Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նը, Գ. Ավետյանը, Հ. Զափֆյանը, Սաֆրագյան ամուսինները։

Շ-ի ազատագրումից հետո քաղաքում գործում են 2 միջնակարգ, 1 երաժշտական (1992-ի նոյեմբերից) դպրոցներ, շրջանային կենտրոնական գրադարանը (1993-ի սեպտեմբերի 1-ից), պատմաերկրագիտական թանգարանը (1992-ից), պատկերասրահ (1995-ից), մանկապատանեկան թատերախումբ, «Վարանդա» երգչախումբը։

Շ-ում են ծնվել հայ մշակույթի, ազատագրական շարժման, պետական, քաղաքական, ռազմական բազմաթիվ գործիչներ (Լեո, Մուրացան, Հ. Գյուրջյան, Վ. Վսպարշյան, Սպանդար Սպանդարյան, Ս. Աղաջանյան, Հ. Տեշ-Աստվածատրյան, Ս. Կասյան, Ս. Տեր-Օ-աբփելյան, Ա. Բեկզաղյան. Ի. Թևոսյան, Ն. Ստեփանյան և ուրիշներ)։

ճարտարապետությունը։ Շ. կառուցված է սարահարթի վրա և շրջապատված է 6-8 մ բարձրությամբ պարիսպներով։ Առաջին բերդապարիսպները 1724-ին հիմնել է Ավան հարյուրապետը (վերակառուցել են մելիք Շահնազար Բ և Փանահ Ալի քսանը 1750-ական թթ.), պահպանվել են հյուսիսային պարսպի մի մասը և աշտարակով դարպասը։ Շ-ի հայաբնակ շրջանը տարածվում էր քաղաքի բարձրադիր մասում և բաղկացած էր մի քանի թաղերից՝ Ղազանչեցոց, Ագուլեցոց, Մեղրեցոց են։ Առաջին գլխավոր հատակագիծը կազմել են ռուս զինվորա կան ճարտարագետները 1820-ական թթ. (վերակազմվել է 1837, 1844 և 1855-ին)։ Կառուցապատվել են հայաբնակ թաղամասերը, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր կենտրոնը և եկեղեցին։ Կառուցվել են քաղաքատիպ բնակելի և հասարակական շենքեր՝ տպարաններ, դպրոցներ, ուսումնարաններ, ակումբ. գրադարաններ, խանութներ, հյուրանոցներ։ Ուշագրավ է հայկական Խանդամիրյանց թատրոնի շենքը՝ 350 տեղանոց դահլիճով։ Բնակելի տները 2-3 հարկանի էին, որոնք XIX դ. հայկական ժողովրդական ճարտարապետության արժեքավոր նմուշներ են։ Սրբատաշ կրաքարով կառուցված եկեղեցիները հինգն էին՝ Կուսանաց անապատի միանավ, թաղածածկ, եռահարկ զանգակատնով Ս. Աստվածածին (XIX դ., չի պահպանվել), ՆՈՐ կամ Վեշին թաղի խաչաձև-գմբեթավոր, արևմտյան կողմում՝ զանգակատնով Ս. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ կամ Ղաշաբաղցոց, XIX դ.) եկեղեցիները, Ագուլեցոց Ս. Աստվածածին (XIX դ.), Մեղրեցոց Ս. Աստվածածին (XIX դ.) եռանավ բազիլիկները (չեն պահպանվել),I Արցախի թեմի առաջնորդանիստ Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ մայր տաճարը (XIX դ.)։ Եկեղեցին գործել է մինչև 1930-ը, մասամբ նորոգվել 1981-88-ին՝ մշեցի վերականգնող վարպետ Վ. Բաբայանի (ծ. 22.6.1937) ջանքերով։

1988թ.-ին Շ-ի հայերին տեղահանելուց հետո ադրբեջանցիները ջարդել են զանգակատան, հրեշտակների խորաքանդակները։ 1998-ին ավարտվել է եկեղեցու ու զանգակատան նորոգումը և մեծ հանդիսությամբ օծվել հուլիսի 19-ին, որպես հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդանիստ՝ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի առաջնորդությամբ։ Մահմեդական հուշարձաններից ուշագրավ է զույգ մինարեթով «Մեծ մզկիթը») (XIX դ.)։ Շ. ներկայումս բարեկարգվում և կառուցապատվում է (ըստ 1952-ի և 1979-ի գլխավոր հատակագծերի)։ Նախատեսվում է քաղաքը բաժանել երեք գոտու՝ ապելանոցային, բնակելի և առողջարանային։

Գռկ. Բաքխադարյա(լց Մ., ացախ, Բաէհր, 1895։ 1 Լեո, Պատմություն Ղառաբաղի հայոց հոգևոռ դպացխա 1838-1913, Թ., 1914։ Ռ ւլուբաբյան Բ.. Խաչենի իշ-\ խանությունը Ճ-ՃԲ1 դառնում, Ե., 1975։ Մկռտչյան Շ., 1 Լեռնային Ղառաբաղի պատմա-ճառտառապետական հա շադաննեռը, Ե., 1985։ Հասռության Մ., Հայկական ճառ տարապետության Առցախի դպռոցը, Ե., 1992։ Բօռօբաս 1Հօբօ6օճ տ 1918—1923 ռռ. ՇՁօբոսռ։ ցօրւ-օտ ս Իէօռւ1 08, Տ., 1992 Շօբճսօթթ ԻՀ., Բյ սօոօբսս րբռցօ-1 սոբօսաշյրեշռւըօ ԼԱաս, 5., 1996.

Բ. Կառապետյան 1 «ՇՈՒՇԻ», ԼՂՀ Շուշիի շրջանի վարչակազմի 1 պաշտոնաթերթը։ Լույս է տեսնում 1994-ից, ամիսը մեկ՝ երկու մամուլ ծավալով։ Նույն անունով ունի նաև ամսագրային տարբերակ (ծավալը՝ 6 I մամուլ)։ Թերթի և ամսագրի էջերում լուսաբանվում են հանրապետության և շրջանի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական կյանքին, ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրներ, Ղարաբաղյան պատերազմի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ազատամարտիկներին նվիրված նյութեր։ Սոցիալ-տնտեսական խնդիրները լուսաբանվել են «Օրակարգ», «Բարեփոխումների դաշտ», հասարակական-քաղաքականը «Տարածաշրջան», «Հակառակորդի ճամբարուում», «Քաղաքական դաշտ», Ղարաբաղյան պատերազմը՝ «Նրանք ապրում են մեր կողքին»՝.