Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սկզբին Ազգային խորհրադներ են ստեղծվել նաև Հյուսիսային Արցախի բոլոր հայկական բնակավայրէաաի որոնք դարձել են ինքնապաշտպանության կարեու մարմիններ։ Շ.շ-ի Ազգային խորհրդի նախագահ է ընտովել Վ. Բաղյանը։ Ստեղծվել են ինքնապաշտպանության շտաբ, մարտական կայուն ջոկատներ և աշխարհազու։ Շրջանն ապահովվել է ռադիոկապով, ձեռք բերվել շարժական էլեկտրակայան, կարեոօսգույն տեղամասերում սահմանվել շուրջօրյա հերթապահություն են։ Ինքնապաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար է նշանակվել Շ. Մեղրյանը, ռազմական գծով տեղակալ Հ. Խիդիրյանը, տնտեսական գծով տեղակալ՝ Շ. Հովարրափյա&ը, ռազմական շտաբի պետ՝ Ս. Չայյանը, հրետանու պետ՝ Դ. Բաղդասսսյանը։ Զենքի ու ռազմական տեխնիկայի նորոգումը հիմնականում ապահովել է Բ. Բաբաջանյանը։ Միայն 1992-ի գարնանը ինքնապաշտպանական ուժերը ձեռք են բերել 6 ՀՄԱ1 և ՀՄՄ-2 մարտական մեքենաներ, մեկ տանկ, հակառակորդից խլված 2 ծանրաքարշ, 1 «Գոսդ» կայանք։ Գյուղերի մարտական կամավորական ջոկատներից բացի, շրջանում գործել են «Արաբո» ջոկատը (ընդհանուր հրամանատար՝ Մ. Եղիազայան), «Մեծն Տիգոսն» աշխարհազորային գնդի մի ջոկատ (հրամանատար՝ Ա. Արմեճակյան) և բազմաթիվ այլ կամավորական ջոկատներ։

1988- ի հունվարին հակառակորդը զանգվածային հարձակման է անցել Ազատ և Կամո գյուղերի վրա։ Գետաշենի ենթաշրջանն առնվել է կրակե օղակի մեջ հ կտրվել Շահումյանից։

1988- ի հունվար-մարտին ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի օժանդակությամբ հակառակորդը տեղահանել է Գետաշենի ենթաշրջանի Ազատ և Կամո գյուղերի բնակիչներին։ 1990-91-ին շրջանում մտցվել է արտակարգ դրություն, պարետատան աջակցությամբ հանրապետական Կազմկոմիտեն փորձել է լուծարել Շ.շ-ի տեղական իշխանության ընտրովի մարմինները և փոխարենը ստեղծել շրջանային Կազմկոմիտե, որը հայ բնակչության և ներքին զորքերի միջև բախումների պատճառ է դարձել։ 1991-ի հունվարի 15-ին Ադրբեջանական ԽՍՀ ԳԽ նախագահությունը որոշում է ընդունել Շահումյանի շրջանը լուծարելու և Կասում-Իսմայլովի (Գերանբոյի) շրջանին միացնելու մասին։ Մաշումն ապօլինի է ճանաչվել Շ. շ-ի տեղական իշխանությունների կողմից և չի իրագործվել։ 1991-ի ապրիլին իրականացվել է «Օղակ» գործողությունը, և ապրիլ-օզոստոսին տեղահանվել է Գետաշենի ենթաշրջանի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի շրջանների 2գյուղ։ 1991-ի հուլիսի 4-ին ԽՍՀՄ նախագահ Մ. Գոդաչովը հոոմանագխ է ստորագրել Շ.շ-ուճ արտակարգ դրությունը վերացնելու մասին։ Սկսվել է ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի ստորաբաժանումների դուրսբերումը շրջանից, և այդ նույն օրն Էլ ադրբեջանական ՄՀՆՋ-ն հարձակվել է Էրքեջ, Մանաշիդ և Բուզլուխ գյուղերի վրա։ Ինքնապաշտպանական ջոկատները հակառակորդին հետ են շպրտել։ Հուլիսին տեղի են ունեցել նոր հարձակումներ, տեղահանվել են էրքեջ. Մանաշիդ և Բուզլուխ գյուղերի բնակիչները։ Ինքնապաշտպանական ջոկատները զինված դիմադրություն են ցույց տվել հակառակորդին։

1989- ի սեպտեմբերի 2-ին հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ ԼՂԻՄ-ի հ Շ. շ-ի միացյալ տարածքում։ 1991-ի սեպտեմբերին Շ.շ. ինքնապաշտպանության ուժերը հակահարձակման են անցել և ազատագրել Բուզլուխ. Մանաշիդ, էրքեջ գյուղերը։ 1992-ի հունվարի 13-ին առաջին անգամ ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ կիրառվել է զանգվածային բնաջնջման զենք, հակառակորդը ՄՄ-21 «Գոսդ» հրթիռային համակարգից հրետակոծել է շրջկենտրոնը։

1990- ի հունվար-հունիսին շրջանի սահմանների երկայնքով շարունակվել են դիրքային կռիվները։ 1992- ի մայիս-հունիսին Ադրբեջանին է հանձնվել ԽՍՀՄ ԶՄՐ Անդրկովկասի զինվորական օկրուգի 4-րդ բանակի զորամասերի ու ստորաբաժանումների տեխնիկան հ սպառազինությունը։