Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/643

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տիկ։ 1991-ից սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում։ 1991-93-ին ԻՊՈՒ 6-րդ վաշտի կազմում մասնակցել է Մարտակերտի. Մարտունիի, Քելբաջարի, Աղդամի, Կուբաթլուի ինքնարդաշտպանական և ազատագրական մարտերին։ Թաղված է Ստեփանակերտում։

ԲԱԼԱՍ ԱՆՑԱՆ Հայկ Սաղաթելի (9.12.1973, Ստեփանակերտ - 24.6.1992, Ավդալ-Գյողափլու (Աղդամի շրջանվ. ուսանող-ազատամարտիկ։ 1990-ից սովորել է Արցախի պետական համալսարանում։ 1991-92-ին մասնակցել է Ստեփանակերտի (Կրկժան), Ասկերանի (Քյոսալար), Շուշիի (Ղայբալիշեն, Շուշի, Լիսագու), Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Մարտունիի (Մարտունի. Ավդոա,Նուշեն). Աղդամի (ԱվդսղԳյուլափլու) շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Թաղված է Ստեփանակերտում։

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Ռաֆայել Ռաշիդի (24.12. 1971. զ. Սպիտակաշեն (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 5.12.1992, գ. Մարզիլու (Աղդամի շրջան)), ուսանող-ազատամարտիկ, հետախույզ։ 1989-ից սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում։ 1990-92-ին Մարտունիի ՊՇ-ի զումարտակի (հրամանատար՝ Մ. Մոսիյան) կազմում մասնակցել է Մարտունիի (Ամիրանլար, Մուղանլու, Կուրապատկինո), Աղդամի (Ավղալ-Գյուլափլու. Մարզխու) շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։

Բ-ի անունով է կոչվել մարտական 6 հենակետեր՝ «Ռաֆո-1»…«Ռաֆո-6»։ Թաղված է Սպիտակաշենում։

ԲԱՐՍԵՂՅԱՆ էդմոն Ալեքսանդրի (4.10.1968, Ասկերան - 23.8.1991, գ. Կարաչինար (ԼՂՀ Շահումյանի շրջան)), ուսանող-ազատամարտիկ, գնդացրորդ։ 1987-89-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈԽ-ում։ 1985-87-ին սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում, 1989-90-ին Կալինինզրադի (ՌԴ) պետական համալսարանում։ 1990-91-ից Դաշուշենի կամավորական ջոկատի Հ.Ս. Բալասանյան կազմում մասնակցել էնխափանարարական գործողություններին (կրակակետերի, մեքենաների, կամուրջների պայթեցում), Ասկերանի, Հադրութի, Շահումյանի (էրքեջ, Բուզլուխ, Կարաչինար) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Ասկերանի միջնակարգ դպրոցը կոչվել է Բ-ի անունով։ Թաղված է Ասկերանում։

ԲԵԳԼԱՐՅԱՆ Արմեն Սուրենի (15.6.1968, Ստեփանակերտ - 27.4.1994, Մարտակերտ), ու- սանող-ազատամարտիկ, տանկիստ։ ՊԲ լեյտե- նանտ (1993)։ 1986-88-ին ծառայել է Գերմա- նիայում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում։ 1993-ից սովորել է Արցախի պետական համալ- սարանում։ 1993-94-ին ՊԲ տանկային ստորա- բաժանման կամ հակատանկային դիվիզիոնի (ՀՄՄ-ի նշանառու, ապա՝ դասակի հրամանա- տար) կազմելում մասնակցել է Մարտակերտի ազատագրական մարտերին։ Բ-ի մարտական հաշվարկը ոչնչացրել է հակառակորդի 3 տանկ ե զինԼԱլխերքով բեռնատար մեքենա։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Մտեփանակերտում։

ԳԱՍՊԱՐՅԱՆ Երջանիկ Բոփկի (29.11.1976. Ասկերան - 3.10.1995, գ. Մաղաղիս (ԼՂՀ Մար- տակերտի շրջան)), ուսանող-ազատամարտիկ։ ՊԲ լեյտենանտ (1994)։ Ք. Գասպարյանի եղբայրը։ 1992-ից սովորել է Արցախի պետական համալ- սարանում։ 1994-ին մասնակցել է Քելբաջարի, Մարտակերտի (Մաղաղիս, Մաղավուզ) շրջան- ների ազատագրական մարտերին։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մե- դալով։ Թաղված է Ասկերանում։

ԳԱՍՊԱՐՅԱՆ Քաջիկ Բուիկի (28.8.1975, Ասկերան - 6.6.1995, Ասկերան). ուսանող-ա-