Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ունեք և հայ ղեկավարություն, միավորվել է ադրբեջանաբնակ Սաֆարալիեի շրջանի հետ։ Իսկ Շ.օ-ը որոշվել է միացնել հուրհան ադրբեջանաբնակ Կասում-Իսմայլովի շրջանի հետ։ Այդ որոշման դեմ բազմաթիվ բողոք-հեռազրեր, հանրագրեր, հատուկ պատվիրակություններ են ուղարկվել Մոսկվա և շահումյանցիների դիմադրության շնորհիվ շրջանը պահպանել է իր կարգավիճակը։ Շրջանի բնակչության քաղաքական ակտիվությունն ու ազգային ինքնագիտակցությունն ավելի են զարգացել կապված Մեծ եղեռնի 50-րդ տարելիցը նշելու, այնուհետև հատկապես ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ միավորելու շարժման նոր վերելքի հետ։ Ադրբեջանի իշխանությունները տարբեր միջոցներով խոչընդոտել են նման զարգացումները։ Հայկական դպրոցների կողքին բացվել են ռուսական միջնակարգ դպրոցներ և առանձին դասարաններ, դպրոցներում հայոց լեզվի, գրականության և հայոց պատմության փոխարեն ծրագրերում ներառվել է ադրբեջանականը։ Քայքայման է հասցվել շրջանի տնտեսությունը՝ ծանր հարկեր պարտադրելով հայկական գյուղերի տնտեսություններին։ 1987-ից սկսած՝ բացահայտ է դարձել հայերին բռնի տեղահանելու՝ Ադըրբեջանի իշխանությունների քաղաքականությունը։ Առաջին փորձը նրանք կատարել են Հյուսիսային Արցախի Ձապախլու գյուղի բնակիչների նկատմամբ։ Այս և սոսն հաջորդած այլ իրադարձություններ, հատկապես Սումգայիթի ցեղասպանությունը և Բաքվի ու Կենտրոնի հակահայկական վերաբերմունքը զգաստացրել են շահումյանցիներին։ Պահածոների գործարանում և այլ տեղերում կազմավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք տեղի հայ միլիցիոներների հետ սկսել են հսկել շրջանի սահմանները։ 1988-ի մարտից սկսած՝ շահումյանցիների պատվիրակները (Ա. Աառաջյան, Շ. Մետյան, Վ. Բաղյան և ուրիշներ) գաղտնի հանդիպումներ են ունեցել ԼՂԻՄ-ի ղեկավարության, ապա՝ Ա. Վոլսկու հետ։ Կազմակերպվել է ստորագոսհավաք շրջանը ինքնավար մարզի հետ միավորելու պահանջով։ Այդ դեպքերից հետո ԽԱՀՄ դատախազության անունից՝ Ադրբեջանի իոովապահ մարմինների աշխատակիցները ներխուժել են Շահումյանի պահածոների գործարան, ահաբեկել աշխատողներին և բռնագրավել փաստաթղթերը։ Միայն գործարանի բանվորների հարկադրանքով են վերադարձվել դրանք ու ադրբեջանցիները հեռացվել։

1988-ի աշնանը Ադրբեջանի հայաշատ վայրերում ծայր առած ջարդերին ու բռնություններին հաջորդել են բռնագաղթը և զանգվածային փախուստը։ Դատարկվել են Շամխոփ, Դաշքէսանի, Խանլարի և այլ շրջանների հայկական գյուղերը։ Վտանգվել է Գետաշենի ենթաշրջանի գոյությունը։ Շրջանի հայրենասիրական ուժերը ձեռնամուխ են եղել ինքնապաշտպանության կազմակերպմանը։ Կարգի է բերվել Կարաչինար-Թալիշ տանող ճանապարհը, ստեղծվել ռադիոկապ Շահումյանի, Գետաշենի և Երևանի միջե։ 1989-ի հուլիսի 26-ին շրջանային խորհուրդը ԼՂԻՄ-ի հետ միավորվելու որոշում է ընդունել։ Մինչդեռ Բաքվում հրավիրված մտավորականների հավաքում կոչ է արվել հաշվեհարդար տեսնել հայերի հետ։ Շրջափակել են շրջանի հիմնական ճանապարհները, դադարեցրել բոլոր կարգի մատակարարումները, խափանել կապի բոլոր միջոցները։ 1989-ի սեպտեմբերին շրջանի գյուղերում ստեղծվել են ինքնապաշտպանական նոր ջոկատներ։ Լիակատար շրջափակման պայմաններում անփոխարինելի դեր են ունեցել հայ օդաչուները՝ ապահովելով Երևան-Շահումյան-Գետաշեն ուղղաթիռային կապը, մարդասիրական օգնություն հայթայթելու գործում աջակցություն են ցույց տվել «Ամարաս» և «Բեպ» բարեգործական ընկերությունները, «Շահումյան-Գետաշհն» հայրենակցական միությունը։ Այս ամենին զուգահեռ, հարցի քաղաքական լուծման համար, պատվիրակություններ են մեկնել Մոսկվա, Ստեփանակերտ և Երևան։ Ազգային-ազատագրական պայքարը գլխավորելու, շրջանի ներքին գործերը կառավարելու համար ձևավորվել է Ազգային խորհուրդը։

1989-ի դեկտեմբերի