ Մ. Ղազարյան (1990-91), Դ. Պետրոսյան (1991-94), Շ. Հովասավրյան (1994-98), է. Բալայան (1998-ից)։
Մ. Ղադադան, Դ. Պետասյան
ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆ, վարչական միավոր ԼՂՀ-ում՝ 1991-ի սեպտեմերի 2-ից (մինչև 1930-ը՝ Գյուլիստանի շրջան, 1930-91-ին՝ Շ. շ. Ադրբեջանական ԽՄՀ կազմում)։ Տարածքը՝ 600 կրՐ՝. Բնակչությունը՝ 21 հզ. (1989, որից՝ 17,5 հզ.հայեր, 3,5 հզ. ռուսներ և ադրբեջանցիներ)։ Կենտրոնը՝ ք. Շահումյան։ Շրջանը ԼՂՀ հյուսիսային դարպասն է, արեմուտքում և հյուսիսում սահմանակից է Դաշքեսանի, Խանլափ, արևելքում՝ Գերանբոյի (Կասում-Իսմայիրի), հարավում՝ ԼՂՀ Մարտակերտի շրջաններին։ Տարածրի հարավային սահմանագծի երկարությամբ ձգվում է Մռավի լեռնաշղթան (ամենաբարձւ գագաթը Գյամիշ լեռն է՝ 3724 մ)։ Հարավարևելյան սահմանի երկարությամբ (Մարտակերտի սահմանագծով) հրաում է Ինջա (Բարակ) գետը։ Շրջանի հողային ֆոնդը 60 հզ. հա է, որից վարելահող՝ 6 հզ., պտղատու այգի՝ 2,2 հզ., խոտհարք 3,1 հզ., արոտավայր՝ 15 հզ. հա են։ Շրջանի Գյուլիստան գյուղի մոտ է գտնվում Մ. Ամենավրւկիչ (Նապատ) վանքը, գյուղից 3 կմ հեռու՝ Գյուլիստանի կիսավեր բերդը (XVIII դ.), ուը եղել է Գյուլիստանի մելիքների նստավայրը, պահպանվել էին ղղյակների, բնակերի շենքերի և եկեղեցու ավերակներ։ Շահումյան քաղաքում էր զտնըվում Մ. Աստվածածին եկեղեցին (XVII դ.), քաղաքից հարավ՝ Երեք մանկունք կիսավեր վանքը (XVII դ.), Բուզլուխում՝ եկեղեցի (XVIII դ.), մոտակայքում՝ Ա. Մինաս ուխտատեղին,Հայ Պափսում՝ ավերակ եկեղեցի և Նահատակ մատուռը, Վերինշենում՝ եկեղեցի (XVIII դ.) և այլն (1991)։
Տարածէն անցյալում կազմել է Մեծ Հայքի Արցախ նահանգի մասը։ Մ.թ.ա. I հազարամյակից մտել է Արարատյան (Բիայնիփ), մ.թ.ա. VI-II ղդ.՝ Երվանղունիների, մ.թ.ա. II - մ.թ. I դդ.՝ Արտաշեսյանների, 1 դդ.՝ Արշակունիների հայոց թագավորությունների, V դ. վերջից արցախյան Առանշահիկ նախարարական տոհմից Վաչագան Բարեպաշտի ստեղծած թագավորության կազմի մեջ։ VII-IX դղ. զտնըվել է արաբական տիոսպետության տակ։
X դարից մտել է հզորացող Խաչենի իշխանության կազմի մեջ (Պարսկաստանի տիրապետության (XVI դ. կեսից) շրջանում)։ XVII դ. վերջին և XVIII դ. սկզբին ձևավորված Խամսայի (արաբերեն՝ խամսա-հինգ) մելիքություններից մեկի՝ Գյուփստանի մելիքության մեջ, ուն ընկած էր Կուլակ (Քյուրակ) և Թարթսա գետերի միջև։ Իշխող տունը Մեփք-Բեգլարյաններն էին, որոնք գործուն մասնակցություն են ունեցել XVII-XVIII ղդ. հայ ազատագրական կռիվներին։ Գյուփստանի հաշտության պայմանագրով (ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև 1813-ի հոկտեմբերի 24-ին, Գյուլիստան գյուղում՝ 1804-13-ի ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո) Արցախը, այդ թվում Գյուփստանի մելիքությունը և հարավային Կովկասի տարածքների մեծ մասն անցել են Ռուսաստանին։ XIX դ. Գյուլիստանը ներառված և Ելիզավետպոլի նահանգի Ջվանշիրի գավառի կազմում։ 1918-20- ին Գյուլիստանը Լեռնային Ղարաբաղի այլ շրջանների թվում փաստորեն ինքնրաույն և և կառավարվում էր տեղի Հայոց Ազգային խորհրդի կողմից։
ի մարտ-ապրիլին Գյուլիստանն Արցախի այլ շրջանների հետ ենթարկվել է օսմանյան թուրքերի և մուսավաթականների հարձա-