Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴՈՍՏԻԳԱԵՎ Սպասի՛ր, ինչո՞ւմն է բանը: Ապրում էինք մենք հանաք անելով, հիմարների հաշվին, նու, ահա՛ կոտորեցին հիմարներին պատերազմում, իսկ ովքեր մնացին — խելքի են եկել և ուզում են մեզ հետ մաս ունենալ, կոմպանիոն լինել...

ՊԱՎԼԻն Չարացնում եք դուք ինձ, Վասիլի Եֆիմովիչ։

ԴՈՍՏԻԳԱԵՎ Չէ՛, դու - կշռադատի՛ր, օրինակ՝ գերմանացիք։ Ինչո՞վ է գերմանացին ուժեղ։ Նրանով, որ ըստ Դարվինի է ապրում:

ՊԱՎԼԻն Օ՜խ, բավական է։ Վաղո՛ւց անտի հերքված է այդ Դարվինը։

ՎԻԿՏՈՐ Միանգամա՛յն ճիշտ է։

ԴՈՍՏԻԳԱԵՎ Հերքվա՞ծ է: Այդ մասին չեմ լսել: Նո՛ւ, թող հերքված լինի, բայց սովորությունը դեպի նա, այնուամենայնիվ, մնացել է և գերմանացիք հիանալի... հարմարվում են։ Գերմանացին սոցիալիստից չի վախենում, նա սոցիալիստին էլ է թույլ տալիս ուտել։ Եվ — Ի՞նչ ենք մենք տեսնում։ Մեզանում, վեց թվին, կադետները սովորեցնում էին ժողովրդին՝ հարկ չտա՛ս թագավորին, զինվոր չտա՛ս։ Ժողովուրդը ականջ էլ չդրեց... այո՛։ Իսկ, ա՛յ, գերմանացի բանվորները, սոցիալիստները, 14 թվին, առանց աչք թարթելու, փող տվին պատերազմի համար:

ՊԱՎԼԻՆ Թո՛ւյլ տվեք.. անհասկանալի է այդ։

ՎԻԿՏՈՐ Ես էլ չեմ հասկանում՝ ի՞նչ ընդհանուր բան եք տեսնում դուք:

ԴՈՍՏԻԳԱԵՎ Ըհը՛. ա՛յ տեսնո՞ւմ եք, Ընդհանուր բան չկա՜։