Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րության, ՌԴ և ՀՀ ռազմաքաղաքական համագործակցության զարգացման. 1995-99-ին՝ ՀՀ-ում ռազմաիրավական դաշտի ստեղծման, տարբեր երկրների հետ ռազմաքաղաքական հարաբերությունների հաստատման աշխատանքներին։

ՀՀ ԴԽ պատգամավոր (1990-95):

ՇՈՇ. գյուղ ԼՂՀ Ասկերանի շրջանում՝ շըրջկենտրոնից 24 կմ հարավ՝ 1300-1400 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 350 հա։ Բնակչությունը՝ 600 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ և անասնապահությամբ։ Բւնի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժմանկաբարձական կետ. կապի բաժանմունք։ Գյուղը հայտնի է XIV-XV դդ-ից։ Ունի 2 եկեղեցի (XV դ. (կիսակեր) և XVII դ.)։ Շ-ի մոտակայքում է գտնվում արցախցի հայտնի զվարճախոս-առակախոս Պըլը Պուղիի (1731-1810) գերեզմանը։

1989- ին Շ-ում կազմավորվել է կամավորական ջոկատը (հրամանատարներ՝ Ս. Հայխյան, Ա. Հարությունյան), ապա՝ դասակ, որի ազատամարտիկները 1992-ին ներառվել են Կենտրոնական և Ասկհրանի ՊՇ-ների կազմերում, մասնակցել շրջանի և ԼՂՀ այլ բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Շ-ից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են Ա. Հարությունյանը. Գ. Ավանհսյանը, 2-րդ աստիճանով՝ Ա. Մարգարյանը, Գ. Ծատրյանը, Կ. Ջալավյանը, Վ. Վերդյանը։ Զոհվել է 13 ազատամարտիկ։

Յու. Հովհաննիսյան ՇՈՇԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏ, կազմավորվել է 1990-ին, ԼՂՀ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում։ 1992-ի գարնանը Մխիթրաաշեն. ԿաոՏիրզյոպ, Սզնեք գյուղերի ջոկատների հիմքի վրա ստեղծվել է Շոշի վաշտը (հրամանատարներ՝ Ա. Հարությունյան. Ա. Մարգարյան), որը 1992-ի սեպտեմբերին ներառվել է Ասկերանի ՊՇ-ի (հրամանատար՝ Վ. Բալասանյան, շտաբի պետ՝ Ա. Հարությունյան) առաջին մոտոհրաձգային գումարտակի մեջ (հրամանատար՝ Վ. Արսֆյան)։

1989- 94-ին ջոկատն առանձին կամ գնդի կազմում մասնակցել է գյուղի, Հադրութի (Տող, Ծամձու, Աարինշեն), Ասկերանի (Դահրավ, Խոջալու, Ասկերան, ՆախիջԱրսնիկ), Շուշիի (Քարինտակ. Շուշի), Լաչինի («Մապասիրա- 1990- կան միջանցք»), Մարտակերտի (Ումորդլու, Սարսանգի հիդահանգայց. Կուսապատ, «Պուշկենյալ» բարձունք), Քելբաջարի (Օմարի լեռնանցք), Աղդամի (Խըդրլու, Ձախուրմահլա. Շելլի. Կասումլու. Ղարաղաղլու, Փոլադլու, Աղդամ), Կուբաթլուի. Ջաբոսյիլի, Զանգելանի. Ֆիզուլիի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ա. Հարությունյանը (ջոկատի, վաշտի), Ա. Մարգարյանը (վաշտի)։ Ջոկատից, վաշտից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է 3, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ 3. «Արիության համար» մեդալով 3, «Շուշիի ազատագրման համար» մեդալով 56, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջուղիներին» հուշամեդալով՝ 10, զոհվել 13 ազատամարտիկ։

«ԲՌԱՄ», կամավորական ջոկատ։ Կազմավորվելէ 1989-ին, Երևանում։ 1989-94-ին «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի «Արամո114» գումարտակի կազմում կամ առանձին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Գուիսի (Կոռնիձու, Շոտնուխ), Նոյեմբերյանի (Ոսկեպար). Տավուշի (Մոսեսգեղ), Վայքի (Բարձրունի) և Կուբաթլուի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին