հրամանատար՝ Ա. Բաբայան)։ Ջոկատից զոհվել է 2 ազատամարտիկ։
Հ. Առաքե/յան
ՇՐՋԱՓԱԿՈՒՄ, բլոկադա (<անգլեր-են՝ ե1օշԼսժշ), 1. միջոցառումների համակարգ, ռավ խոչընդոտվում են պետության արտաքին տնտեսական, քաղաքական կապերը՝ նրան որոշակի գործողություններից մեկուսացնելու կամ որոշակի գործողությունների հարկադրելու նպատակով։ 2.Շ.ռազմական,հակսաակորտրի որոշակի օբյեկտի մեկուսացումը ցամաքից, Տրւվից և օդից՝ նրան ուժասպառելու և անձնավորության մղելու նպատակով։ 3. Շ. տնտեսական, պետության արտաքին առևտրական, ֆինանսական, վարկային և տնտեսական այլ կապերի լրիվ կամ մասնակի արգելումը նոո տնտեսության զարգացումը խոչընդոտելու նպատակով։ Սովորաբար ուղեկցվում է քաղաքական և հաճախ նաև ռազմական Շ-մամբ, նույնիսկ սաանց ռազմական գործողությունների։ 4. Շ. ծովային, միջազգային իրավունքում միջոցառումների համակարգ, ՈՐ ձեռնարկվում է շազմական բախումների ժամանակ։
ժամանակակից միջազգային իրավունքում խաղաղ ժամանակների Շ. դիտվում է տպես ագրեսիայի դրսևորում։ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում և զինադադարից հետո ԱՀ ԼՂԻՄ-ի (ԼՂՀ) դեմ հետևողականորեն կիրառել է Շ-ման բոլոր տեսակները (բացառությամբ՝ ծովայինի)։ Օգտվելով Լեռնային Ղարաբաղի ահկլավային վիճակից՝ ԱՀ սկզբում փակել է ԼՂԻՄ-ի ցամաքային, իսկ 1990-ի վերջից՝ նաև օդային հաղորդակցման ուղիներն արտաքին աշխարհի հետ։ Միաժամանակ, ԱՀ իրականացրել է ներքին Շ.՝ փակել է ԼՂԻՄ-ի ճանապարհները՝ խվուրացնելով սննդամթերքի և այլ ապոսնքների մատակարարումը։ Դրա հետևանքով ԼՂՀ-ում, հատկապես 1992-ի սկզբին, սկսվել է սովը։ ԱՀ նաև քաղաքական մեկուսացման է ենթարկել ԼՂՀ շատ դեպքերում թույլ չտալով Եվոսխորհըրյտարանի, ԽՍՀՄ և ՌԴ ԳԽ պատգամավորների, Փջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքը հանրապետություն։
Լ. Մելիք -Շահնազարյան
ՇՈՒՇԻ ՇՐՎԱԿԱՆ. գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 55 կմ հյուսիս-արևմուտք Հոչանց 3&>Ի վերին հոսանքի աջարինյա ձորալանջին։ ԲԼ—զտությանը՝ 23 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ։ Գյուղից գետի հոսանքով 2 կմ դեպի ներքև գտնվում է Կատոսավանքը (Ճ-Ճ11 դդ.)։
Ազատագրվել է 1993-ի մարտին, բնակեցվել է 1999-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
ՇՈՒՇԻ, քաղաք ԼՂՀ-ում՝ համանուն վարչական շրջանի կենտրոնը՝ Ստեփանակերտից 11 կմ հարավ՝ 1238-1533 մ բարձրության վրա՝ Գոփս-Ատեփանակերտ ավտոճանապարհի աջ կողմում։ Բնակչությունը՝ 3500 (2003)։
Պատմական ակնարկ։ Շ-ի տարածքում հայտնաբերված մ.թ.ա. Ճ1խ-ճ111 ղղ. խեցեգործական ու քարե կենցաղային սարակները վկայում են, ՈՐ դեռևս վաղ անցյալում այստեղ եղել է ամաց-բնակատեղի։ Բնական անմատչելի դիրքի շնորհիվ Շ. Մեծ Հայքի Արցախ նահանգի Վարանդա գավառի հայ բնակիչների համար ծառայել է իբրև պաշտպանական ամրություն, որը հետագայում պարսպապատվելով՝ դարձել է Վարանդայի մելիքության նշանավոր բերդերից։ Մրշմիջնաղարյան աղբյուրները բերդը հիշատակում են տարբեր անուններով՝ Քարագլուխ, Քաոսգլխի բերդ, Քար, Քարագլխի սղնախ, հաճախ նաև՝ Շոշի բերդ, Շոշի սղնախ (որովհետև թշնամու հարձակումների ժամանակ այնտեղ պատսպարվել է հարևան Շոշ ավանի և գավառի բնակչությունը)։ 1720-ական թթ. Շ-ի բերդը վերակառուցվել ու ամրացվել է հայկական զորախմբերի գլխավոր հրամանատար Ավան հարյուրապետի ջանքերով։ 1725-ին Շ-ի վրա հարձակված 40 հզ-անոց թուրքական զորքը 8-օրյա մարտերից հետո փախուստի է դիմել՝ տալով զգալի կորուստներ։ XVIII ղ. 2-րդ կեսին թուրքական սարըջալու քոչվորական ցեղի առաջնորդ Փանահ Արին, օգտվելով Ղարաբաղի մելիքություններիներքին անհամաձայնություններից, Վարանդայի մելիք Շահնազար Բ-ի օժանդակությամբ տիրացել է Շ-ի ամացին։ 1752-ին հիմնվել է Շ-ի կամ Ղարաբաղի խանությունը, իսկ Փանահ