Արին իրեն հռչակել է Ղարաբարրի խան, բերդը բնակեցրել նախ թուրքական վաչկատուն ցեղեավ. ապա՝ Ագողիսից, Ղազանչիից, ՄեղՓից և այլ վայրերից տեղահանված հայ շինականներով ու արհեստավորներով։ Փանահ Արի խանը 1750-ական թթ. կեսին Շ. դարձրել է իր նստավայրը, Շահնազար Բ-ի օգնությամբ վերակառուցել բեոլը, ինչը հիմք ընդունելով՝ ադրբեջանցի պատմաբանները Շ-ի բերդի հիմնադիր են համարում Փանահ Արի խանին։
1790-ական թթ. Շ. դարձել է ռազմական կարևոր գործողությունների թատերաբեմ։ 1795-ի օգոստոսին պարսկական զորաբանակը, Աղա Մահմեդ խան Ղաջարի գլխավորությամբ, 33 ՕՐ պաշարել ԷՇ., սակայն չի կարողացել կոտրել բերդի պաշտպանների դիմադրությունը, որոնց աջակցել են շրջակա գյուղերի հայ բնակիչները։ 1797-ի գարնանն իր երկարդ արշավանքի ժամանակ Աղա Մահմեդը գրավել է բեոլը, թալանել այն և կոտորել բնակիչների մեծ մասին։ Նույն թվականին նա սպանվել է Շ-ում՝ մահմեդականություն ընդունած իր հայ թիկնապահների ձեռքով, որից հետո պարսկական զորքը նահանջել է։ XIX դ. սկգբին Շ. դարձել է ռուսպաակական պատերազմների թատերաբեմ։ 1805-ի մայիսին Կյորոսկչայի պայմանագրով, երբ Ղարաբաղն անցել է Ռուսաստանին (պաշտոնապես հաստատվել է 1813-ի Գյուլիստանի պայմանագրով), Շ-ում պարսկական կայազորին փոխարինել է ռուսականը։ 1826-ի հուլիսին սկսված ռուսպաակական պատերազմի ժամանակ պարսկական 60-հզանոց բանակը, Աբրաս Միրզայի հրամանատարությամբ, պաշարել ԷՇ.՝ նպատակ ունենալով այն գրավելուց հետո մտնել Թիֆլիս և վերստին նվաճել Անդրկովկասը։ Բերդի պաշտպանությունը ստանձնած ռուսական կայազորի 1700 զինվորները Ա 1500 հայ աշխարհազորայինները 48-օրյա հերոսական պաշտպանությամբ ձախողել են Պարսկաստանի նվաճողական ծրագրերը։
XIX դ. սկզբից բարենպաստ պայմաններ են ստեղծվել Շ-ի սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման համար։ 1850-80-ական թթ. Շ-ում գործել են մետաքսագործական ֆաբրիկա, էլեկտրակայան, 4 կաշեգործական արհեստանոցներ, 3 ներկատուն, 4 տպարան, հիվանդանոց. 5 իջևանատուն-հյորոսնոց, 185 խանութ։ Շուշեցի արհեստավորների արտադրանքն արտահանվել է Ռուսաստան, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի երկրներ։ XIX դ. կեսին Շ. բնակչության թվով, առևտրատնտեսական և մշակութային նշանակությամբ Անդրկովկասի չորրորդ քաղաքն Ե։ 1885-ին ուներ 27783 բնակիչ, որից 15188-ը՝ հայ. 1895-ին՝ 33252 բնակիչ, որից 20584-ը՝ հայ։ 1896-ին շուշեցի մեծահարուստ վաճառական Թ. Թամխյանցը կառուցել է 18 կմ երկարության ջրատար և խմելու ջուր հասցրել քաղաք։
1905-ին Շ-ում տեղի են ունեցել թաթարահայկական ընդհարումներ։ Ավերվել է Շ-ի լավագույն մասը՝ հայկական առևտրական թաղամասը։ Շատ բնակիչներ (այդ թվում և թաթարներ) հեռացել են քաղաքից, ինչի հետևանքով բնակչության թիվը կրճատվել է՝ հասնելով 16500-ի։ Սակայն, հետագա տարիներին բնակչությունը կտրուկ աճել է և 1916-ին հասել 43863 (հայեր՝ 21926, թաթարներ՝ 18641. ռուսներ՝ 1249, այլք 2053)։
1918-20-ին Շ. և շրջակա հայկական բնակավայրերը ենթարկվել են նոր ջարդերի ու կոտորածների։ 1918-ի սեպտեմբերին թուրքական զորքերը ներխուժել են Շ., սակայն, Առաջին աշխարհամարտում կրած պարտությունից հետո.
1918- ի հոկտեմբերի 31-ին, հեռացել են։ 1918-ի դեկտեմբերին քաղաք մտած անգլիացիները
ի հունվարի 15-ին Ղարաբաղի գեներալնահանգապետ են նշանակել հայատյաց մուսավաթական Խոսրով բեկ Սուլթանովին, որը փետրվարի 10-ին հաստատվել է Շ-ում։ Բախի տրամադրած միջոցներով և թուրքական հրահանգիչ սպաների օգնությամբ նա կազմակերպել է քրդական հատուկ ջոկատներ՝ «ջանբեզարներ» («կյանքից ձեռք քաշածներ»), որոնց, ինչպես հ մուսավաթական այլ կայազորների, տեղավորել է Շ-ի հայկական մասի բռնագրավված զորանոցներում։ 1919-ի վերջին և 1920-ի սկգբին մուսավաթական կառավարությունը Շ. է ուղարկել 7 հզ-անոց մի զորամաս ևս։ Քաղաքում գործխ