Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԻԿՏՈՐ Բայց ո՞րն է ձեր օրինակի իմաստը:

ՊԱՎԼԻՆ Սպասեց ե՛ք .. Ի՞նչ բան է: Աղմուկ, իրարանցում տան ինչ-որ մասում:

ԱԼԵՔՍԵՅ Դա խոհանոցում է. Ինչ֊որ մեկը եկել է:

ՊԱՎԼԻՆ (անհանգստացել է) Այ, տեսնո՞ւմ եք— ներս են թափվում։

Վիկտորը հանգիստ է

ԴՈՍՏԻԳԱԵՎ (որդուն) Գնա տես՝ ո՞վ է այնտեղ:

ՊԱՎԼԻՆ Ես ասում եմ— ամեն ինչ կարելի է սպասել:

ԴՈՍՏԻԳԱԵՎ Հյուրերի համար ուշ չէ՛:

ՊԱՎԼԻՆ Ո՞վ է հիմա հյուր գնում: Օ՜, աստվա՜ծ իմ։ Իզո՜ւր թողեցիր դու մեզ...

ԵԼԻԶԱՎԵՏԱ (ներս է վազում, կիսաձայն, տագնապոտ) Վա՛սյա, երևակայի՛ր, Պարֆիրի Պետրովիչը և— Գո՛ւբինը։

ԴՈՍՏԻԳԱԵՎ (զարմացած) Գուբինը:

ԵԼԻԶԱՎԵՏԱ Այո՛, այո՛:

ՊԱՎԼԻՆ Թույլ տվեք հեռանալ, քանզի խելահեղություն եմ համարում հանդիպման ռիսկը.

ԴՈՍՏԻԳԱԵՎ Սպասի՛ր, թույլ տուր կշռադատել ..

ԵԼԻԶԱՎԵՏԱ Ներս ընկավ փղի նման:

ՊԱՎԼԻն Եվ, իհարկե, հարբած՝: Ո՛չ, ես, լավ է...

ԴՈՍՏԻԳԱԵՎ Դո՛ւ, Պավլին Սավելև, նստիր, չի խժռի նա քե՛զ: Չէ՛, դու մնա..